Լրահոս
Քաղաքական
19:48
30.04.22
325

Մենք չենք հրահրելու պատերազմ, բայց գլուխներս չենք էլ կախելու և ասենք պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք, կտանք. Արթուր Վանեցյան

Img default alt hy

Ադրբեջանի հետ բանակցություններում միակողմանի զիջումները բացառվելու են։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակել, սակայն այլ տրամաբանության մեջ: Այս մասին Ազատության հրապարակում ասուլիսին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Վանեցյանի կարծիքով՝ աշխատանքը պետք է շարունակել միայն հայանպաստ դիրքերից։

«Մենք չենք գնալու միակողմանի զիջումներով հարաբերությունների կարգավորման։ Մենք չենք հրահրելու պատերազմ, բայց դրա հետ մեկտեղ պատերազմի սպառնալիքի ներքո գլուխներս չենք կախելու և ասենք՝ գիտեք, հանկարծ մեզ հետ պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք՝ կտանք»,- նշել է Վանեցյանը՝ հավելելով, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։