Լրահոս
Հասարակական
11:47
11.05.22
152

Դրախտիկ գյուղի դպրոցում 21-ամյա բնակիչը ատրճանակով օդ է կրակել․ ոստիկանություն

Img default alt hy

Մայիսի 8-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Դրախտիկ գյուղի 21-ամյա մի բնակիչ իր մոտ պահում է ապօրինի ատրճանակ, որով կրակել է, հայտնում է ոստիկաությունը։

Ժամը 13.30-ի սահմաններում երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, նախնական տվյալներով՝ գազային:

Բերման ենթարկված երիտասարդը խոստովանել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում ատրճանակով օդ է կրակել: Հանգամանքները պարզվում են: