Լրահոս
Հասարակական
12:15
11.05.22
186

Վթար՝ Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենաներ, կան տուժածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Մայիսի 10-ին՝ ժամը 22:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես-Բենց S500» (վարորդ՝ Ա. Կ.), «Նիսան-Սանի» (վարորդ՝ Ռ. Ս.) և «Mitsubishi Lancer» (վարորդ՝ Վ. Գ.) մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանված «Տոյոտա Քեմրի» (վարորդ՝ Ա. Մ.) և «Ֆորդ Տրանզիտ» (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշների ավտոմեքենաներին: Գազի արտահոսք չի եղել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ. Գ-ն (ծնված 1987 թ․) հոսպիտալացվել են «Շենգավիթ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։