Լրահոս
Հասարակական
16:50
29.04.22
601

44-օրյա պատերազմում զոհվածների 7 ծնող հանդիպել է Փաշինյանի հետ

Img default alt hy

44-օրյա պատերազմում զոհվածների 7 ծնող հանդիպել է Փաշինյանի հետ, գրում է «Sputnik Արմենիա»-ն։

«Մեկ ամսից ավելի է, ինչ դիմել էինք նրա հետ հանդիպելու համար, այսօր նա մեզ ընդունեց։ Մեր տղաների գործը նախաքննական փուլում ա, մենք էլ նրա մոտ էլ էինք այդ մասին ցանկանում ասել։

Գլխավոր դատախազը հանդիպմանը չկար, այնտեղ էր նաև զինվորական դատախազի օգնականը»,- նշել է զոհվածի ծնողը՝ Վահիկ Սահակյանը։

Նրանք հնչեցրել են իրենց հուզող հարցերը, սակայն Փաշինյանը գրեթե ոչինչ չի ասել, միայն շեշտել է, որ գործը պետք է քննվի։ Հանդիպումը տևել է մոտ 2-3 ժամ։