Լրահոս

2022-04-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ճանապարհային ոստիկանության մայորը ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը որոշում է կայացրել ապրիլի 26-ին Երևանի Պրոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին ( հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ:
    22:41
    29.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Ինչո՞ւ վարչապետի շարասյունը չի կանգնել. հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը
    Արտաշատում վերջին հրաժեշտն են տվել Լեո-Պարոնյան խաչմերուկի ողբերգությանը զոհ դարձած 29-ամյա Սոնա Մնացականյանին:
    22:15
    29.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Գորշ գայլերը» չեն կանգնեցնում ՀՀ իշխանությանը՝ Թուրքիայի հետ «հաշտության ճանապարհին»
    Թուրքագետների կարծիքով՝ Երևանը պետք է վերանայեր Անկարայի հետ շփումներն այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործանախարար Մեվլութ Չավուշօղլուն ապրիլի 24-ին ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման նշանը ցույց տվեց Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիա անող ուրուգվահայերին:
    22:00
    29.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը հավատացնում է՝ «արցախցու կարծիքը հաշվի է առնելու». Երևան-Ստեփանակերտ ձեռքսեղմումներ
    «Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց արցախցու կարծիքը հաշվի առնելու»,- Երևանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
    21:45
    29.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Շուշիի ազատագրման օրը դու վարչապետ չես լինելու». զոհերի ծնողները ժամանակ են տվել Փաշինյանին
    Զոհվածների հարազատները դատախազության դիմաց նորից զգուշացրել են՝ ծայրահեղ քայլերի կգնան, եթե մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանը ձերբակալված չլինի:
    21:30
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբ
    Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Տիգրան Սարգսյանին և Սարգսյանների ընտանիքին՝ Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
    21:24
    29.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պատերազմում ոտքից վիրավորված տղան միացել է քայլերթին. քաղաքացիները Երևան են գալիս՝ մեծ հանրահավաքի
    Մայիսի 1-ի մեծ հանրահավաքին ընդառաջ Տիգրանաշենից, Սարդարապատից, Բաշ Ապարանից, Իջևանից շարունակում են դեպի Երևան քայլել խմբեր՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
    21:15
    29.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Դուք մարդիկ չեք դեռ». բուհ-երի պահակները կոպտում են Արցախի դրոշով երիտասարդներին
    Արցախի դրոշը չեն ուզում տեսնել, օրինակ, Պոլիտեխնիկում: Հյուսիսային համալսարանից հետո սա երկրորդ բուհն է, որտեղ խնդիր են ունեցել «Երիտասարդի ձայնը» ակցիայի մասնակիցները:
    21:00
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» շարժման երթ Արամ Մանուկյանի արձանի մոտից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    «Դիմադրության» շարժման երթ Արամ Մանուկյանի արձանի մոտից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    20:56
    29.04.22
    Ավելին
  • Հասարակական
    18-ամյա աղջկա ձեռքը կոտրել են ոստիկանները. ծաղրանկարներ ու «Թուրքի վինետկա»՝ գործադիրի բակում
    Փաշինյանի հրաժարականը պահանջողներն այսօր երթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝ տանելով թուրքական ֆեսեր և «Թուրքի դպրոց» անունով վինետկա:
    19:15
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կնոջ և հարևանի հետ սիբեխ հավաքելու գնացած 67-ամյա վարորդը ՈՒԱԶ-ով 500 մետր գլորվել է. վարորդի դին դուրս են բերել փրկարարները
