Լրահոս
Շոու բիզնես
16:38
29.04.22
363

Ֆորշը գտնվում է Նաիրի ԲԿ-ում. մանրամասներ երգչի առողջական վիճակից

Img default alt hy

Երգիչ Ֆորշը մի քանի օր է՝ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

Երգչի առողջականի վերաբերյալ մամուլում տարբեր լուրեր են շրջանառվում: Տնօրենը չցանկացավ մեկնաբանել դրանք: Նա միայն նշել է, որ հիվանդանոցում բժիշկները կարողացել են հնարավորին արագ կայունացնել նրա առողջական վիճակը: Ֆորշի կյանքին վտանգ չի սպառնում։ Վիճակը կայուն է:

Ըստ Անատոլի Գնունու՝ ամենայն հավանականությամբ երգչին այսօր դուրս կգրեն: