Լրահոս
Քաղաքական
16:46
03.05.22
126

Դատախազությունից այսօր ստացանք որոշումը. թվով 26 հերոսներ ճանաչվեցին տուժող. զոհված զինծառայողի ծնող

Img default alt hy

Ի պատասխան մեր արդար պահանջի, մեր գործը մի փոքր առաջ է գնացել։ Դատախազությունից այսօր ստացանք որոշում և թվով 26 հերոսներ ճանաչվեցին տուժող, այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը:

Նա ներկայացրել է որոշումից մի հատված.

«Վարույթն իրականացնող քննիչը փաստել է, որ նյութերով ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար  մի խումբ անձանց կողմից կատարված ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում ամրագրված կարգավորումներին հակասող այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա»: