Լրահոս
Քաղաքական
17:45
30.04.22
463

Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա լինելու է Մայր Հայաստանի վերջին էջը․ Մետաքսե Հակոբյան

Img default alt hy

«Հայաստանը և Արցախը մեկ միասնական մարմին են։ Ունենք անվտանգային մեկ համակարգ, ինչը կործանելու առաջին քայլն այն բաժանելն է, դա էլ արվում է։ Այս մասին պանելային քննարկման ժամանակ ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Մայր-Հայաստան-Արցախ միասնության մեջ Արցախը դարձել է թիրախ, այնինչ Հայաստանի իշխանությունները մինչ այս ծնողի պես են վերաբերվել Արցախին, երեխայի նման հոգ են տարել Արցախի մասին։ Բայց 2018 թվականին մի իշխանություն եկավ, որ ուղղակի բաց թողնի երեխային։

Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա լինելու է Մայր Հայաստանի վերջին էջը։ Այս գաղափարի շուրջ է համախմբված Արցախի քաղաքական ամբողջ դաշտը՝ անկախ քաղաքական մյուս հակասություններից»։

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանի և արցախցիների պատկերացումներն էականորեն տարբերվում են իրարից։

«Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների ելույթներից պարզ է դառնում, որ նրանց պատկերացրած խաղաղությունը կառուցված է Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ։ Հայաստանն իր հարևանների հետ կարող է արժանապատիվ բանակացություններ վարել միայն այն ժամանակ, երբ ունենա չպարտված բանակցող»։