Լրահոս
Հասարակական
11:29
11.05.22
716

5 օր առաջ նավակով Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Img default alt hy

5 օր առաջ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածում նավակով Սևանա լիճ դուրս եկած և անհետացած երկու քաղաքացիներին դեռ չեն գտել:

Մայիսի 11-ին, ժամը 05։40-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

Ժամը 08։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։