Լրահոս
Քաղաքական
17:32
03.05.22
1 724

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր անուղղակիորեն հաստատեց՝ Փաշինյանը կարող է մեղադրվել պետական դավաճանության մեջ․ Արթուր Ղազինյան

Img default alt hy

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր անուղղակիորեն հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրվել պետական դավաճանության և այլ հանցանքներ կատարելու մեջ, գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Փաշինյանին պետական դավաճանության մեղադրանք առաջադրելու միջնորդությունը ՉՄԵՐԺՎԵՑ, այլ հետաձգվեց լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու համար:

Հիշեցնեմ, այս քրեական գործով Նիկոլ Փաշինյանը մինչ օրս ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ: Ոչինչ, շուտով կհարցաքննվի, քիչ մնաց»։