Լրահոս
Քաղաքական
16:18
03.05.22
498

Այս պահին անհնազանդության ակցիաները դադարեցված են․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Այսօր Դիմադրության շարժման կոչով անհնազանդության ակցիաներ են իրականացվել ամբողջ Երևանում և Հայաստանի մարզերում։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Արժանապատիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և բողոքի խաղաղ ակցիաներ են իրականացրել Վանաձորում, Ալավերդիիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Երևան-Արարատի մարզ մայրուղու հատվածում, Էջմիածնում, Գյումրում, Աշտարակում, Ապարանում, Նոր Հաճն համայնքում և այլուր։

Այս պահին ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաները դադարեցված են, պատրաստվում ենք ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկող հանրահավաքին»։