Լրահոս
Երևան
11:37
25.04.22
472

Երևանում մի խումբ անձինք,այդ թվում անչափահասներ, ավագ պարեկի են ծեծի ենթարկել

Img default alt hy

Ապրիլի 24-ին ոստիկանության պարեկային ծառայության ավագ պարեկ, 34-ամյա Էմիլ Ի-ն ծառայությունն ավարտելուց հետո տուն գնալու ճանապարհին՝ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում, հանդիպել է մի խումբ անձանց, որի ժամանակ Ժորա անունով տղան իր հետ եղած մի քանի այլ անձանց հետ հարձակվել է Էմիլ Ի-ի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել։

Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ, 19-ամյա Գագիկ Ս-ն, 18-ամյա Մարտիկ Կ-ն, 17-ամյա Ազատ Խ-ն, 17-ամյա Արշակ Խ-ն և 21-ամյա Ժան Հ-ն։