Լրահոս

2022-05-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանական ուժեր այլևս չեն բավարարում, Նիկոլը հույսը դրել է խուժանների վրա. Իշխան Սաղաթելյան
    Ոստիկանական ուժեր այլևս չեն բավարարում, Նիկոլն ինչպես միշտ հույսը դրել է խուժանների վրա
    20:15
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ժուլիենի սիրելի ելակները՝ Հովքի կանաչ ուսուցման կենտրոնում
    Խելամիտ գյուղատնտեսության վարման յուրահատուկ մոդել հանդիսացող Հովքի կանաչ ուսուցման կենտրոնը ֆերմերներին ու գյուղատնտեսներին տրամադրում է կրթական և հետազոտական հնարավորություններ: Նորաբաց կենտրոնում այցելուները կարող են տեսնել խելամիտ և անվտանգ գյուղատնտեսության բոլոր բաղադրիչները՝ կաթիլային ոռոգումից, հակակարկտային ցանցերից, արևային էներգիայի կայաններից մինչև նորագույն տեխնոլոգիաներով աշխատող ջերմոցներ: Կանաչ կենտրոնի փորձացուցադրական այգում և ջերմոցում աճող բուսատեսակները գրավում են իրենց բազմազանությամբ, անմահական համով և հոտով. իտալական սորտի ելակը, բրյուսելյան կաղամբը, գաճաճ պղպեղները, ավանդական ու ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերն ու տնկիներն անտարբեր չեն թողնում կենտրոնի հարյուրավոր այցելուներին: Հովքի կանաչ ուսուցման կենտրոնում անմշակ հող չթողնող Ժուլիեն Դեբյուշերը՝ Հայաստանին սիրահարված ու Հովքում աշխատանքի անցած ֆրանսիացի գյուղատնտեսը, իր հայերեն խոսքով է՛լ ավելի է գրավում կենտրոնի այցելուներին: Ստացված փոքրաքանակ բերքն էլ, հիմնականում անուշահամ ելակներ, հյուրասիրում կամ նվիրում է նրանց: Ջերմոցում շրջայցի ընթացքում այցելուները ծանոթանում են բուսատեսակների աճեցման նրբություններին ու հաստատության գործունեությանը: ԵՄ աջակցությամբ ստեղծված կենտրոնը մեծ հնարավորություն է գյուղատնտեսության, գյուղական զբոսաշրջության և ագրարային կրթության համադրության համար:
    19:58
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աշտարակի ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք ու թմրանյութ են հայտնաբերել
    Ապրիլի 30-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, երեքը՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, Աղձք գյուղից Տեղեր համայնք տանող ճանապարհի վագոն-տնակի մոտ թմրամիջոց են օգտագործում։ Նաև, ըստ տեղեկությունների, վագոն-տնակի տակ ինքնաձիգ կա: Մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերեց մոխրացած հետքերով 3 կաթուցիչ և ստվարաթղթե փաթեթ՝ չորացված, մանրացված զանգվածով: Ոստիկանները վագոն-տնակի տակից հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ: Ըստ Աղձք գյուղի 40-ամյա բնակչի՝ բուսական զանգվածը թմրամիջոց է, պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից: Ինքնաձիգը ևս իրենն է: Չորսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին: Հարուցվեց քրեական գործ: Բերման ենթարկվածներից 40-ամյա տղամարդը ձերբակալվեց: Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին ձերբակալված անձի և բերման ենթարկված 42-ամյա երևանցու հաշվառման ու բնակության վայրերում: Հայտնաբերվեցին մեկ տուփ վառոդ, 16 պայթուցիչ, ինքնաձիգի լիցքավորված 10 պահեստատուփ, գնդացրի շղթա՝ փամփուշտներով, և տարբեր տրամաչափի 170-ից ավելի փամփուշտ: Հայտնաբերեցին նաև երկու փաթեթ կանեփանման չորացված, մանրացված զանգված, ապակե տարայով հեղուկ՝ կանեփանման բույսի թփերով: Ըստ 42-ամյա երևանցու՝ հայտնաբերված բուսական զանգվածը թմրամիջոց է, իսկ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
    18:12
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուսապարկերով ակցիա իրականացնելու համար «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում․ իրավապաշտպան
    Իմ շատ գործընկերներ ինձ չհավատացին, որ «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում՝ «ուսապարկերի» պատկերներներով ուսապարկերով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացնելու համար։ Չեք հավատում՝ վ… վախենամ ստիպված եք հավատալ։ Ահա՝ զեկուցագիրը։ Ի դեպ, զեկուցագիրը ստորագրող ոստիկանի անունը դեռևս փակել եմ, որպեսզի այդ մարդու հետ մի հատ խոսեմ՝ նոր տեղադրեմ։ Էս մեկն էլ թող էսպես լինի։ Ի դեպ -2, տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ մարդկանց բռնել են «տարածքը աղտոտելու համար»։ Բայց փաստորեն զեկուցագրում ուրիշ բան են գրել։ Դա ինքնին լուրջ խախտում է։ Ի դեպ - 3, բոլոր բռնվածները ազատ արձակվեցին։ Ի դեպ - 4, «ջերմ ողջույններս» էն մյուս տիկին դեսպանին։
    17:52
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր անուղղակիորեն հաստատեց՝ Փաշինյանը կարող է մեղադրվել պետական դավաճանության մեջ․ Արթուր Ղազինյան
    Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր անուղղակիորեն հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրվել պետական դավաճանության և այլ հանցանքներ կատարելու մեջ: Փաշինյանին պետական դավաճանության մեղադրանք առաջադրելու միջնորդությունը ՉՄԵՐԺՎԵՑ, այլ հետաձգվեց լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու համար: Հիշեցնեմ, այս քրեական գործով Նիկոլ Փաշինյանը մինչ օրս ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ: Ոչինչ, շուտով կհարցաքննվի, քիչ մնաց . . .
    17:32
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները
    Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։
    17:28
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանին մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու որոշումը հետաձգվել է
    ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ՉԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է)) Ի դեպ, լրատվամիջոցներից մի քանիսին հայտնի է դարձել, որ հակակոռուպցիոն Կոմիտեն Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու միջնորդության մասով որոշում է կայացրել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև էական հանգամանքների պարզումը:
    17:14
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՊՀ-ն որոշել է փակել որոշ մասնաշենքերի դռները՝ մինչև դասամիջոցի սկիզբը
    ԵՊՀ-Ն ՈՐՈՇԵԼ Է ՓԱԿԵԼ ՈՐՈՇ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԴՌՆԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ ԴԱՍԱՄԻՋՈՑԻ ՍԿԻԶԲԸ)) Ի դեպ, մայր բուհում ակցիայից հետո՝ Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, մեջբերեմ՝՝՝ «Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակել որոշ մասնաշենքների դռներ»:՝՝ մեջբերման ավարտը:
    17:10
    03.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Իշխանությունը ոստիկանի համազգեստ է հագցնում նաև ոչ ոստիկաններին. Սաղաթելյան
    «Իշխանությունը ոստիկանական համազգեստ է հագցնում նաև ոչ ոստիկաններին, նրանց ուղարկում ակցիաների մասնակիցների նկատմամաբ բիրտ ուժ կիրառելու»,- ասուլիսի ժամանկ ասել է Սաղաթելյանը:
    17:07
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք պայքարելու ենք, որ մեղավորները կանգնեն օրենքի առջև. Սեյրան Օհանյան
    Այսօր ոստիկանությունը շարունակել է բիրտ ուժ կիրառել ՀՀ իշխանության դեմ անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող Դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ: Խստորեն դատապարտելով նրանց հակաօրինական գործողությունները՝ կոչ եմ անում չդառնալ գործիք այն ուժի ձեռքում, ով դեռևս 2008 թ. բղավում էր, որ «հոգին փառավորվում է», երբ իրեն շրջապատած ամբոխը, մահակներով զինված, հարձակվում է ոստիկանների՝ ձեր և ձեր ընկերների վրա, իսկ այսօր ոստիկաններին է հրահանգում հարձակվել խաղաղ ցուցարարների վրա՝ նրանց բերման ենթարկելու, վախեցնելու կամ ճնշելու նպատակով: Նախապես ասում ենք՝ չի՛ հաջողվելու: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ իրենց պետությունը պաշտպանելու վճռականությամբ, ու թեև նրանց նկատմամբ անհամաչափ, անթույլատրելի միջոցներ են կիրառվում, միևնույն է, նրանց շարունակում են միանալ հազարավոր համախոհներ, և ժամ առ ժամ շարքերն ավելի կուռ են դառնում: Ոստիկանության առաջնային խնդիրը պետք է լինի այդ նույն քաղաքացու իրավունքներն ու ազատությունը, հասարակության և պետության շահերը պաշտպանելը, մինչդեռ վերջին ժամանակահատվածում նրանց շարքերը ուռճացվել են գլխավորապես իշխանության ղեկին կառչած պաշտոնյայի և նրա թիմի անվտանգությունը, հետագա գործունեությունը ապահովելու նպատակով: Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում այս նույն շտապողականությամբ պետության գերագույն պատասխանատուն մոբիլիզացներ այս նույն ուժերը, ու բանակը համալրվեր, հնարավոր էր կանգնեցնել անհաջողությունների շղթան և կանխել պարտությունը: Ժողովո՛ւրդ, հասկանո՞ւմ եք, նրանք կարո՛ղ էին դա անել, բայց չե՛ն արել․ կարո՛ղ էին պաշտպանել Արցախը, Հայաստանի սահմանները, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, հասկանո՞ւմ եք, նրանց չեն հուզում սահմանին կանգնած զինվորի, սպայի, սահմանամերձ գյուղերում, հակառակորդի նշանառության տակ ապրող մեր հայրենակիցների, ողջ ժողովրդի արժանապատվությունն ու ճակատագիրը, այլ մտածում են միայն իրենց անվտանգությունն ապահովելու և աթոռները պահելու մասին։ Իսկ մենք պայքարելու ենք, որ մեղավորները կանգնեն օ
    17:04
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ պարզվել է,որ 35-ամյա տղամարդը, ծանոթանալով ԻԻՀ քաղաքացու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել օժանդակել վերջինիս՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու հարցում: Այնուհետև՝ 2020թ. դեկտեմբերի 21-ին, 35-ամյա հիշյալ պայմանավորվածության համաձայն, Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում ապօրինի ձեռք է բերել ընդհանուր 5766 գրամ քաշով «Ափիոն», 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և 751,27 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են տղամարդու կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում՝ Արտաշատ քաղաք փոխադրելու նպատակով: 35-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում և կատարված խուզարկությամբ հիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել ու առգրավվել են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
    17:01
    03.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Իշխանությունը չի տիրապետում իրավիճակին». Իշխան Սաղաթելյան
    «Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում», - «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթալյանն այսպես է արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարում ու ճգնաժամ չկա:
    16:58
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիների խաղաղ անհնազանդության գործողությունները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Հայրենասեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության գործողությունները
    16:55
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատախազությունից այսօր ստացանք որոշումը. թվով 26 հերոսներ ճանաչվեցին տուժող. զոհված զինծառայողի ծնող
    Ի պատասխան մեր արդար պահանջի, մեր գործը մի փոքր առաջ է գնացել. Դատախազությունից այսօր ստացանք որոշում եւ թվով 26 հերոսներ ճանաչվեցին տուժող: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը: Նա ներկայացրեց որոշումից մի հատված. «Վարույթն իրականացնող քննիչը փաստել է, որ նյութերով ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ 2020սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում ամրագրված կարգավորումներին հակասող այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում եւ ազդել պատերազմիօ արդյունքի վրա»: Այնուհետեւ զոհված զինծառայողի հայրը շարունակեց. «Որքանով տեղյակ եմ, Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձը վարչապետն է, որը ԱԺ-ից հայտարարեց, որ միակ պատասխանատուն ու մեղավորը ես եմ: Մենք դիմում ենք գլխավոր դատախազին, որ ամենբարձրաստիճան պաշտոնատար անձին ներգրավեն որպես մեղադրյալ եւ նշված գործով հարցաքննեն»:
    16:46
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 206 քաղաքացի
    Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից, Ժամը 16։00-ի դրությամբ, ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 206 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ 08։15-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները։
    16:40
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս պահին անհնազանդության ակցիաները դադարեցված են․ Իշխան Սաղաթելյան
    Այսօր Դիմադրության շարժման կոչով անհնազանդության ակցիաներ են իրականացվել ամբողջ Երևանում և Հայաստանի մարզերում։ Արժանապատիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և բողոքի խաղաղ ակցիաներ են իրականացրել Վանաձորում, Ալավերդիիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Երևան-Արարատի մարզ մայրուղու հատվածում, Էջմիածնում, Գյումրում, Աշտարակում, Ապարանում, Նոր Հաճն համայնքում և այլուր։ Այս պահին ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաները դադարեցված են, պատրաստվում ենք ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկող հանրահավաքին։
    16:18
    03.05.22
    Ավելին