Լրահոս
Քաղաքական
17:52
03.05.22
201

Ուսապարկերով ակցիա իրականացնելու համար «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում․ իրավապաշտպան

Img default alt hy

Իմ շատ գործընկերներ ինձ չհավատացին, որ «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում՝ «ուսապարկերի» պատկերներներով ուսապարկերով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացնելու համար։ Չեք հավատում՝ վախենամ ստիպված եք հավատալ։ Ահա՝ զեկուցագիրը։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ի դեպ, զեկուցագիրը ստորագրող ոստիկանի անունը դեռևս փակել եմ, որպեսզի այդ մարդու հետ մի հատ խոսեմ՝ նոր տեղադրեմ։ Էս մեկն էլ թող էսպես լինի։

Ի դեպ-2, տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ մարդկանց բռնել են «տարածքը աղտոտելու համար»։ Բայց փաստորեն զեկուցագրում ուրիշ բան են գրել։ Դա ինքնին լուրջ խախտում է։

Ի դեպ-3, բոլոր բռնվածները ազատ արձակվեցին։

Ի դեպ-4, «ջերմ ողջույններս» էն մյուս տիկին դեսպանին»։