Լրահոս
Քաղաքական
15:40
08.05.22
1 064

Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք՝ սրանց հեռացման պահանջով․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք սրանզ հեռացման պահանջով: Շատ գյումրեցիների հետ զրույց բռնվեցի: Զորակցում էին, նաև կային սուր քննադատներ: Նրանց էլ եմ փորձում հասկանալ, իշխանական քարոզչական մամլիչի տակ են: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«ՄԻԱՅՆ չեմ կարողանում հասկանալ այն ստահակներին, որոնք կաշառքով, խաբելով, մոլորեցնելով մի խումբ գյուղացիների հանել էին ճանապարհ փակելու: Ի դեպ, դրանց մեծ մասը կապ չունեին գերիների ու գյուղի հետ: Վերջում մոտեցավ գյումրեցի մի տղամարդ, թե բոլորի անունից կներես: Ներելու հարց չկա: Հիմա մեկ հարց ունենք. մեր հասարակությունը թշնամացրած նեռին շուտ հեռացնել»: