Լրահոս

2022-04-29
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի գազամատակարարումը կվերականգնվի այսօր․ «Արցախգազ»
    «Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։ Մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։ Կրկին հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։
    16:25
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքապետարանի աշխատակիցները պատշգամբը չապամոնտաժելու համար կաշառք են վերցրել․ նրանք ձերբակալվել են․ ոստիկանություն
    Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ: Ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերված փաստական տվյալը հետևյալն էր. Երևանի Բաղրամյան պողոտայի 47 շենքի բակում մետաղական կոնստրուկցիաներով ինքնակամ պատրաստված պատշգամբը չապամոնտաժելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից չազատելու և մինչև երկու միլիոն դրամի չափով վարչական տույժ չկիրառելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետը, տարածքային երրորդ բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, այս տարվա ապրիլի սկզբներին բնակչից որպես կաշառք պահանջել են 300 հազար դրամ: Պայմանավորված օրը՝ ապրիլի 24-ին, ինչ-ինչ պատճառներով գործարքը չի կայացել, սակայն ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն, և քաղաքացին քաղաքապետարան է հրավիրվել ապրիլի 28-ին։ Այդ օրն էլ քաղաքապետարանի գլխավոր մասնագետը Երևանի Դեմիրճյան փողոցում, «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենայում, քաղաքացուց 300 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել քրեական ոստիկանություն։ Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը։ Հարուցվել է քրեական գործ: Քաղաքապետարանի գլխավոր մասնագետն ու տարածքային երրորդ բաժնի պետը ձերբակալվել են: Քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
    16:13
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը մնացել է առանց «բարոյական աջակցության»․ հոգեբան
    Իրավիճակը կտրուկ փոխվել է և ժամ-ժամի սկսում է ավելի լրջանալ։ ՀԱՅ ԱԶԳԸ «զարթել» է և պատրաստ է կտրուկ գործողությունների։ Հաշվարկը արդեն ոչ թե օրերով է գնում, այլ ժամերով և մոտ ապագայում կիրականանա՝ թմբիրից դուրս եկած Հայի բաղձալի պահանջը՝ «առանց նիկոլ Հայաստան», կամ «ԱՌԱՆՑ ԹՈւՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ», ինչը այսօր շուրջօրյա վանկարկվում է ամբողջ Հայաստանում։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը լուրջ «բարոյական աջակցության» կարիք ունի, սակայն Ամենայն Հայոց «բարոյական աջակցողը» կարծես թե վաղուց արդեն դադարել է «բարոյապես աջակցել» Նիկոլ Փաշինյանին և վերջինս մնացել է առանց «բարոյական աջակցության»՝ լուռ և անզոր, այնպիսին ինչպիսին եղել է՝ իր իրական ճղճիմ արժեքով և «ԱՅՈւՆՅԱՑ ՈՂՋՈւՅՆՆԵՐՈՎ» կգրվի նրա անունը Հայոց Պատմության էջերում։ Այս օրերին հաճախ է խոսվում Փաշինյանի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու մասին։ Իմ կարծիքով դա ամենահավանական զարգացումը կլիներ Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե նա ունենար 2018 թվականի իր պոպուլյարության գոնե 1%-ը այսօր։ Ցավոք իրականությունը այլ է։ Փաշինյանին սատարաող, այսօրվա Հայաստանում կարելի է ասել չկա, կամ ուղղակի մի հարյուր մարդ հազիվ հայտնվի։ Ես գիտեմ, որ հիմա շատերդ չեք համաձայնվի, սակայն խնդրելու եմ չշփոթել «համացանցային հերոսներին», ովքեր իրական կյանքում փամփերսներով և պատերի տակով են ման գալիս, իրական կյանքի հետ։ Իրական կյանքում, նույնիսկ նրանք, ովքեր այսօր աշխատում են պետական կառույցներում, ՔՊ-ի հետ... Ատում են Նիկոլ Փաշինյանին և երբեք պատրաստ չեն լինելու նրա համար գնալ բախումների։ Բախումներ հնարավոր են ոստիկանական ուժերի հետ։ Ասեմ, որ ոստիկաններից շատերն էլ ներքին ատելություն ունեն այսօրվա իշխանությունների նկատմամբ, սակայն օրվա հացը կորցնելու վախից դեռևս շարունակում են ապօրինություններ իրականացնել։ Ոչ, ես բնավ չեմ արդարացնում գաղափարը՝ փողով վաճառող ոստիկաններին, ուղղակի ուզում եմ ասել, որ ոստիկանությունը՝ խիստ սահմանափակ ռեսուրս է։ Փոքր ակցիաների դեպքում, սրանք «առյուծ են կտրում» ու ձերբակալություններ իրականացնում։ Բայց բավական է փողոցում մի 20 000 մարդ հավաքվի, «պոչները նստատեղերն» են մտցնում... Իսկ ի՞նչ կլինի հետո... Ասեմ, մոտ օրերս Հայ ԱԶԳԻ ցասումը կհասնի իր կրիտիկական կետին, որի առաջ անզոր կլինեն և՛ ոստիկանական ուժերը, և՛ ՔՊ «համացանցային հերոսները», և՛ տիգրովկայով «ծյոծյաները»... Եվ... Եվ Նիկոլ Փաշինյանը ստորաբար կփախչի։ Կփախչի, որովհետև դա իր բնույթն է՝ փախչել, այլ ոչ պատասխանատվության ենթարկվել։ Կփախչի, որովհետև անմիջական մեղավորն է 44-օրյա պատերազմի հրահրման։ Կփախչի, որովհետև 5000 հերոս է սպանել, սեփական մեծամտության, ագահության ու անկշտության պատճառով։ Կփախչի, որովհետև... Չէ, Փաշինյանը չունի այնքան տղամարդկություն, որ մնա ու պատասխանատվության ենթարկվի։ Գիտե՞ք ինչու, որովհետև ինքը գիտի, որ մեղավոր է և խաբել է ժողովրդին...Իրավիճակը կտրուկ փոխվել է և ժամ-ժամի սկսում է ավելի լրջանալ։ ՀԱՅ ԱԶԳԸ «զարթել» է և պատրաստ է կտրուկ գործողությունների։ Հաշվարկը արդեն ոչ թե օրերով է գնում, այլ ժամերով և մոտ ապագայում կիրականանա՝ թմբիրից դուրս եկած Հայի բաղձալի պահանջը՝ «առանց նիկոլ Հայաստան», կամ «ԱՌԱՆՑ ԹՈւՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ», ինչը այսօր շուրջօրյա վանկարկվում է ամբողջ Հայաստանում։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը լուրջ «բարոյական աջակցության» կարիք ունի, սակայն Ամենայն Հայոց «բարոյական աջակցողը» կարծես թե վաղուց արդեն դադարել է «բարոյապես աջակցել» Նիկոլ Փաշինյանին և վերջինս մնացել է առանց «բարոյական աջակցության»՝ լուռ և անզոր, այնպիսին ինչպիսին եղել է՝ իր իրական ճղճիմ արժեքով և «ԱՅՈւՆՅԱՑ ՈՂՋՈւՅՆՆԵՐՈՎ» կգրվի նրա անունը Հայոց Պատմության էջերում։ Այս օրերին հաճախ է խոսվում Փաշինյանի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու մասին։ Իմ կարծիքով դա ամենահավանական զարգացումը կլիներ Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե նա ունենար 2018 թվականի իր պոպուլյարության գոնե 1%-ը այսօր։ Ցավոք իրականությունը այլ է։ Փաշինյանին սատարաող, այսօրվա Հայաստանում կարելի է ասել չկա, կամ ուղղակի մի հարյուր մարդ հազիվ հայտնվի։ Ես գիտեմ, որ հիմա շատերդ չեք համաձայնվի, սակայն խնդրելու եմ չշփոթել «համացանցային հերոսներին», ովքեր իրական կյանքում փամփերսներով և պատերի տակով են ման գալիս, իրական կյանքի հետ։ Իրական կյանքում, նույնիսկ նրանք, ովքեր այսօր աշխատում են պետական կառույցներում, ՔՊ-ի հետ... Ատում են Նիկոլ Փաշինյանին և երբեք պատրաստ չեն լինելու նրա համար գնալ բախումների։ Բախումներ հնարավոր են ոստիկանական ուժերի հետ։ Ասեմ, որ ոստիկաններից շատերն էլ ներքին ատելություն ունեն այսօրվա իշխանությունների նկատմամբ, սակայն օրվա հացը կորցնելու վախից դեռևս շարունակում են ապօրինություններ իրականացնել։ Ոչ, ես բնավ չեմ արդարացնում գաղափարը՝ փողով վաճառող ոստիկաններին, ուղղակի ուզում եմ ասել, որ ոստիկանությունը՝ խիստ սահմանափակ ռեսուրս է։ Փոքր ակցիաների դեպքում, սրանք «առյուծ են կտրում» ու ձերբակալություններ իրականացնում։ Բայց բավական է փողոցում մի 20 000 մարդ հավաքվի, «պոչները նստատեղերն» են մտցնում... Իսկ ի՞նչ կլինի հետո... Ասեմ, մոտ օրերս Հայ ԱԶԳԻ ցասումը կհասնի իր կրիտիկական կետին, որի առաջ անզոր կլինեն և՛ ոստիկանական ուժերը, և՛ ՔՊ «համացանցային հերոսները», և՛ տիգրովկայով «ծյոծյաները»... Եվ... Եվ Նիկոլ Փաշինյանը ստորաբար կփախչի։ Կփախչի, որովհետև դա իր բնույթն է՝ փախչել, այլ ոչ պատասխանատվության ենթարկվել։ Կփախչի, որովհետև անմիջական մեղավորն է 44-օրյա պատերազմի հրահրման։ Կփախչի, որովհետև 5000 հերոս է սպանել, սեփական մեծամտության, ագահության ու անկշտության պատճառով։ Կփախչի, որովհետև... Չէ, Փաշինյանը չունի այնքան տղամարդկություն, որ մնա ու պատասխանատվության ենթարկվի։ Գիտե՞ք ինչու, որովհետև ինքը գիտի, որ մեղավոր է և խաբել է ժողովրդին... Մի խոսքով, կփախչի, ու «բարոյական աջակցություն» էլ չի ունենա։ Բայց ես համոզված եմ, որ վաղվա ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ, Նիկոլ Փաշինյանը հավուր պատշաճի կդատապարտվի՝ իրավական այրերի կողմից, նրա համար հետախուզում կհայտարարվի, և ես, մի օր տեսնելով նրան ճաղերի ետևում, հնարավորություն կունենամ հարցնել՝ «ո՞նց էր համը իմ բալի...»։ Մի խոսքով, կփախչի, ու «բարոյական աջակցություն» էլ չի ունենա։ Բայց ես համոզված եմ, որ վաղվա ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ, Նիկոլ Փաշինյանը հավուր պատշաճի կդատապարտվի՝ իրավական այրերի կողմից, նրա համար հետախուզում կհայտարարվի, և ես, մի օր տեսնելով նրան ճաղերի ետևում, հնարավորություն կունենամ հարցնել՝ «ո՞նց էր համը իմ բալի...»։
