Լրահոս
Հասարակական
11:09
11.05.22
340

Երևանում բախվել են Opel-ն ու Hayasa մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Մայիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Hayasa տիպի մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։