Լրահոս

2022-05-10
  • Միջազգային
    Հայաստանի «6 կետն» Ադրբեջանն առաջարկ չի համարում. Երևանի «չտեսնված-չլսված» առաջարկները
    «Խաղաղության պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկությունների հիման վրա», - այս մասին հայտատարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
    22:57
    10.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Բայրամովն ու ՔՊ-ականները «նույն բանն են ասում». Բաքվին պատասխանում է ընդդիմությունը
    «Արցախն է Հայաստանի ողնաշարն ու այն Ադրբեջանի կազմում չի լինելու»,- Հայաստանի քաղաքացիները այսպես պատասխանել են Ադրբեջանի ԱԳ նախարարին:
    22:42
    10.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Երևանի կարգախոսները հնչում են նաև Լոս Անջելեսում. ամենաբազմամարդ հանրահավաքը՝ վերջին շրջանում
    Հայաստանի հյուպատոսության շենքի առաջ ամերիկահայերը վանկարկել են «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկո՛լ դավաճան»:
    22:23
    10.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Քննադատությանը՝ այո, անտարբերությանը՝ ոչ. ընդդիմությունը հորդորում է տանը չնստել
    «Տանը մնալ՝ նշանակում է աջակցել գործող իշխանությանը»,- ասում են շարժման ներկայացուցիչները:
    22:08
    10.05.22
    Ավելին
  • Իրավական
    Գյումրիի միջադեպի գործով ձերբակալվածներ կան. Դիմադրության շարժումը դատապարտում է բռնությունը
    «Դիմադրության» շարժման նոր մասնակիցների են ձերբակալել իրավապահները: Քննչական կոմիտեն քրեական գործ է բացել Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:
    21:53
    10.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Քաղաքացիների վրա թքող ոստիկան, բերման ենթարկված 61 քաղաքացի. 4 բազմամարդ երթեր՝ Երևանում
    Մայրաքաղաքում այսօր կեսօրից սկսվել են անհնազանդության ակցիաներ: 4 թևերի բաժանված «Դիմադրության» շարժման մասնակիցները Երևանի ծայրամասերից քայլել են դեպի կենտրոն:
    21:48
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունը ձերբակալում է մարդկանց, ովքեր պաշտպանում են Հայաստանի և Արցախի խորհրդանիշները․ Սարգիս Կարապետյան
    Որպես նախաբան ասեմ. Շնորհակալ եմ Աստծուն և Դաշնակցությանը, որ կարող եմ, իրավունք ունեմ և պարտավոր եմ ձեզ ընկեր անվանել... Ինչու՞ այսօր ձերբակալվեցին մեր ընկերները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության և տարածված տեսագրության, մի խումբ տղաներ "ծեծել" են տարեց պապիկներին։ Քննադատելով յուրաքանչյուր տեսակի բռնությունը հայերի միջև պետք է ասեմ հետևյալը' այո, քննադատելի է միջադեպը, սակայն խիստ կասկածելի է տարեցների ՀԱՅ լինելը։ Երբ ինչ որ մեկը, անկախ տարիքից և սեռից, փայտը ձեռքին հարվածում է մեքենաներին և թքում է վերջիններիս վրա, այն դեպքում երբ մեքենայից կախված է Հայաստանի և Արցախի դրոշները, ապա այդ մեքենայի միջի մարդկանց անարգողը ուղղակի չի կարող հայ լինել։ Նրանք սովորական թուրք են և ստացել են թուրքին արժանի պատասխան։ Հետևաբար փաստենք, որ ՀՀ ոստիկանությունը ձերբակալում է մարդկանց, ովքեր պաշտպանում են Հայաստանի և Արցախի խորհրդանիշները։
    21:37
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս անհայրենիքն այնպես է կաշառվել, որ մեկս մյուսին միանալու համար անընդհատ մտածում ենք կորցնելու մասին. Սենոր Հասրաթյան
    Ես անընդհատ ուզում եմ Արցախից գալ ու միանալ Երևանում տեղի ունեցող ՀԱՅՐԵՆԱՊԱՀ շարժմանը... Բայց վախենում եմ... Վախենում եմ Երրկրից Երկիր գալով, կորցնել այն Երկիրը., որտեղ ծնվել եմ.. Այս անհայրենիքն այնպես է կաշառվել, որ մեկս մյուսին միանալու համար անընդհատ մտածում ենք կորցնելու մասին... Չգիտեմ ում համար ինչպես, բայց այսօր ես հայտնվել եմ այնտեղ, որտեղ իրական ՀԱՅԻ օգնության կաիքն ունեմ... Օգնեք, որ կարողանամ այս անհայրենիքից իմ ԵՐԿԻՐԸ փրկել....
