Լրահոս
Տարածաշրջան
16:55
29.04.22
1 575

Ալիևը բացահայտել է Փաշինյանի՝ միանգամից երկու սուտը Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ

Img default alt hy

«Zham.am»-ը գրում է․

«Իր հերթական ելույթի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «...ԵԱՀԿ  Մինսկի խումբը  17 տարի, փաստացի, պաշտպանել է Հայաստանի շահերը...»: Ըստ նրա, Արևմուտքը միշտ ճանաչել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, իսկ, ահա, ինչ վերաբերվել է Լեռնային Ղարաբաղի խնդրին, միշտ, փաստացի, խուսափել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ըստ Ալիևի, այդ իսկ պատճառով այսօր Բաքուն այլև չի ճանաչում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը և համարում է, որ այդ հարցը այլևս լուծված է:

Իր այս խոստովանությամբ Ալիևը, փաստացի, հերքում է Նիկոլ Փաշինյանի այն սուտ պնդումը, թե ինքը «ծանր ժառանգություն էր  ստացել նախորդ իշխանություններից Արցախի հարցում»:

Այն, որ այս հարցում Փաշինյանը միշտ ստել է, գետեր հանրության մեծ մասը: Ալիևի նման խոստովանությունը պիտի որ համոզի նաև մեր հանրության թերզարգացած փոքր հատվածին, ով հավատում էր Փաշինյանին, մտածելով, որ իրոք իրենց կուռքը «ծանր ժառանգություն էր ստացել նախորդներից»:

Իր այս ելույթում Ալիևը բացահայտեց նաև Փաշինյանի երկրորդ սուտը, նշելով, որ այսօր Փաշինյանը ընդունում է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս պետք է կազմի»:

Այսինքն, Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ Փաշինյանը ընդունում է, որ «Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում»: Հասկանալի է, եթե Փաշինյանը համարեր Ալիևի խոսքերը ոչ ճշմարիտ, ապա հենց այսօր պիտի հրապարակավ հերքեր նրա խոսքերը: Սակայն համոզված ենք, որ Փաշինյանը նման քայլի չի դիմի, քանի որ գիտի, որ Ալիևը այդ հարցում ճիշտ է  ասում:

Մինչդեռ ինքը՝ Փաշինյանը, փորձում է ամեն կերպ թաքցնել այդ փաստը: Դրա համար օգտագործելով նույնիսկ ներկայիս ԼՂՀ ղեկավարությանը:

Նորմալ երկրներում այդ աստիճան սուտասան ղեկավարին վաղուց արդեն կհեռացնեին իշխանությունից, սակայն այսօրվա Հայաստանում, նա մինչ այսօր գտնվում է իշխանության ղեկին, ինչը բնորոշում է ներկայիս հայ ժողովուրդի բարոյահոգեբանական վիճակի մասին»: