Լրահոս
2022-04-29
-
ՔաղաքականՄայիսի 1-ի մեծ հանրահավաքին մասնակցելու համար Տիգրանաշենից Երևան եկող քաղաքացիները վերսկսել են երթըՏիգրանաշենից Երևան եկող քաղաքացիների և ընդդիմադիր պատգամավորների խումբը գիշերային հանգստից հետո Փոքր Վեդի գյուղից վերսկսել է քայլերթը:Ավելին14:4929.04.22 -
ՔաղաքականԲրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չկա․ Վահան Հունանյանը՝ Ալիևի հայտարարության մասինՀայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը: «Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց Վահան Հունանյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 29-ին հայտարարել է, որ նախապատրաստվում է մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, հավելելով, որ ԵՄ–ն ազնիվ միջնորդ է։Ավելին14:4129.04.22 -
Հասարակական«Աշխատող ընտանիքից էր». ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացած Սամվել Սանեյանը Ծովագյուղից էրՆախնական տվյալով` ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սանոյանը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից էր․ գրում է news.am-ը։ Դեռ մեկ տարին չէր լրացել, ինչ Սամվելը ծառայում էր բանակում։ 2021թ.–ի հուլիսին էր զորակոչվել բանակ, իսկ մինչ այդ սովորել էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթության քոլեջում՝ որպես շինարար–ինժեներ։ «Խելոք, աշխատող ընտանիքից էր, շինարար մարդիկ են։ Սամվելը ընտանիքի երրորդ զավակն էր. երկու քույր, երկու եղբայր են»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի բնակիչը։ Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմանում, նախնական տվյալով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.): Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սամվել Սանոյանը մահացել է:Ավելին14:3629.04.22 -
ՔաղաքականԻշխանությունները վերջին ճիգերն են գործադրում ոստիկանների միջոցով շարժումը ճնշելու համար․ Գեղամ ՄանուկյանԸնդդիմության խումբը, որը երեկ քայլերթ էր սկսել Սարդարապատից, այսօր շարունակում երթը՝ Մեծամորից դեպի Երևան։ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները ողջունում են իրենց և միանում շարժմանը։ «Քաղաքացիներից շատերը կանգնում և մեր կարգախոսներն են բացականչում, որոշները ասում են, որ սխալվել են 2018-ին և 2021-ին և հասկացել են, որ խաբվել են»,- ասաց նա։ Անդրադառնալով մայրաքաղաքում ակցիաների ընթացքում ոստիկանների գործողություններին՝ Մանուկանն ասաց, որ իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում ոստիկանների միջոցով շարժումը ճնշելու համար։ Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման արդեն 4 խումբ Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից քայլերթով գալիս է Երևան։Ավելին13:2929.04.22 -
ՔաղաքականՓաշինյանի լուծումը մեկն է. տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում․ Սոս ՀակոբյանՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Եվս մեկ անգամ ֆիքսենք. Փաշինյանը նորից չի արտաբերում որևէ կերպ «ինքնորոշում» բառը, խոսելով բացառապես անվտանգությունից և հույս տալով, թե Արցախի իշխանությունների հետ կքննարկի լուծման տարբերակները: Ի պատասխան Արայիկ Հարությունյանի խոսքում առանձնանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից շեղվելու անթույլատրելիությունը և հնարավոր փաստաթղթերը Արցախի իշխանությունների հետ չհամաձայնեցնելու տարբերակի բացակայությունը: Արձանգանքելով, Փաշինյանը նորից խոսում է այսպես կոչված անվտանգության մասին: Այս մարդու լուծումը մեկն է. տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, հետո էլ ինչ կուզեն Ադրբեջանցիները աղանդների փոխարեն (միջանցքներ, գյուղեր, ճանապարհներ): Նենց, որ սրա կողմից ժողովրդի գլխի տակ դրվող կեղծիքներին և «փափուկ բարձերին» չե՛նք խաբվելու: Հայաստանն ու Արցախը լինելու են անկախ և առանց թուրքի:Ավելին13:2529.04.22 -
ՀասարակականԵՊՀ դեկանի տեղակալը 200 դոլար ու 20 000 դրամ կաշառք է վերցրել․ մանրամասներ գործիցՈւսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել դեկանի տեղակալին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Թ.-ն, 2002-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, ունենալով դոցենտի կոչում և հանդիսանալով ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմնի անդամ, ակնհայտ ապօրինի գործողության համար ուսանողներից ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես` Ա. Թ.-ն, նույն ԲՈՒՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 1-ին կուրսում դասավանդելով «Մաթեմատիկական անալիզ» առարկան, իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ նույն ֆակուլտետի երկու ուսանողի կողմից հիշյալ առարկայի քննությունը վերահանձնելու ժամանակ վերջիններիս դրական գնահատելու և այդ կերպ նրանց համալսարանից հեռացվելու հանգամանքը կանխելու նպատակով 2022թ. փետրվարի 25-ին ԵՊՀ վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում հանդիպել է հիշյալ ուսանողների ազգականներ ներկայացած անձանց, որոնցից պահանջել ու անձամբ ստացել է 96.424 ՀՀ դրամին համարժեք 200-ական ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառքի առարկան ստանալուց հետո` նույն օրը, Ա. Թ.-ն վերը նշված ուսանողներից ընդունել է քննությունը և համապատասխան գիտելիքներ չունենալու պայմաններում քննական առարկայի լուծարքային տեղեկագրում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց կողմից դրական գնահատական ստանալու վերաբերյալ, այնուհետև` տեղեկագիրը դրել շրջանառության մեջ: Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:1929.04.22 -