    Տավուշի մարզում, այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել.ժԺամը 08։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Վանիկ Խ-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածին հարակից տարածքում գտնվող «Քամուտ Ղարշ» կոչվող սարամասում՝ դաշտամիջյան ճանապարհին, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Վանիկ Խ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ԱԻՆ փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ պատգարակով դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Բերդ» բժշկական կենտրոնիկ դի տեղափոխող ավտոմեքենային։ Դեպքի վայրում մահացածի կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ամուսնու և ընկերուհու հետ գնում էր սիբեխ հավաքելու, և նշված հատվածում իրենք իջել են, և ամուսինը մեքենայի հետընթացի ժամանակ չի կարողացել կառավարել այն և գլորվել է ձորը։
    17:38
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    67-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 67-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 43-ամյա տղամարդը, մոր կողմից իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, Սյունիքի մարզի Կապան համայնքի Մ.Ստեփանյան փողոցի իրենց բնակարանում բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով 67-ամյա կինը մահացել է։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
    17:27
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ․ Արման Թաթոյան
    Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր: Նախաձեռնում եմ այս թեմաներով հանրային քննարկում վաղը՝ 2022թ. ապրիլի 30-ին ժամը 16.00-ին, որը տեղի կունենա Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Սիրով ձեզ հրավիրում եմ՝ միասին քննարկելու համար այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները:
    17:15
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաղձոտ և ողորմելի արձագանք․ թյուրքագետը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի մասին
    Նկատեցի, որ Հայաստանի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը «ողորմելի մանիֆեստ» վերնագրված կարճ տեքստով արձագանքել և անդրադարձել է օրեր առաջ մի խումբ դիվանագետների, գիտնականների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների հայտարարությանը, որը նվիրված էր Արցախի, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներին և մասնավորապես՝ դրանցում առկա այն կարմիր գծերին, որոնք հատելը դեմ է մեր պետական շահերին: Ճիշտն ասած, նախ իմաստ չեմ տեսնում, երկրորդ էլ՝ ժամանակ չունեմ բովանդակային բանավեճի մեջ մտնել, սակայն երկու հարց, այնուամենայնիվ, կուզենամ հղել առաջին նախագահին: Առաջին՝ 1998 թ. հրաժարականից հետո ՀՀ առաջին նախագահը երբևէ արձագանքե՞լ է Հեյդար Ալիևին, Իլհամ Ալիևին, Սուլեյման Դեմիրելին, Էրդողանին, Դավութօղլուին, Չավուշօղլուին. անկեղծորեն կուզենայի լսել բազմափորձ Տեր-Պետրոսյանի հակադարձումները թշնամական երկրների ղեկավարներին և նրանց հայտարարություններին: Այլապես, միայն հայ գիտնականների, մտավորականների հանդեպ, հատկապես վերջին շրջանում, նախկին նախագահի բացասական գերուշադրությունը և ձաղկող քննադատությունը մտասևեռման տարրեր պարունակող իրավիճակի է նմանվում: Երկրորդ՝ ինչքանով է ճիշտ, որ տարիքն առած, գիտական կոչում ունեցող, նախկինում պետության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը նման որակումներով, ծաղրանքով արտահայտվի մի տեքստի մասին, որի տակ ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախկին երեք նախարարներ, բազմաթիվ արտակարգ և լիազոր դեսպաններ, գիտնականներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ: Ինչպես կարելի է դա անվանել «կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներ» և սարկաստիկ, տարիքին անհարիր, չստացված համեմատություններով մտքեր երկնել: Վերջում «պրագմատիզմի շանտաժի» և առաջին նախագահի ջերմեռանդ պաշտպաններ, ձեր հնարավոր մաղձ-քննադատությունը և կեղծ ինտելեկտուալության եղկելի գոհարները սփռելուց առաջ հիշեք, որ այդ «ողորմելի» որակված տեքստը ստորագրել է նաև Հայրենիքի իրական և լեգենդար նվիրյալը՝ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը... Հ.Գ. Մի հռետորական հարց էլ մնաց. արդյո՞ք լավ երաժշտությունը ի զորու է թուլացնել մաղձոտ նենգության կարծրացած շերտերը:
