Լրահոս
Հասարակական
17:38
29.04.22
3 074

Կնոջ և հարևանի հետ սիբեխ հավաքելու գնացած 67-ամյա վարորդը ՈՒԱԶ-ով 500 մետր գլորվել է. վարորդի դին դուրս են բերել փրկարարները

Img default alt hy

Տավուշի մարզում այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։

Ժամը 08։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ 67-ամյա Վանիկ Խ-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածին հարակից տարածքում գտնվող «Քամուտ Ղարշ» կոչվող սարամասում՝ դաշտամիջյան ճանապարհին, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

«Shamshyan.com»-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Վանիկ Խ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ԱԻՆ փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Դեպքի վայրում մահացածի կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ամուսնու և ընկերուհու հետ գնում էր սիբեխ հավաքելու, և նշված հատվածում իրենք իջել են, իսկ ամուսինը մեքենայի հետընթացի ժամանակ չի կարողացել կառավարել այն և գլորվել է ձորը։