Լրահոս
2022-05-04
-
Քաղաքական«Դիմադրություն» շարժման անդամները աղբամաններով փակել են Բաղրամյան պողոտան«Դիմադրություն» շարժման անդամները աղբամաններով փակեցին Բաղրամյան պողոտան։ Ոսստիկանները սկսեցին քաշքաշել երիտասարդներին։Ավելին10:2604.05.22 -
ՔաղաքականԲերման ենթարկվածների իրավունքների վերաբերյալ իրազեկում. ՄԻՊԻրավունքների վերաբերյալ իրազեկում Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած արագ արձագանքման այցերի արդյունքում արձանագրված շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման /ինքությունը պարզելու/ ձևավորված արատավոր պրակտիկային։ Այս առումով, Պաշտպանը դեռևս 02.05.2022թ. արված հայտարարությամբ նշել է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։ Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։ Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը հարկ է համարում ևս անձանց իրազեկել, որ՝ 1. Բերման ենթարկված անձինք /անկախ քրեական կամ վարչական վարույթի շրջանակում արգելանքի վերցվելու հանգամանքից/ փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից։ 2. Լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որևէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը։ 3. Այն դեպքում, երբ անձինք հրաժարվում են վարույթն իրականացնող մարմնին տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ իրենց անձնական տվյալները, վերջիններս օգտվում են իրենց լռելու իրավունքից։ Անձանց կողմից տեղեկություններ չհայտնելու կամ լռելու իրավունքի իրացման եղանակ է հանդիսանում նաև ոստիկանության ծառայողներին իր կենսաչափական տվյալների չտրամադրումը, այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման եղանակով։ Այլ կերպ ասած, այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնականացվելուց, վերջինս օգտվում է լռելու իրավունքից, և չի ցանկանում տրամադրել այնպիսի տվյալներ, որով կնույնականացվի էլեկտրոնային սարքի միջոցով։ 4. Անձի նույանականցման կամ վերջինիս ինքնությունը պարզելու պարտականությունը կրում է վարույթն իրականացնողը՝ իր գործիքակազմում ունեցած այլ միջոցների օգտագործման եղանակով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույանակացվելուց /լուսանկարվելուց/ ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։ Հարգելի քաղաքացիներ, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ չի թույլատրվում Ձեր կամքին հակառակ ոստիկանության ծառայողի կողմից Ձեզ էլեկտրոնային սարքերի կիրառմամբ լուսանկարելու միջոցով նույնականացնել։ Պաշտպանը հորդորում է նման իրավիճակներում զանգահարել Պաշտպանի աշխատակազմում գործող թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով կամ այդ տեղեկությունները հայտնել ոստիկանության բաժիններ այցելող Պաշտպանի արագ արձագանքման խմբերի աշխատակիցներին։ Միաժամանակ, Պաշտպանը Ոստիկանության ծառայողներից պահանջում է դրսևորել իրավաչափ վարքագիծ, հարգել քաղաքացիների լռելու իրավունքը՝ դրա դրսևորման բոլոր եղանակներով, զերծ մնալ անձանց կամքին հակառակ էլեկտրոնային սարքերով լուսանկարելով նույնականացնելու ձևավորված պրակտիկայի շարունակությունից։ Պաշտպանը նաև տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույանականացվելուց, թե՝ ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Դա այն առավելագույն ժամանակահատվածն է, երբ վարույթն իրականացնողը կարող է քաղաքացուն պահել արգելանքի տակ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու նպատակով։ Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև պահանջում է, որ Ոստիկանության ծառայողները զերծ մնան անհրաժեշտ տվյալներ չտրամադրելու դեպքում 3 ժամից ավել պահելու սպառնալիք հնչեցնելուց։ Բոլոր նման դեպքերը Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվում են, և Պաշտպանը հետևողական է լինելու այդ դեպքերի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։Ավելին10:1904.05.22 -
ՔաղաքականՑուցարարները փակել են Կիևյան կամուրջըԱյս պահին լարված իրավիճակ է Արաբկիրում,անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել են Կիևյան կամուրջը։ Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8aba8f84d0480bd85565ac2cdde81168 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1604.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները փակել են Դավթաշենի կամուրջըՔաղաքացիները փակել են Դավթաշենի կամուրջըԱվելին10:0004.05.22 -
Հասարակական4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Շիրակի մարզումՄայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 02:43-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին, ժամը 22:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Սիզավետ, Ղազանչի, Թավշուտ և Սարագյուղ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:Ավելին09:1504.05.22 -
