Լրահոս
Տնտեսական
19:58
03.05.22
683

Ժուլիենի սիրելի ելակները՝ Հովքի կանաչ ուսուցման կենտրոնում

Img default alt hy

Խելամիտ գյուղատնտեսության վարման յուրահատուկ մոդել հանդիսացող Հովքի կանաչ ուսուցման կենտրոնը  ֆերմերներին ու գյուղատնտեսներին տրամադրում է կրթական և հետազոտական հնարավորություններ:  

Նորաբաց կենտրոնում այցելուները կարող են տեսնել խելամիտ և անվտանգ գյուղատնտեսության բոլոր բաղադրիչները՝ կաթիլային ոռոգումից, հակակարկտային ցանցերից, արևային էներգիայի կայաններից մինչև նորագույն տեխնոլոգիաներով աշխատող ջերմոցներ:

Կանաչ կենտրոնի փորձացուցադրական այգում և ջերմոցում աճող բուսատեսակները գրավում են իրենց բազմազանությամբ, անմահական համով և հոտով. իտալական սորտի ելակը, բրյուսելյան կաղամբը, գաճաճ պղպեղները, ավանդական ու ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերն ու տնկիներն անտարբեր չեն թողնում կենտրոնի հարյուրավոր այցելուներին:

Հովքի կանաչ ուսուցման կենտրոնում անմշակ հող չթողնող Ժուլիեն Դեբյուշերը՝ Հայաստանին սիրահարված ու Հովքում աշխատանքի անցած ֆրանսիացի գյուղատնտեսը, իր հայերեն խոսքով է՛լ ավելի է գրավում կենտրոնի այցելուներին: 

Ջերմոցում շրջայցի ընթացքում այցելուները ծանոթանում են բուսատեսակների աճեցման նրբություններին ու հաստատության գործունեությանը: ԵՄ աջակցությամբ, Կանաչ արահետ ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում»տարածաշրջանային ծրագրի պիլոտային նախագծի շրջանակներում ստեղծված Հովքի Կանաչ ուսուցման կենտրոնը մեծ հնարավորություն է գյուղական զբոսաշրջության, խելամիտ գյուղատնտեսության վարման և ագրարային կրթության զարգացման համար: