Լրահոս
Քաղաքական
14:29
08.05.22
343

Կենտրոնի քննչականից քննիչը հեռացվել է աշխատանքից, քանի որ եղբայրը մասնակցել է անհնազանդության ակցիաներին. Բաբայան

Img default alt hy

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Նիկոլի իշխանությունը երեկ Քննչական կոմիտեի կենտրոնի բաժնում աշխատող քննիչ է հեռացրել աշխատանքից: Պատճառը գիտե՞ք որն է: Այդ քննիչի եղբայրը մասնակցում է ընդդիմության անհնազանդությունների ակցիաներին:

Հարգելի քննիչներ, Նիկոլ-մահաբերի հրամանով մեզ ամեն անգամ ապօրինի ձերբակալելիս հիշեք այս պատմությունը: Հիշեք, որ դուք ոչ մի արժեք չունեք սրանց համար և առաջին առիթի դեպքում հենց դուք եք զոհասեղանին դրվելու:

Տղերք, դուք կարող եք մեզ հետ միասին արագացնել այս աղետալի իշխանության պետականաքանդ ընթացքի կասեցումը: Ձեզանից շատ բան չի պահանջվում, ընդամենը առաջնորդվել օրենքով, այսինքն՝ ծառայել բացառապես պետությանը»: