Լրահոս

2022-05-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերետավորները կոտրել են Վարնկաթաղի պաշտպաններից մեկի՝ Կարապետ Հայրապետյանի ուսը
    Բերետավորները կոտրել են Վարնկաթաղի պաշտպաններից մեկի՝ Կարապետ Հայրապետյանի ուսը
    14:30
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել
    «Սիրելի՛ համալսարանականներ, այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների առաջնորդությամբ ցուցարարները երթով մուտք են գործել ԵՊՀ տարածք՝ հանդես գալով իրենց ակցիաներին միանալու կոչերով։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։ Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։ Հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով»
    14:22
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության կողմից հնչած ցանկացած տեղեկատվություն վելուծեք ու տրամաբանեք՝ կարո՞ղ է դա ճիշտ լինել․ Վանեցյան
    ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահ է` ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել իրենց պայքարը։ Ընդդիմադիր գործիչը ժամը 19։00-ին բոլորին հրավիրոմ է Ֆրանսիայի հրապարակ։ Վանեցյանը հայտնեց, որ այսօր փակվել են ոչ միայն Երևանի, այլև՝ մի շարք մարզերի ճանապարհներ. այս պահին Վանաձորում, Վայքում, Սևանում ու մի քանի քաղաքում ճանապարհներ են փակվել։ «Ոստիիկանությունը փորձում է կասեցնել մեր պայքարը, բիրտ ուժ կիրառել, բայց չի հաջողվի, մենք ուժեղ ենք ու անպայման հաջողելու ենք», - ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց նա։ ԱԱԾ նախկին տնօրենը կոչ արեց չտրվել որևէ սադրանքի։ «Ցանկացած տեղեկատվություն, որը մատուցվում է իշխանության կողմից, մինչև հավատալը, խնդրում եմ, վելուծեք ու տրամաբանեք՝ կարո՞ղ է դա ճիշտ լինել։ Այնքան են վախեցած, որ սկսել են կեղծ լուրերով ուրախանալ, իրենք գրում են, իրենց ֆեյքերով հավանում են ու ուրախանում», - նշեց «Հայրենիք» կուսակցութան նախագահը։ Նա ասաց, որ ժամը 19։00-ին կարևոր բաների մասին են խոսելու. ներկայացնելու են իրենց վաղվա անելիքները։
    14:10
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևան-Սևան ավտոճանապարհը բացվել է, ութ անձ բերման է ենթարկվել․ ոստիկանություն
    Այս պահին Երևան -Սևան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնված է։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Ակցիայի մասնակիցներից 8 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն»,–հայտնեցին ոստիկանությունից։ Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները երկկողմանի փակել են Սևան-Երևան մայրուղին։
    14:06
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել «5165» շարժման անդամները
    Քիչ առաջ ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին 5165 շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանին, Էդգար Ղաղարյանին, Արմանը Սահակյանին, Ավետիք Չալաբյանին և ևս մեկ կին ակցիայի մասնակիցներից։  Նրանց նախ թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան։Նրանք ԱԺ֊ի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ֊ի դիմաց, սակայն Ոստիկանությունը նախ թույլ չտվեց փողոցն անցնել, նշելով, որ անթույլատրելի տեղով են անցնում, ապա տարածքը աղտոտելու համար Ոստիկանությունը բերման ենթարկեց նրանց եւ քաշքշելով բարձրացրին ավտոբուս։ Նրանք բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/cd19b407cd7651e841339f5cf2b5ef1e © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    14:01
    03.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի բուհերում. ԵՊՀ որոշ ֆակուլտետների դռներ փակ են
    Դիմադրության շարժման ակցիայի մասնակիցները «ուսանող ոտքի՛», «ուսանող միացի՛ր» վանկարկումներով մտել են ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ: Որոշ ֆակուլտետների դռներ փակ են եղել:
    13:57
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ասկերանում սպանել ու հուղարկավորել են երկու գյումրեցու