    17:02
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ալիևը բացահայտել է Փաշինյանի՝ միանգամից երկու սուտը Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ
    Իր հերթական ելույթի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «...ԵԱՀԿ Մինսկի խումբը 17 տարի, փաստացի, պաշտպանել է Հայաստանի շահերը...»: Ըստ նրա, Արևմուտքը միշտ ճանաչել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, իսկ, ահա, ինչ վերաբերվել է Լեռնային Ղարաբաղի խնդրին, միշտ, փաստացի, խուսափել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ Ալիևի, այդ իսկ պատճառով այսօր Բաքուն այլև չի ճանաչում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը և համարում է, որ այդ հարցը այլևս լուծված է: Իր այս խոստովանությամբ Ալիևը, փաստացի, հերքում է Նիկոլ Փաշինյանի այն սուտ պնդումը, թե ինքը «ծանր ժառանգություն էր ստացել նախորդ իշխանություններից Արցախի հարցում»: Այն, որ այս հարցում Փաշինյանը միշտ ստել է, գետեր հանրության մեծ մասը: Ալիևի նման խոստովանությունը պիտի որ համոզի նաև մեր հանրության թերզարգացած փոքր հատվածին, ով հավատում էր Փաշինյանին, մտածելով, որ իրոք իրենց կուռքը «ծանր ժառանգություն էր ստացել նախորդներից»: Իր այս ելույթում Ալիևը բացահայտեց նաև Փաշինյանի երկրորդ սուտը, նշելով, որ այսօր Փաշինյանը ընդունում է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս պետք է կազմի»: Այսինքն, Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ Փաշինյանը ընդունում է, որ «Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում»: Հասկանալի է, եթե Փաշինյանը համարեր Ալիևի խոսքերը ոչ ճշմարիտ, ապա հենց այսօր պիտի հրապարակավ հերքեր նրա խոսքերը: Սակայն համոզված ենք, որ Փաշինյանը նման քայլի չի դիմի, քանի որ գիտի, որ Ալիևը այդ հարցում ճիշտ է ասում: Մինչդեռ ինքը՝ Փաշինյանը, փորձում է ամեն կերպ թաքցնել այդ փաստը: Դրա համար օգտագործելով նույնիսկ ներկայիս ԼՂՀ ղեկավարությանը: Նորմալ երկրներում այդ աստիճան սուտասան ղեկավարին վաղուց արդեն կհեռացնեին իշխանությունից, սակայն այսօրվա Հայաստանում, նա մինչ այսօր գտնվում է իշխանության ղեկին, ինչը բնորոշում է ներկայիս հայ ժողովուրդի բարոյահոգեբանական վիճակի մասին:
    16:55
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմում զոհվածների 7 ծնող հանդիպել է Փաշինյանի հետ
    «Մեկ ամսից ավելի է, ինչ դիմել էինք նրա հետ հանդիպելու համար, այսօր նա մեզ ընդունեց։ Մեր տղաների գործը նախաքննական փուլում ա, մենք էլ նրա մոտ էլ էինք այդ մասին ցանկանում ասել։ Գլխավոր դատախազը հանդիպմանը չկար, այնտեղ էր նաև զինվորական դատախազի օգնականը»,– նշեց զոհվածի ծնողը Վահիկ Սահակյանը։
    16:50
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արշալույս գյուղում մեզ դիմավորեցին սառը ջրով և խմորեղենով․ Գեղամ Մանուկյան
    Արշալույս գյուղում մեզ դիմավորեցին սառը ջրով և խմորեղենով
    16:42
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Ֆորշը գտնվում է Նաիրի ԲԿ-ում. մանրամասներ երգչի առողջական վիճակից
    Երգիչ Ֆորշը մի քանի օր է՝ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Երգչի առողջականի վերաբերյալ մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում: Տնօրենը չցանկացավ մեկնաբանել դրանք: Նա միայն նշեց, որ հիվանդանոցում բժիշկները կարողացել են հնարավորին արագ կայունացնել նրա առողջական վիճակը: Ֆորշի կյանքին վտանգ չի սպառնում։ Վիճակը կայուն է: Ըստ Անատոլի Գնունու՝ ամենայն հավանականությամբ երգչին այսօր դուրս կգրեն:
    16:38
    29.04.22
    Ավելին