ՔաղաքականՄիմյանց չի կարելի «Նիկոլ» անվանել՝ դա վիրավորական է«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել մի ոստիկանի և ցուցարարի միջև։ Ցուցարարն իրեն քաշքշող ոստիկանին անվանել է «Նիկոլ», ոստիկանը վիրավորվել է ու հակադարձել․ «Նիկոլը դո՛ւ ես»։ Հիշեցնենք, որ ցուցարարները ոստիկաններին նվիրված կարգախոս ունեն՝ «ոստիկանը Նիկոլ չի», որով փորձում են ոստիկաններին իրենց կողմը գրավել։ Երեկ մեզ պատմեցին, որ նմանատիպ մի միջադեպ էլ օրեր առաջ տեղի է ունեցել Չարենցավան քաղաքում։ Տարբեր քաղաքական հայացքների տեր մի խումբ երիտասարդներ սեղանի շուրջ զրուցելիս են եղել, շոշափել են քաղաքական թեմաներ ու խոսքի մեջ իրար «Նիկոլ» են անվանել։ Դա վիճաբանության առիթ է տվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ու թեև ծեծկռտուքում հաղթող է դուրս եկել «հականիկոլական» կողմը, սակայն վերջում կողմերը հաշտվել են՝ համաձայնելով, որ միմյանց չի կարելի «Նիկոլ» անվանել՝ դա վիրավորական է»։Ավելին09:0504.05.22
2022-05-03
-
ԻրավականՓաշինյանին մեղադրանք առաջադրվելո՞ւ է. «էական հանգամանքներ են պարզվում»Պետական դավաճանության գործով Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության քննության հնգօրյա ժամկետը երեկ է ավարտվել, բայց հակակոռուպցիոն Կոմիտեն որոշել է միջնորդության լուծումը հետաձգել՝ մինչև էական հանգամանքների պարզումը:Ավելին23:1503.05.22 -
ՔաղաքականԸնդդիմությունն ամեն ինչ անում է, որ թույլ չտա հաշտվել Ադրբեջանի հետ. թուրք-ադրբեջանական մամուլԹուրք ու ադրբեջանցի վերլուծաբանները, լրագրողները գուժում են՝ Հայաստանում ուզում են ազատվել Նիկոլ Փաշինյանից, այն էլ ոչ թե սովորական՝ այլ ռևանշիստական ուժերը:Ավելին23:0503.05.22 -
Քաղաքական«Ոստիկանների մեջ կեղծ ոստիկաններ կան». Իշխան Սաղաթելյան«Իշխանության հետ երկխոսելու միակ օրակարգը Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ բան չկա խոսելու»: Իշխան Սաղաթելյանը պնդում է՝ իշխանությունը իրավիճակին չի տիրապետում, եթե կարծում է, թե չկա ներքաղաքական ճգնաժամ:Ավելին22:5503.05.22 -
ՔաղաքականԵթե այս իշխանությունները մնան, չեմ բացառում, որ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»Դիմադրության շարժմանը միացած հազարավոր քաղաքացիներ շարունակում են նաև գործադուլը՝ չվախենալով աշխատանքը կորցնելու մտքից: Ֆրանսիայի հրապարակում է նաև «Բոլոլայի» խոստումից հետո երթուղայինի վարորդի գործը կորցրած Ռուստամը:Ավելին22:4503.05.22 -
Քաղաքական«Պայքարը մեկ անձի դեմ չէ, հանուն միաբանության է». Սյունիքի ձայնը՝ Ֆրանսիայի հրապարակումԳորիս-Կապան ավտոճանապարհի ադրբեջանական անցակետերի կողքով Երևան են եկել բազմաթիվ սյունեցիներ:Ավելին22:3503.05.22 -
ՀասարակականԲացակա՝ լսարանում, ներկա՝ հրապարակում. ուսանողները միանում են ցուցարարներինԵրևանի բուհերի ուսանողները շարունակում են միանալ դասադուլին: Հավանաբար պայքարողների շարքերի նոր համալրումը կանխելու համար այսօր մայր բուհի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դռները՝ ներսից փակել են:Ավելին22:2503.05.22 -
Քաղաքական«Որքան շատ մարդ բերման ենթարկեն, այնքան շատ քաղաքացիներ դուրս կգան փողոց». դիմադրության շարժումՎաղ առավոտից Իշխան Սաղաթելյանն առաջնորդել է քաղաքացիների երթը մայրաքաղաքում: Միասին փողոցներ ու խաչմերուկներ են փակել:Ավելին22:1503.05.22 -
ՔաղաքականՊատերազմում հաշմանդամ դարձած տղաները միացել են բողոքի ակցիաներին. ոստիկաններն ուժ են կիրառումՓողոց էին փակել 44-օրյա պատերազմում ձեռք ու ոտք կորցրած տղաները, անվասալյակներով հերոսների առաջ կագնել էին որոշ վարորդներ ու գոռում էին, թե՝ տղա եք, Ղարաբաղ գնացեք:Ավելին22:0003.05.22 -
ՄիջազգայինԵրևան-Բաքու անհամաձայնությունները Մոսկվան նկատում է, Բրյուսելը՝ ոչԱյսօր Վիեննայում հանդիպել են հայ-թուրքական հաշտեցման գործի պատվիրակներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։Ավելին22:0003.05.22 -
Քաղաքական«Հո դու թուրք չե՞ս, չեմ կարում շնչեմ». ոստիկանության դասակներ՝ քաղաքացիների դեմԿոմիտաս-Վրացական խաչմերուկից էր սկսվել երթը, որին միացել էր Լևոն Քոչարյանը: Այդ երթի մասնակիցներն այսօր նաև կարճ նստացույց են արել Փափազյան-Հրաչյա Քոչար խաչմերուկում:Ավելին21:5503.05.22 -
Քաղաքական«Հայ ազգ, ոտքի՛». անհնազանդության ակցիաներ՝ Գյումրիից՝ Գորիս, Արարատից՝ ՍևանՀանրապետական նշանակության ճանապարհները մարդիկ փակել են բեռնատար ու մարդատար մեքենաներով, պառկել են դրանց տակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը:Ավելին21:5303.05.22 -
ՔաղաքականՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցել է քայլերթին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցել է քայլերթինԱվելին21:2503.05.22 -
Քաղաքական«Դիմադրության» շարժման քայլերթը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության» շարժման քայլերթըԱվելին21:2003.05.22