    Մայիսի 2-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ստացված հեռախոսագրի կապակցությամբ՝ ձեռնարկված փնտրողական աշխատանքնների արդյունքում, նույն օրը ժամը 12:50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում տեղակայված հանգուցյալ Վ. Հակոբյանին պատկանող տան բակում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել է ՀՀ Շիրակի մարզ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Ա.Թ.-ի և 45-ամյա Ռ.Կ.-ի դիերը` գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքններով: ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս. թ. ապրիլի 16-ին ժամը 22:00-ի սահմաններում, նշված սպանությունը կատարել են` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի 37-ամյա բնակիչ Է. Ե.-ն և Արարատի մարզի Ոստան գյուղի 51-ամյա բնակիչ Է. Մ.-ն: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
    13:51
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ-ն հերքում է տարածել
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
    13:47
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն, ազատ է արձակվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից։ Ոստիկանության բաժանմունքի մոտ Լևոն Քոչարյանին դիմավորեցին նրա աջակիցները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/56bcefed87b57a317d68dc500ce2cdac © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    13:37
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լարված իրավիճակ՝ Արմավիրի և Արարատի մարզերում
    Լարված իրավիճակ է հանրապետության մի շարք մարզերում։ Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մայրուղիներ են փակել Արմավիրի և Արարատի մարզերում։ Ոստիկանության մեծ ուժեր են կուտակված մայրուղիներում։ Վերջիններս անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ՝ փորձելով բացել մայրուղիները։
    13:34
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայի ամուր բազուկ». Տիգրան Աբրահամյանը բռունցքով հարվածող ոստիկանի լուսանկար է հրապարակել
    Հեսա իշխանության մի խումբ ներկայացուցիչներ այս լուսանկարի ներքո կքոմենթեն՝ «հայի ամուր բազուկ»։ Երևի ոստիկանները «գետինն են մտնում», երբ իշխանության ներկայացուցիչները, իբր ի պաշտպանություն իրենց, գովեստի խոսքեր են հնչեցնում։ Դրա համար էլ ամոթից ստեղ-ընդեղ ասում են, թե դրանք կեղծ լուրեր են։
    13:21
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի շարք քաղաքներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում․ Սաղաթելյան
    Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Ալավերդի, Ապարան, Սպիտակ, Մասիս և Գյումրի քաղաքներում, քիչ առաջ այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Նշենք, որ փակ են Երևան-Սևան և Երևան-Արարատ ճանապարհները։ Սաղաթելյանի խոսքով՝ ակցիաները կդադարեցվեն 16.00-ին, որից հետո 19.00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաքը։
    13:10
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուրս եկանք ոստիկանության Շենգավիթի բաժնից․ Սոս Հակոբյան
    Դուրս եկանք ոստիկանության Շենգավիթի բաժնից Գալիս ենք
    12:58
    03.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքիայի դրոշ և սև վարդեր՝ Արարատ Միրզոյանին. Հայաստանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ում է
    Արարատ Միրզոյանին դաշնակցական երիտասարդները սև վարդեր ու Թուրքիայի դրոշ են տարել: Ակցիան իրականացրել են Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան մոտ: «Տեղյակ ենք, որ Արարատ Միրզոյանը հասել է Ամերիկա, ցանկացել ենք բերել փշոտ վարդեր և իր սիրած թուրքական դրոշակը»,- ասել է դաշնակցական երիտասարդը:
    12:00
    03.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մի շարք խաչմերուկներ փակ են. քաղաքացիները երթ են սկսել
    Իշխան Սաղաթելյանը մի խումբ մարդկանց հետ առավոտյան երթ է սկսել մայրաքաղաքում: Ճանապարհին նրանք փակել են Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկները:
    11:50
    03.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Սարյան փողոցը պարալիզացվել է. մեծ թվով քաղաքացիներ միացել են բողոքի գործողությանը
    Պարալիզացվել է նաև Սարյան փողոցը: Ցուցարարներն անհնազանդության ակցիաներ են արել: Ուղղությունը համակարգող Արամ Վարդևանյանի խոսքով՝ կարճ ժամանակում մեծ թվով մարդիկ են միացել բողոքի գործողությանը:
    11:40
    03.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 117 քաղաքացի
    Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 117 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ 08։15-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները. մայրաքաղաքի տարբեր հատվածներ փակ են։
    11:38
    03.05.22
    Ավելին