    21:30
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու համար միայնակ մորը ազատել են աշխատանքից. Ագնեսսա Խամոյան
    Փոքրիկ բռնապետիկի պատկերացրած երկրում, Ֆրանսիայի հրապարակում Քոչարյանի հետ լուսանկարի համար երիտասարդ կնոջը՝ միայնակ մորը, աշխատանքից ազատում են։ Կինը աշխատում էր նախարարություններից մեկում։ Մանրամասները՝ ավելի ուշ։
    19:50
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունը ներկայացրել է օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում անձի մահվան պատճառները
    Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ: Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։ Տեղեկացնենք, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով։
    19:30
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բերման ենթարկելուց խեղդել են, հայհոյել․ ՄԻՊ-ը խախտումեր է արձանագրել
    Մայիսի 10-ին իրականացված արագ արձագանքման այցերի և վերջին օրերին կատարված ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ. Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այսօր այցելել են Երևան քաղաքի թվով 4 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձանց։ Այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. 1. Իրականացված արագ արձագանքման այցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։ Մեկ այլ դեպքում, ըստ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիների պնդման, անձին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները նրան ոչ թե նստեցրել են իրենց մեքենան, այլ նետել են մեքենայի մեջ, այնուհետև մեքենայում նաև հայհոյել։ Նկարագրվածի վերաբերյալ Պաշտպանը տեղեկացնում է, որ համապատասխան գրություններ կուղարկի իրավասու մարմիններին նկարագրված դեպքերը քննության առարկա դարձնելու պահանջով, միաժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, անհրաժեշտ նվազագույնը գերազանցող չափով անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելուց, վարչական ձերբակալման ենթարկելիս անձին վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած տեսակի գործողություն կատարելուց։ Նման գործելակերպն ուղղակի անթույլատրելի է։ 2. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ պնդել են, որ ոստիկանության ծառայողների կողմից փողոցի երթևեկելի մասն ազատելու պահանջը ներկայացնելուց հետո իրենց ժամանակ չի տրամադրվել ներկայացված պահանջը կատարելու համար, հատկապես այն պայմաններում, երբ իրենք խնդրել են 5 րոպե ժամանակ։ Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ ոստիկանության կողմից պահանջ ներկայացնելուց հետո վերջինս նաև պետք է տրամադրի անհրաժեշտ ողջամիտ ժամանակ այն կատարելու համար, հակառակ պարագայում, ստացվում է մի իրավիճակ, երբ ներկայացված պահանջն ինքնանպատակ է կամ հետապնդում է միայն վարչական ձերբակալում իրականացնելու հիմքեր ստեղծելու նպատակ։ Միևնույն ժամանակ, ակցիայի կազմակերպիչները պարտավոր են ողջամտորեն առավելագույն ջանքերը գործադրել ողջամիտ ժամանակահատվածում հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության օրինական պահանջի կատարումն ապահովելու և կազմակերպելու համար։ 3. Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում Պաշտպանի արագ արձագանքման խմբերն արձանագրել են դեպք, երբ վարչական ձերբակալման ենթարկված անձին չեն գրանցել «Ոստիկանություն բերված անձանց հաշվառման մատյանում» այն հիմնավորմամբ, որ վերջիններս չեն ներկայացել և իրենց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացրել ոստիկանության ծառայողներին։ Այս առումով, Պաշտպանը գտնում է, որ նման մոտեցումը հիմնավորված չէ և անկախ անձի չներկայանալու հանգամանքից՝ վերջինիս ոստիկանության բաժին մուտքի, ելքի, բժշկական օգնության ստանալու կարիք ունենալու և այլ հանգամանքներ պարտադիր ենթակա են հաշվառման վերոնշյալ մատյանով։ 4. ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել է Գյումրի քաղաքում տեղի ունեցած բռնության միջադեպը, երբ 08.05.2022թ-ին դեպի Գյումրի ավտոերթի ակցիա իրականացնող մի քանի անձինք կանգ են առնում, վիճաբանության բռնվում ճանապարհի մոտ առկա տաղավարում հավաքված ակնհայտորեն տարեց անձանց հետ և վերջիններիս ինտենսիվ հարվածներ հասցնում։ Ընդ որում, տեսանյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ավտոերթի մասնակիցները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էին այնտեղ գտնվող տարեց անձանց, որոնցից մեկն էլ ձեռնափայտով էր։ Այս առումով Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ խաղաղ հավաքների բնականոն ու իրապես խաղաղ ընթացքն ապահովելու ու հաջորդիվ երաշխավորելու նպատակով չափազանց կարևոր է, որ քաղաքական ակցիաներն առաջնորդող հանրային դերակատարները հստակորեն դատապարտեն բռնության դրսևորումը և համագործակցեն իրավապահ մարմինների հետ խաղաղ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար՝ ըստ էության կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով հավաքի կազմակերպչի համար նախատեսված պարտականությունները։ Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է, որ հավաքների մի քանի ղեկավար կազմակերպիչ հանդիսացող հանրային դերակատարներ հաջորդիվ դատապարտել են կոնկրետ դեպքով բռնության գործադրումը։ Միևնույն ժամանակ մտահոգիչ են հանրային լսարան ունեցող այն դերակատարների ուղերձները, որոնք միտված են տեղի ունեցած բռնությունը բռնության ենթարկված տարեց անձանց վարքագծով արդարացնելուն։ Այս գործելակերպը խիստ վտանգավոր է, անձանց մոտ այն կարող է բռնության արդարացման մոտեցում ձևավորել և հետևաբար նոր բռնության դեպքերի տեղիք տալ։ Մարդու իրավունքների պաշտպանը հետամուտ է լինելու հավաքների ու ակցիաների շրջանակներում բռնության բոլոր դեպքերով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերում՝ անկախ տուժող անձանց կարգավիճակից ու դիրքից։ 5. ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրությունները վեր են հանել նաև հավաքները լուսաբանող լրագրողի նկատմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպք ոստիկանության ծառայողի կողմից, ընդ որում, ոստիկանության ծառայողը պահանջել է չնկարել իր գործողությունները և հարվածել լրագրողի տեսախցիկին։ Ըստ հրապարակման, լրագրողի բեյջը տեսանելի է եղել ոստիկանության ծառայողի համար։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքը խոչընդոտելուց, վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելուց կամ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված ցանկացած տեսակի սպառնալիք հնչեցնելուց։ Արձանագրված յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը հետամուտ է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին։
    19:15
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մետրոյի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ․ հայտարարություն
    Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ Ձեզ, որ սույն թվականի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։ Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։ Միևնույն ժամանակ տեղեկացնեմ նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։
