Լրահոս
Քաղաքական
16:40
03.05.22
277

Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 206 քաղաքացի

Img default alt hy

Երևանի տարբեր հատվածներից, Ժամը 16։00-ի դրությամբ,  ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 206 քաղաքացի,  հայտնել են ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։