Լրահոս
Քաղաքական
20:15
03.05.22
1 100

Ոստիկանական ուժեր այլևս չեն բավարարում, Նիկոլը հույսը դրել է խուժանների վրա. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաների քանակը և մասնակիցների թիվն օր օրի ավելանում է, այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Իշխանությունը ժողովրդինն է, և մենք ենք որոշում՝ որ հրապարակը բացենք, որը փակենք։ Մեկ բան շատ խորհրդանշական եղավ․ իրենց սայլակներով փողոց փակեցին 44-օրյա պատերազմում հաշմված տղաները։ Սա շատ հստակ ուղերձ էր։ Մենք այսօր եղանք նաև ԵՊՀ-ում։ Լսարանները 90 %-ով դատարկ էին։ Լսարանները, որտեղ մտնում էինք, գրված էր՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնիր, լաո»»,- նշել է Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանն ընդգծել է, որ մարզային բնակչությունը, արձագանքելով իրենց կոչին, հանրապետության տարբեր մարզերում իրականացրել է բողոքի և անհնազանդության ակցիաներ։

«Այդ ակցիաների ժամանակ քաղաքացիական համազգեստով մի քանի խուժաններ, իշխանությունների կողմից ուղղորդված, հարձակվել էին մեր քաղաքացիների վրա։

Ոստիկանական ուժեր այլևս չեն բավարարում, Նիկոլն ինչպես միշտ հույսը դրել է խուժանների վրա։ Նիկոլ, առանց այդ էլ վիճակդ շատ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակիր։ Այդ խելագարի հրահանգները մի կատարեք, յուրաքանչյուրդ հատ-հատ պատասխան եք տալու»,- հավելել է Սաղաթելյանը։