    19:00
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գռզոյի օբյեկտից քար են նետել քաղաքացիների ուղղությամբ․ Աննա Մկրտչյան
    Հենց հիմա ոստիկանության աչքի առաջ գռզոյի օբյեկտից քար նետեցին քաղաքացիների ուղղությամբ։ Ոստիկանությունը լուռ անգործությամբ ողջունեց այդ քայլը ու հրաժարվեց քայլեր ձեռնարկել։
    18:05
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» մասնակիցները քոչարի են պարում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Դիմադրության» մասնակիցները քոչարի են պարում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ
    17:50
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սև բերետավորը թքում է բերման ենթարկված քաղաքացու վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Դիմադրության» շարժման անհնազանդության երթի ժամանակ սևբերետավորը թքում է բերման ենթարկված քաղաքացու վրա։ Բերման ենթարկված քաղաքացու վրա թքող սև բերետավորը ոստիկանության զորքերի հատուկ վաշտի պայմանագրային ծառայող է։
    17:20
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանուն Հայաստանի, հանուն Արցախի պայքարի առաջնագիծը հիմա Երևանի փողոցներում է. Կարեն Վրթանեսյան
    «Դիրքերում մարդ չկա, դուք հելել-փողոց եք փակում» թեզին վերջին անգամ անդրադառնամ... 1. Փողոց փակողներից շատերը կռված տղերք են։ Նրանք իրենց դիրքերը պահել են, ոմանք՝ վիրավորվել ու ընկերներ կորցրել, բայց այդ դիրքերը Նիկոլը հանձնել է մեկ ստորագրությամբ։ 2. Նիկոլն է որոշել, որ Արցախ այլևս զինծառայողներ չուղարկվեն։ Դիրքերում մարդ չլինելը նաև դրանից է, ոչ թե այն բանից, որ Երևանում ուսանողը, ծրագրավորողը, ուսուցչուհին, բժիշկը կամ շինարարը մասնակցում են բողոքի ցույցի։ 3. Նիկոլն է բանակը կրճատում, Նիկոլն է նորանոր խմբերի զինծառայությունից ազատող օրենքներ մտցնում՝ բնակչության այս կամ այն խմբին հաճոյանալու համար։ Ցույցերը մի ամիս է՝ ինչ սկսվել են, իսկ դիրքերում խնդիրները 2020 թվականի նոյեմբերից են։ 4. Նիկոլն է, որ արդեն 2+ ամիս է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ չի նշանակում, ինչից բխում են նաև կադրային բոլոր խնդիրները զինված ուժերում։ 5. Եթե դիրքերում մարդ չկա, ի՞նչ են անում մայրաքաղաքում հազարավոր կերած-խմած, հաղթանդամ ոստիկաններ, բազմերանգ բերետավորներ, ներքին զորքեր, ի վերջո՝ դիպուկահարներ։ Ինչո՞ւ դիրքերում չեն։ 6. Մենք պայքարում ենք, որ մեր դիրքերը Բաքվի բանավոր կամ գրավոր հրահանգներով այսուհետ չհանձնվեն... Մենք պայքարում ենք, որպեսզի երկիրը պարտության տարած, երկիրը բզկտած ու երկիրը նոր աղետալի պատերազմի տանող բռնապետին կանգնեցնենք։ Ու հանուն Հայաստանի, հանուն Արցախի պայքարի առաջնագիծը հիմա Երևանի փողոցներում է։ Հենց այդ դիրքերն են, որ այս պահին պետք է բազմամարդ լինեն, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանն ապագա ունենա։
    17:13
    10.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընդդիմադիր երիտասարդները Արցախի դրոշը տեղադրել են Մանկավարժական համալսարանում
    «Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացրել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։ Նրանք մտան համալսարանից ներս և պատուհանից կախեցին Արցախի դրոշը։ Երիտասարդները «Արցախ», «Ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով շրջեցին համալսարանի միջանցքներում և կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց պայքարին։ Այդ ընթացքում դիմադրություն շարժման մյուս մասնակիցները երթով շարժվում էին Խանջյան փողոցով։
    17:09
    10.05.22
    Ավելին