    16:03
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները
    «ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները
    15:57
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերամբարձ կռունկը կողաշրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է դրսում
    Այսօր ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, կոտրվել են շիրմաքարեր։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, ինչպես նաև հանգուցյալների վնասված գերեզմանների հարազատների ինքնությունը։
    15:50
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    16 տարեկան պատանի է ձերբակալվել
    Րոպեներ առաջ Պուշկին-Մաշտոց խաչմերուկից մի շարք քաղաքացիների հետ միասին խաղաղ ակցիա իրականացնելու ժամանակ բերման է ենթարկվել  նաև 2006 թվականի ծնված Դավիթը․ գրում է «Hraparak.am»-ը:
    15:42
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայիսի 13-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում տեղի կունենա. Արարատ Միրզոյանը խոսել է Սերգեյ Լավրովի հետ․ ԱԳՆ
    Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:
    15:34
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը. Բայրամով
    Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az-ը։ «Մեր հույսերը լավատեսական են, լավ արդյունքի հույս ունենք։ Եթե համեմատենք ներկայիս և մեկ տարի առաջվա մթնոլորտը, ապա դրական տեղաշարժեր ենք տեսնում»,- ասել է դիվանագետը: Միաժամանակ Բայրամովը հավելել է, որ «հայկական կողմը միշտ չէ, որ աչքի է ընկնում իր դիրքորոշման կայունությամբ»:
    15:31
    29.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Վրաերթի ենթարկված հղի կնոջը վերջին հրաժեշտը կտան. Փաշինյանը հրապարակային ներողություն չի խնդրել
    Փաշինյանը հրապարակային ներողություն չի խնդրել, ցավակցական ուղերձ չի հղել և միայն աշխատակազմի ղեկավարի տեղակալի շուրթերով հայտնել է, թե ցավակցել է Սոնայի հորը:
    15:28
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինծառայողին մահացու հրազենային վիրավորում է հասցվել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում: Կատարվում է նախաքննություն:
    15:25
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը նշել է՝ չկա կոնկրետ քարտեզ, որի հիման վրա ապագայում Հայաստանի հետ սահմանների հետ կապված պայմանագիր կկնքվի․ Տիգրան Աբրահամյան
    Ադրբեջանի նախագահն այսօր անդրադարձել է Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, նշել, որ չկա կոնկրետ քարտեզ, որի հիման վրա ապագայում Հայաստանի հետ սահմանների հետ կապված պայմանագիր կկնքվի: Վերջինս նշել է, որ որպես հիմք պետք է վերցնել պատմությունն ու այն քարտեզները, որոնք եղել է Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո, սակայն չպետք է հիմնվել մեկ քարտեզի վրա: Որպես օրինակ Ալիևը ընդգծել է, որ 1920 թվականի քարտեզով «Երևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի տարածքում են եղել, իսկ Հայաստանը Իրանի հետ սահման չի ունեցել»: Արդեն պարզ է չէ՞ Հայաստանի ու Ադրբեջանի «խաղաղության օրակարգը»: Բացի նրանից, որ Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը, որոշել է սեփական քաղաքականությունը կառուցել ընտրովի՝ տարբեր ժամանակների քարտեզներից վերցնել Ադրբեջանի համար առավելագույն ձեռնտու հանգամանքները, քարտեզների անորոշության մեջ վիճելի բոլոր հարցերը կարգավորել իր առավելապաշտական մոտեցումների և ուժի սպառնալիքի շրջանակներում: Ի դեպ, այսօր կայացած Փաշինյան-Արայիկ Հարությունյան հանդիպման ժամանակ, Արցախի նախագահը նշեց, որ արցախահայությունն ընդունում է «խաղաղության օրակարգ»-ը: Միգուցե ես անուղղելի լավատես եմ, բայց հույս ունեմ, որ արցախահայության անունից հայտարարություն հնչեցնող Հարությունյանի՝ «խաղաղության օրակարգ»-ի մասին ձևակերպումները, Փաշինյանի ու Ալիևի պատկերացումների շրջանակներում չէ և հիմնված է Արցախի խորհրդարանի վերջին համատեղ հայտարարության, իսկ ավելի կոնկրետ այն մոտեցման վրա, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
    15:19
    29.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Վարորդական բողոք»՝ Փաշինյանի ավտոշարասյան դեմ
    Համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, որ վարորդները ձայնային բարձր ազդանշաններով են ուղեկցում Փաշինյանի ավտոշարասյունը:
    15:16
    29.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոստիկանության գործողությունների համար ցուցարարները հանցագործության մասին հաղորդում կտան
    Ազատագրական շարժման մասնակիցները ծաղրանկարներով քայլել են Կառավարության մոտ, որտեղից էլ, բերման են ենթարկվել: Ոստիկանության գործողությունների համար նրանք պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:
    15:13
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    44-օրյա պատերազմի ընթացքում Վրաստանը Բաքվի խնդրանքով փակել է ռուսական զենքի օդային և ցամաքային ճանապարհները դեպի Հայաստան. Ալիև
    Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի ղարաբաղյան պատերազմին։ Դա տեղի չունեցավ։ Որովհետև մենք կռվել ենք մեր տարածքում, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում, տեղեկացնում է Minval.az-ը։ «Բայց, միևնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար, օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան են ժամանել զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ։ Մենք հետևել ենք բոլոր ուղղություններով՝ Ռոստովից, Մոզդոկից։ Մենք մեր վրացի բարեկամներին խնդրել ենք փակել օդային տարածքը, և նրանք դա արել են։ Մենք նաև խնդրել ենք մեր վրացի բարեկամներին փակել ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար Վրաստանի տարածքով, նրանք դա էլ են արել, և մենք շնորհակալ ենք նրանց», - ասել Է Ալիևը: Նա նշել է, որ այն ժամանակ Բաքուն նամակ է հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ ռուսական բեռնատար ինքնաթիռներին զենքով Հայաստան մուտք գործել։ «Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան։ Ցավոք սրտի, այս ինքնաթիռները Հայաստան մուտք գործելիս օգտվել են այս երկրների տարածքներից։ Այդպես էլ եղել է, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այս կողմը», - ասել է Ալիևը։
    15:08
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Նրանք, ովքեր 2019-ին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է արդար լինեն բոլոր երկրների համար, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «minval.az»-ը։
    15:03
    29.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Արցախի դրոշը Հայաստանո՞ւմ պիտի ծածանեք». լարված իրավիճակ՝ Պոլիտեխնիկական համալսարանի մոտ
    Արցախի դրոշը չեն ուզում տեսնել Պոլիտեխնիկում: Հյուսիսային համալսարանից հետո սա երկրորդ բուհն է, որտեղ խնդիր են ունեցել «Երիտասարդի ձայն» ակցիայի մասնակիցները:
    15:01
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շուշիի ազատագրման օրը դու չես լինելու վարչապետ․ զոհված զինծառայողի ծնող
    Մենք հետճանապարհ չունենք, պետք է պատասխան տան դավաճանները․ այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարզատներից մեկն ասաց լրագրողներին։ «Մենք շարժվում ենք օրենքի ուժով, ամեն ինչ անում ենք օրինական, բայց մարդիկ մեզ ստիպում են գնալ այլ քայլերի, մենք գնալու ենք կրիտիկական քայլերի»,-նշեցին նրանք։ Ծնողներից մեկն ասաց, որ մինչև մայիսի 8-ը ժամանակ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Կամ դուրս ես գալիս, կամ իմացի մենք ենք գալիս քո հետևից, հաստատ ենք գալու, Շուշիի ազատագրման օրը դու չես լինելու վարչապետ»։
    14:56
    29.04.22
    Ավելին