Լրահոս
Միջազգային
21:30
30.04.22
225

Ալիևը սպառնում է, Միրզոյանը՝ հեգնում նրան. հայ-ադրբեջանական խաղաղության դարաշրջան

Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, Բրյուսելում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ազատություն» ռադիոկայանին Գրիգորյանն ասել է՝ Հաջիևի հետ քննարկելու են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր, ու նախապատրաստելու են Ալիև-Փաշինյան հանդիպումը: