Լրահոս
Հասարակական
17:22
30.04.22
415

Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների․ Արման Թաթոյան

Img default alt hy

Վաղուց էի ուզում հանրային քննարկում անցկացնել, բայց որպես մարդու իրավունքների պաշտպան իմ կարգավիճակը թույլ չէր տալիս, որ  հանրության հետ երկխոսության միջոցով քննարկենք խնդիրներն ու  առաջարկենք լուծումները, Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում հանրային քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին ՄԻՊ  Արման Թաթոյանը։

«Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր»,- նշել է նա և ավելացրել, որ մեր երկրում ներքին համերաշխություն այլևս չկա, ժողովուրդը պառակտված է։

«Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների։

Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի է ունենում պետության պարզապես կուսակցանացում, իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, պետական մարմինները ծառայեցվում են մեկ կուսակցության շահերին, պետական ինստիտուտներն օգտագործվում են այդ քաղաքական ուժի հնարավարությունը մեծացնելու համար»,- եզրափակել է նախկին ՄԻՊ-ը: