Լրահոս

2022-04-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի ծաղրանկարով հավերը հեռացվել են Հանրապետության հրապարակից
    Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարով հավիկները Հանրապետության հրապարակում երկար չմնացին։ Ոստիկանության ծառայողների հորդորով քաղաքացիները հեռացրեցին Հանրապետության հրապարակում շրջող հավերին։ Իսկ թե ուր են տանում հավերին՝ հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները չհայտնեցին՝ հորդորելով դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը։
    12:55
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրություն» շարժման անդամներին Էջմիածնում աղ ու հացով դիմավորեցին
    «Դիմադրություն» շարժման անդամներին Էջմիածնում աղ ու հացով դիմավորեցին։
    12:43
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ-ի աշխատակիցները չեն փորձել մտնել Անժելա Թովմասյանի բնակարան․ հայտարարություն
    Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։ Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն։
    12:15
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիները Փաշինյանի ծաղրանկարով հավեր են բերել Հանրապետության հրապարակ
    Ակցիայի մասնակիցները հավեր էին բերել հրապարակ՝ վրաները Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը փակցրած։ «Պետք է հավերին բերման ենթարկեն, թող ենթարկեն», - ասաց ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։
    12:05
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2020 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիականները հայտնվեցին կոմայի մեջ, և մինչ այս պահը գտնվում էին կլինիկական մահվան վիճակում․ Արամ Հովհաննիսյան
    Այս՝ համառոտ նկարագրված երևույթի անունը քաղաքացիական հասարակություն էր։ Այն ձևավորվում էր շատ երկար տարիներ, բայց հիմնական բեղմնավորումը սկսվել էր 2008-ի շարժման ընթացքում, և ծանր ծնունդի արդյունքում այն լույս աշխարհ էր եկել մարտի 1-ին՝ Լեոյի փողոցում։ Հետագայում ակնհայտ դարձավ, որ այդ շերտը, ծագումնաբանորեն և աշխարհայացքով թուրքամետ էր, քանի որ ինչպես նշեցի, ծնունդ էր առել 2008-ի հարթակից, սակայն իր գոյության սկզբնական փուլում, հրապարակային մակարդակում, փորձում էր նաև առողջ տարրեր դրսևորել։ Թրքամետությունը պասիվ, ստվերային փուլում էր։ Սակայն հասունացմանը զուգահեռ, վերջին տարիներին «քաղաքացիական հասարակություն» կոչվողը բացահայտորեն վերածվեց քեմալականության կամ օրինակ՝ «Ենի Ազերբայջանի» հայկական քույր կազմակերպության։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիականները հայտնվեցին կոմայի մեջ, և մինչ այս պահը գտնվում էին կլինիկական մահվան վիճակում։ Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում Նիկոլի ավտոշարասյունը, ի դեպ, ՀՀ պատմության մեջ վատագույն, ամենասանձարձակ ավտոշարասյունը, վրաերթի ենթարկեց հղի կնոջը, և այդ կնոջ հետ իր մահկանացուն կնքեց նաև հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, քանի որ դաժան վրաերթից հետո տեղական տարաբնույթ «ակծիվիստների» խոսուն լռությունը, իրականում, քաղհասարակության մահվան մանիֆեստն էր։ Այսպիսով, կարող ենք արձանագրել. հայաստանյան քաղաքացիական հասարակությունը ծնվել է 2008թ-ին՝ Լեո փողոցում, ապրել է ստորաքարշ կյանքով և իր անփառունակ մահկանացուն է կնքել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ նույն տխրահռչակ փողոցում։
    11:53
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Արտակ Բեգլարյան
    Ի պատասխան մի շարք հարցումների՝ հերթական անգամ վերահաստատեմ ու հիշեցնեմ. Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, գրում է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ավելին, մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու: Ի դեպ, այս դիրքորոշումը մշտապես ներկայացվել ու ներկայացվում է և՛ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ հրապարակայնացվում է: Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում: Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից: Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես կատարել է, օրինակ, Կոսովոյի պարագայում: Մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն արժեքահեն ու արդար, և ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա»:
    11:42
    30.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 30.04.22
    11:30
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երբ կգա այն օրը,երբ Հայաստանի համար լույսը կբացվի առանց թրքածին իշխանության․ զոհված զինվորի մայր
    Մի քանի օր առաջ էր որ պադավատապեդ վարչափեդի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց կյանքով լի քաղաքացու և անօգնական թողեց ճանապարհին։Այսօր այդ մահաբերը շնորհավորում է քսղաքացու օրվա կապակցությաբ ու նշում,որ էսքան աղետների մեղավորը իրենք չեն։Մարդ ինչքան կարա չմարդ լինի,որ էսքանից հետո նորից խոսա,մարդ ով հասարակությանը բաժանել է մասերի և ովքեր կարող են արդարացնել այս չարիքի արարքները,ովքեր կարող են ամենավերջին բառերով վիրավորել սգավոր ծնողներին,էս չի ձեր բերած աղետը այ մահազդներ։Երբ կգա այն օրը,երբ Հայաստի համար լույսը կբացվի առանց ձեզ,առանց թրքածին իշխանության։Ես մենք պայքարում ենք այդ օրվա համար։Իսկ դու՞ գիտակից ՀԱՅ
    11:18
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
    Ապրիլի 30-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Կատարվել է 2833 թեստավորում, առողջացել՝ 12 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 867 դեպք, որոնցից 410 050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 048 431 թեստավորում։
    11:07
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վրաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
    11:01
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը համազգային հանրահավաքով սկսում ենք մեր պայքարի վճռական փուլը․ Իշխան Սաղաթելյան
    Մայիսի 1, 16։00, Ֆրանսիայի հրապարակ Սիրելի հայրենակից, վաղը համազգային հանրահավաքով սկսում ենք մեր պայքարի վճռական փուլը։ Հաղթանակը մոտ է։ Դուրս արի փողոց, գործ ունենք անելու։
    10:50
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում. ամուսիններն ու նրանց 3 երեխան տեղափոխվել են հիվանդանոց
    Այսօր խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ապա առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգու տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել։ Էլեկտրասյան տապալման հետևանքով Մարմարաշեն գյուղի և մայրուղուն հարակից մեծ թվով գազալցակայաններ և սեփական տներ հոսանքազրկվել են։ Ոստիկանոթյունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց 3 երեխաները, ովքեր բնակվում են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։
    10:38
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը․ Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարոթյունները: Պատասխան. Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի: Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։
    10:32
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմության շրջանում կոնֆլիկտ չկա. իշխանությունը մանիպուլյացիա է անում պառակտում մտցնելու համար․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին տարբեր հարթակներում խոսվում է, թե ընդդիմադիր ուժերի կամ նրանց առանձին ներկայացուցիչների միջև կոնֆլիկտ կա, վեճեր են եղել: Ավել ին, նշվում է, թե գլխավոր պատճառն այն է, որ ընդդիմադիրներն արդեն իսկ սկսել են իրար մեջ բաժանել ապագա կառավարության պաշտոնները: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պարզունակ մանիպուլ յացիա է և դաշտ է նետվում իշխանության կողմից՝ նպատակ ունենալով պառակտում մտցնել ընդդիմության շարքերում, ինչպես նաև հիասթափեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, առավել ևս մայիսի 1-ի հանրահավաքի ու դրան հաջորդող իրադարձությունների շեմին: Ընդդիմությունից մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում, չնայած ընդդիմադիր տարբեր թևերի գործողություններն ապակենտրոն են, սակայն նրանց միջև որևէ լուրջ կոնֆլիկտ չկա, առավել ևս պաշտոնների բաժանման հարցի շուրջ, որը, ինչպես մեզ հավաստիացրեցին, չի էլ քննարկվում: Մեզ փոխանցեցին, որ անգամ Փաշինյանին փոխարինողի հարցը չի դրվել. բոլորը կողմ են այս մոտեցմանը՝ սկզբից պետք է նրան հեռացնել, այնուհետ կորոշվի թե՛ վարչապետի, թե՛, ընդհանրապես, կառավարության ապագա կոնցեպտը։ Մի խոսքով, այս պահի դրությամբ բոլորի նպատակը նույնական է՝ Հայաստանի ու Արցախի ազատագրում գործող իշխանություններից»:
    10:13
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարության կայքի ադմինը միայն Արայիկ Հարությունյա՞նն է
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության պաշտոնական կայքից տպավորություն է ստեղծվում, թե երկրի թիվ 1 պաշտոնյան Արայիկ Հարությունյանն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, կամ էլ՝ կառավարությունում նա միակ աշխատող պաշտոնյան է․ ամբողջ կայքը ողողված է Արայիկ Հարությունյանի մասին լուրերով ու լուսանկարներով։ Երեկ, օրինակ, նրա գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողովի նիստը, քննարկվել է երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Իսկ 2 օր առաջ «Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարեկարգման աշխատանքներին», նախորդ օրը՝ «վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին», եւ այսպես շարունակ։ Արայիկ Հարությունյանի վարքը քննարկման առարկա է դարձել նույնիսկ ՔՊ-ում։ Այս առիթով կատակում են, թե, հավանաբար, կայքի ադմինին միայն Հարությունյանը «դոստուպ» ունի եւ անձամբ է զբաղվում իր փիառով»:
    10:07
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանի պատասխանը Հաջիևին
    Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի։ «Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա: Ասել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը դեռևս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հարց է: Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի», - ասել է ԱԽ քարտուղարը։
    10:01
    30.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի թիմակիցների հետագա ճակատագիրը. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հախուռն բնավորությունը՝ շատերն են այս օրերին տարակուսում, որ նա որևէ կերպ չի արձագանքում գնալով ավելի ու ավելի մեծ թափ հավաքող բողոքի ակցիաներին: Նախկինում ցանկացած փոքր առիթի դեպքում նա «լայվ» էր մտնում կամ կառավարության, ԱԺ-ի նիստերի ժամանակ առիթ էր գտնում թեմային անդրադառնալու, ընդ որում, որպես կանոն, էմոցիոնալ պոռթկումներով, «մատ թափ տալով», մի խոսքով՝ իրեն բնորոշ ձևերով: Այս օրերին նա մի տեսակ «դիտորդի» կարգավիճակում է: Քանի որ ընդդիմության կոնսոլիդացիան ու հասարակության գերակշիռ մասի դժգոհությունը գործող իշխանությունից նվազագույնի են հասցնում Փաշինյանի հետագա պաշտոնավարման հնարավորությունը, ապա այսպիսի «հանգստությունը» փաստացի կարող է լինել այն պատճառով, որ նա անձնական անվտանգության երաշխիքներ է ստացել, այդ թվում՝ Մոսկվայից: «Փաստ» թերթի տեղեկություններով, նման տպավորություն ունեն նաև իր թիմակիցներից շատերը, ինչպես և իրավապահ համակարգի ներկայացուցիչները, ինչը նրանց էապես անհանգստացնում է: Բանն այն է, որ ընդդիմությունը ամեն ինչ ֆիքսելու հստակ քաղաքականություն է որդեգրել, որպեսզի հետագայում բոլորն իրենց արածների համար պատասխան տան օրենքի տառին համապատասխան: Եվ ստացվում է, որ Փաշինյանը անձնական անվտանգության երաշխիքներ ունի, իսկ մյուսների ճակատագրերը շարունակում են մնալ անհայտ»:
    09:48
    30.04.22
    Ավելին
2022-04-29