Լրահոս
2022-04-30
-
ՀայաստանԶոհվածների հարազատների երթը դեպի կառավարություն և գլխավոր դատախազությունԱվելին17:0630.04.22 -
ՔաղաքականԵս կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին․ Լևոն ՔոչարյանՍիրելի հայրենակիցներ, ընկերներ, վաղը Հայաստանի 4 խորհրդանշանական վայրերից երթի դուրս եկած մեր հայրենակիցները կհասնեն Երևան: Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևան քաղաքի մուտքին և արդեն միասին երթով կգնանք դեպի Ֆրանսիայի Հրապարակ, որտեղ 16:00 կմեկնարկի մեր պայքարի վերջնական փուլը: Հրավիրում եմ ձեզ վաղը ժամը 13:00-ին միանալ մեր երթին, Իսակովի 31 հասցեում(Կլայկ խանութի մոտ):Ավելին17:0030.04.22 -
ՔաղաքականՍա նույնիսկ իշխանափոխության շարժում չէ, սա Հայոց Հայրենիք ունենալու շարժում է․ Էդուարդ Շարմազանով«Չհասկացա՞ք, սա լիդերի շարժում չէ, սա կուսակցական շարժում չէ, սա նույնիսկ իշխանափոխության շարժում չէ, սա Հայոց Հայրենիք ունենալու ու համատարած ադրբեջանացումը տշելու շարժում է։ Հերիք է ասեք՝ ո՞վ է լիդերը։ Լիդերը Հայն է, ով չի հանդուրժելու Հայաստանի ու Արցախի թրքացում։ Ի գործ»։Ավելին16:4830.04.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՞ մայիսի 9-ին. Լավրովի հայտարարությունըԱրդյոք մինչև մայիսի 9-ը կավարտվի՞ ռուս-ուկրաինական պատերազմը: Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղիղ չի պատասխանել հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությունը կավարտվի բոլոր առաջադրանքները կատարելուց հետո:Ավելին16:2030.04.22 -
ՔաղաքականԿապիտուլյացիոն ակտի ստորագրումն իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է, երևի առաջինը․ Ալիևը կրկին խոսել է 44–օրյա պատերազմի մասին«Ադրբեջանի զինված ուժերի պատմական հաղթանակը հավերժ կմնա մեր պատմության մեջ »։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա հերթական անգամ անդրադարձել է 44–օրյա պատերազմի և խոսել իր «ձեռքբերումներից»։ Նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել էր Նիկոլ Փաշինյանի․ Վլադիմիր Պուտինի և իր միջև, բնութագրել է որպես կապիտուլյացիոն ակտ և հայտնել, որ դա իր կյանքի «ամենահիշարժան» պահն էր։ Նշենք, որ այդ հայտարարությամբ է դադարեցվել 44–օրյա պատերազմը 2020–ի նոյեմբերի 10–ին։ Հայաստանի հետ հարցերը կարգավորել պատրաստվող Ալիևը, սակայն նման անդրադարձ է արել Հայաստանոի ու Ադրբեջանի ներկայացուցիչների՝ բրյուսելյան հանդիպման նախօրեին․«Ընդամենը 44 օրում գրանցվեց պատմական հաղթանակ, թշնամին և իր ձեռքով ստիպված ստորագրեց կապիտուլյացիոն ակտը: Սա մեր պատմության և իմ կյանքի ամենահիշարժան, ուրախ, հպարտ պահերից մեկն է, երևի թե առաջինը։ Դա իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է»,- ասել է Ալիևը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթղթի մասին ասել էր․« Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հանրային հուսահատություն է առաջացրել եւ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը ակնկալվում է առաջին հերթին ինձանից: Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպե շատ կարեւոր է, եւ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով՝ նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը»:Ավելին16:1030.04.22 -
ՀասարակականՀայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան ՀունանյանՀայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան ՀունանյանԱվելին16:0030.04.22 -
ՔաղաքականԱլիևի և Նիկոլի «սիրավեպը» պետք է օր առաջ ընդհատել. Արմեն ԱշոտյանԱլիեւի եւ Նիկոլի «սիրավեպը» պետք է օր առաջ ընդհատել. Արմեն ԱշոտյանԱվելին15:4530.04.22 -
ՔաղաքականՄիջպետական հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ առասպելներին հղում կատարելը. Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Արարատ ՄիրզոյանինՄիջպետական հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ մ.թ.ա. պատմությանը, առասպելներին հղում կատարելը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։ «Հարևան Հայաստանի արտաքին գործերի նախարարի այս մոտեցումը հազվադեպ դեպքերից է, որին մենք հանդիպում ենք։ Սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզների օգտագործումը կդառնա սահմանային համատեղ հանձնաժողովների բանակցությունների անբաժանելի մասը։ Մենք կօգտագործենք բոլոր այն քարտեզները, որոնք ունեն իրավական հիմք», - ասել է Լեյլա Աբդուլաևան։ Ավելի վաղ Արարատ Միրզոյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել էր, որ «մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով»։Ավելին15:3030.04.22 -
ՀասարակականՀղի կնոջը դաժանաբար սպանած, կանգ չառած վարորդին ժամեր անց ազատություն են շնորհել․ Գեղամ ՆազարյանՄի դիտարկում ոչ թե արժանապատիվ ՀՀ քաղաքացիների, այլ այլոց ու հատկապես միջազգային տարատեսակ կառույցների եւ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար։ Եւ այսպես, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ փողոցը անցումով անցնող հղի կնոջը դաժանաբար սպանած, կանգ չառած վարորդին ընդամենը ժամեր անց ազատություն են շնորհում, բայց, մինչ օրս կալանավորված է Նարեկ Մանթաշյանը, որը ըստ մեղադրանքի դրոշ է գողացել մինչ օրս կալանավորված է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը դատավոր Բորիս Բախշիյանը երկար ժամանակ, շատ երկար ժամանակ օրենքի բոլոր խախտումներով կալանավորված էին ԱԺ երեք պատգամավորներ՝ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի փոխքաղաքապետը Բռնությամբ բերման են ենթարկվում բողոքի ակցիաներ անցկացնող տասնյակ ու տասնյակ երիտասարդներ Թվարկումը կարելի է շարունակել ու շարունակելԱվելին15:1530.04.22 -
ՀասարակականՎարչապետն ահաբեկում էր, որ իմ որդուն քրեական պատասխանատվության կենթարկի․ զոհվածի մայր«Անհնար է վստահություն ունենալ մեկի նկատմամբ, որը ծնողներից վախենալով՝ «Եռաբլուր» այցելելիս այն չորս կողմից դիպուկահարներով է պատում»։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության շենքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայր, որի թոռն էլ անհետ կորած է։ «Ինչպե՞ս կարող ես վստահել Նիկոլ Փաշինյանին։ Ես երբ որ հրավիրվել եմ ընդունարան, վարչապետն ահաբեկում էր, որ իմ որդուն քրեական պատասխանատվության կենթարկի։ Ինքը կարող է ինձ վախեցնի, ես էլ ասել եմ՝ դու էլ քո երեխայից վախեցի, դու էլ ունես։ Մի որդուս գլուխը կերավ, թոռնիկս անհետ կորած է, մյուս որդովս էլ ինձ ահաբեկում է, որ չխոսեմ։ 11 օրվա ծառայող թոռանս, որ տանում էիր Ջաբրայիլ չէիր, հիշում, որ Ջաբրայիլն ադրբեջանական հող է։ Ինքն ասում է լրատվամիջոցներով ելույթ մի ունեցեք, բայց ոստիկանները Կառավարության շենքի մոտ մեր խոսքերը նկարում էին, որ տանեին ու մեզ պատասխանատվության ենթարկեն մեր վիրավորանքների համար»,- ասաց զինծառայողի մայրը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2e2cca25361a2c4a0d38e902fb93fb64 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:0330.04.22 -
ՀասարակականՀրապարակում «տնական հավեր» բաց թողնելու համար ոստիկանությունը քաղաքացուն բերման է ենթարկել«Ազատագրական շարժման» անդամներն այսօր Հանրապետության հրապարակ են տարել տնական հավեր, որոնց վրա փակցված են եղել գործող իշխանության ներկայացուցիչների ծաղրանկարները:Ավելին14:5030.04.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանը միջազգային հանցագործ է, որը մտածված տղաներին տարել է մահվան․ զոհված զինվորի մայրԻմ լաոն չկա, մյուսների լաոներն էլ են գնացել, ժողովուրդ, արթնացեք, բոլորդ եկեք պայքարի։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։ «Նիկոլ Փաշինյանը միջազգային հանցագործ է, որը մտածված տղաներին տարել է մահվան։ Բոլոր հանցագործները պետք է դատվեն։ Զգուշացնում եմ՝ այս քաղաքական այլանդակը կարող է փախչել Բաքու կամ Ստամբուլ, կարող է իր թուրք եղբայրներին կանչել օգնության կամ էլ կարող է զորքը հանել մեր դեմ և քաղաքացիական պատերազմի դրդել»,- նշեց Լիդա Առուշանյանը։Ավելին14:3530.04.22 -
Քաղաքական«Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք». ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան շնորհավորել է քաղաքացու օրը ու խնդրել, պահանջել է Հայաստանի քաղաքացիներից՝ չերկմտել, չկասկածել՝ «մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք»,-գրել է նա:Ավելին14:2030.04.22 -
ՀասարակականՀայաստանում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն: Հայտնվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին:Ավելին14:0730.04.22 -
ՀասարակականՊարոն Ախոյանին մեղադրանք են առաջադրել «արցախցիների նկատմամբ ատելություն տարածող կենդանիները պետք է պատժվեն» արտահայտության համար․ փաստաբանԱյսօր իմ լավ ընկեր Aragats Akhoyanին մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ: Բնականաբար՝ ես այդ մտքի հետ համաձայն եմ։ Խնդրում եմ քննչական մարմնին հրապարակել Ախոյանին առաջադրված ամբողջական մեղադրանքը և Ախոյանի կողմից այդ կապակցությամբ տրված ցուցմունքը. թե ես և թե պարոն Ախոյանը դրա դեմ չենք առարկում։Ավելին13:5530.04.22 -
ՔաղաքականՆկատեցի՞ք, թե ինչպես է Փաշինյանը հրաժարվել Արցախից․ ուրիշ ինչպե՞ս ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին․ Արսեն ԲաբայանԱռաջին նկարում #նիկոլ_մահաբերի անցյալ տարի այսօրվա ուղերձի եզրափակիչ մասն է: Երկրորդում՝ այսօրվա նույն առիթով ուղերձինը: Նկատեցի՞ք, թե ինչպես է նա հրաժարվել Արցախից: Ուրիշ ինչպե՞ս նա պիտի հստակ ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին:Ավելին13:4730.04.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժման երթը հասել է ԷջմիածինԷջմիածնի հրապարակում արժանապատիվ հայրենակիցները դիմավորեցին «Դիմադրություն» շարժման Սարդարապատի խմբին:Ավելին13:3330.04.22 -
ՔաղաքականԵրևանը սպասում է Բաքվի հստակեցումներին՝ ըստ ԱԽՔ-իՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի պաշտոնյաներին հորդորում է կոնկրետացնել, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ:Ավելին13:2030.04.22 -
ՔաղաքականԱրա, բայց քո երեսը ինչի՞ կաշվից ա, որ «ժողովրդավարության» մասին քաղաքացուն ուղերձ ես հղում․ Արտակ ԶաքարյանԱրա, բայց քո երեսը ինչի՞ կաշվից ա, որ էսքան զոհեր, աղետներ, մահեր, անօրենություններ, կորուստներ, զրկանքներ ու խայտառակություններ բերելուց հետո, մի հատ էլ «ժողովրդավարության» մասին քաղաքացուն ուղերձ ես հղում: Միշտ ասել եմ, քո ցինիզմն անգերազանցելի է: Միայն դու կարող ես կործանվող երկրի ոչ բարով վարչապետ լինես, ու մի ձեռքով կործանես, մյուսով` «ժողովրդավարությունից» խոսես: Չորս տարում արել ես այնպես, որ հայ ժողովրդի նոր ձեռքբերած տոների խորհուրդը կորել է: Հունվարի 28-ը, մայիսի 8-ը, սեպտեմբերի 2-ը, սեպտեմբերի 21-ը` ամբողջովին իմաստազրկել ես, հասկանում ե՞ս գոնե: Հիշի´ր, քանի դու վարչապետի պաշտոնն օկուպացրել ես, ու կործանում ես երկիրը` քաղաքացու միակ տոնը քեզանից ազատվելու օրն է լինելու:Ավելին13:1030.04.22