ԱրցախՀնարավոր չէ մի փաստաթուղթ, որը մերժի Արցախի ժողովուրդը. Արցախի նախագահԱրցախահայությունը ողջունում և ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող, երևի թե չկա, Երևանում Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Բայց մյուս կողմից էլ ուզում եմ արձանագրել, որ մենք ինքնորոշման իրավունքը, որը սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում», - ասել է Հարությունյանը։ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ձևավորված այն տեսակետի համար, որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ և դա լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող։ «Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ այլ ձև հնարավոր էլ չէ։ Այսինքն, հնարավոր չէ մի փաստաթուղթ, որը մերժի Արցախի ժողովուրդը։ Հասկանում ենք, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու։ Եվ անվտանգային բաղադրիչը, որ այսօր ամենակարևորն է, բարեբախտաբար, ռուս խաղաղապահների միջնորդության վերջին ժամանակներում, կարծես թե, կայունացել է, և հնարավորություն է տալիս քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը», - նշել է Արցախի նախագահը։ Նա ասել է, թե այս փուլում ամենակարևորը սոցիալ-տնտեսական ծրագրերն են։ «Որովհետև եթե Արցախում մարդ չլինի, ապա անիմաստ է դառնում քաղաքական պայքարը և անվտանգության մասին խոսելը։ Այն ծրագրերը, որոնք սկիզբ են դրվել պատերազմից հետո, շարունակվում են», - ասել է Արայիկ Հարությունյանը։Ավելին13:0929.04.22 -
ԻրավականՈստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին, 2-ին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքովՈստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել երկու քաղաքացու։ «Հրապարակից 2 անձ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Եվս 9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։Ավելին12:5829.04.22 -
ՀասարակականՓաշինյանը բարձր է գնահատում, որ Արայիկ Հարությունյանն էլ է որդեգրում խաղաղության օրակարգԵրևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը։ «Մենք կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերող բանակցությունների բավանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին, այս սկզբունքը պահվել է միշտ և շարունակվելու է այդպես լինել», - հանդիպման մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։ «Հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է», - ասել է վարչապետը։ «Բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած մի հայտարարությունը, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգ։ Ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ։ Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է և պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում պետք է արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին բարձրաձայնել ենք։ Այն է՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի և հայ։ Այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք», - նշել է Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:3329.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Թուրքի դպրոցի վինետկա»՝ կառավարության մոտ. բերման ենթարկվածներ կան | 29.04.2022Ավելին12:3029.04.22 -
ՀասարակականՓաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկեն նվիրելու ակցիա իրականացրին երիտասարդները․ ԱշոտյանՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը քիչ առաջ անցկացրեց Նիկոլ Փաշինյանին թուրքական դպրոցն ավարտելու վինետկեն նվիրելու ակցիա։ Բացի վինետկայից մասնակիցները կառավարության շենքի մոտ թողել են նաև կարմիր թուրքական գլխարկներ։ Ոստիկանությունն ուժ է կիրառել, 10 հոգի կոպիտ կերպով բերման է ենթարկվել:Ավելին12:2129.04.22 -
ՀասարակականՀանուն հավերժական Հայաստանի․ օր 5-րդ, Հրազդան․ Ասպրամ ԿրպեյանՀանուն #ՀավերժականՀայաստան-ի [օր 5-րդ,📍Հրազդան]Ավելին12:1229.04.22 -
Քաղաքական18։30-ին Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ. Իշխան ՍաղաթելյանԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 18։30-ին Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ։ «Իսկ մենք հանդիպում ենք նույն ժամին՝ 18։30-ին, Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Իշխան Սաղաթելյանը։Ավելին12:0529.04.22 -
ՀասարակականԲոլորը պետք է գային ծննդաբերության, ոչ թե թաղման համար․ վրաերթից մահացած Սոնայի ամուսինը գրառում է արելԱպրիլի 26-ին վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան դեպքից հետո նրա ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը կրկին գրել է սիրելիի մասին:Ավելին11:4429.04.22 -
ՏարածաշրջանԱլիևը դարձյալ Հայաստանին կոչ է արել հրաժարվել տարածքային պահանջներիցԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին կոչ է արել՝ հրաժարվել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, փոխանցում է Sputnik Азербайджан-ը: «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մեկուսացված մնալ տարածաշրջանում և գտնվել «կղզի» ռեժիմում», - հայտարարել է Ալիևը: Ալիևը նաև հայտարարել է, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում ԵՄ դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման գործում:Ավելին11:3429.04.22