Լրահոս

2022-05-22
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է մինչև օգոստոսի 23-ը
    Ուկրաինայի Գերագույն Ռադան ևս 90 օրով՝ մինչև օգոստոսի 23-ը երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ Այս մասին կիրակի հայտնել է РБК-Украина գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի որոշումը։ Փետրվարի 24-ին ողջ երկրում սահմանվել է ռազմական դրություն։ Մայիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկարացնել այն և համապատասխան օրինագիծ է ներկայացրել Ռադա։
    16:35
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոտակայքում ադրբեջանական դիրք չկա․Արցախում անհետացած ՀՀ քաղաքացուն դեռ չեն գտել
    Մոտակայքում ադրբեջանական դիրք չկա․Արցախում անհետացած ՀՀ քաղաքացուն դեռ չեն գտել
    16:20
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ․ Արթուր Խաչատրյանը՝ Վահագն Ալեքսանյանին
    Ալեքսանյանին անդրադառնում եմ առաջին ու վերջին անգամ։ Գրառում էր արել, թե Հանրային հեռուստատեսությունից առաջարկել էին որպեսզի ՔՊ պատգամավորներից մեկը բանավեճի գնա «Հայաստան» խմբակցության կոնկրետ մի պատգամավորի հետ։ Սակայն, «ընդդիմադիր պատգամավորը լսելով, որ առաջարկվող բանավիճողը ես եմ (այսինքն՝ Ալեքսանյանը), հրաժարվեկ է»։ Տեղեկացնում եմ․ ինձ երեկ զանգահարել էր Հանրայինից Կարեն անունով մի երիտասարդ և առաջարկել էր բանավիճել ՔՊ-ական որևէ պատգամավորի հետ։ Բառացի ասել եմ, որ կդիտարկեմ այդ տարբերակը միայն երբ հստակեցվի հարցերի շրջանակը և օպոնենտը և առանց այդ տեղեկության պատասխանս չի կարող դիտվել որպես համաձայնություն։ Կարենն ինձ ավելի ուշ ետ զանգեց ու ասաց, որ ՔՊ թեկնածուն Ալեքսանյանն է։ Պատասխանից միաժամանակ զայրացա ու զվարճացա։ Ասացի․ «թող ինտելեկտուալ մեկին առաջարկեն»։ Հավանաբար, ՔՊ-ում գիտակցեցին, որ իրենց թեկնածուն այդ պահանջին չի բավարարում և առաջարկեցին Գևորգ Պապոյանին։ Այս տարբերակի հետ համաձայն եմ։ Վահագն Ալեքսանյանին ասեմ, որ բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ։ Իր անցյալն ու ներկան նրան նման ապագա չեն խոստանում։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կոնկրետ Ալեքսանյանի հետ չեն բանավիճում, ոչ թե որովհետև սարսափում են, ինչպես ինքն է երևակայում, այլ որովհետև մեր նշաձողն այդ աստիճան իջեցնելու ցանկություն չունեն»։
    16:05
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանականները Շուշիում են
    Հայկական Շուշիում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին կապերի հանձնաժողովների 7-րդ եռակողմ նիստը: Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը։ Տեղեկության համաձայն՝ կողմերը կքննարկեն երեք երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր։
    15:50
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան
    Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան։ Այդ առիթով իր պաշտոնական թվիթերում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։
    15:35
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում արշավի ժամանակ ՀՀ քաղաքացի է անհետացել
    Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 01:06-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում` Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է, ով արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ ինջնելիս, ասել է, որ ինքը առջևում գնում է և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ, խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել: Ժամը 02:15-ին Մարտակերտի հրշեջ-փրկարար մասին կից Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածք` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այսօր ժամը 11:20-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներին կցվել է նաև Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնից մեկ մարտական հաշվարկ: Նշենք, որ աշխատանքները կազմակերպվել և իրականացվում են ԱՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ:
    15:20
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆրանսիայի Հրապարակում տեղադրվել է առաջարկությունների համար նախատեսված կետ
    «Հարգելի հայրենակիցներ, Ֆրանսիայի Հրապարակում տեղադրվել է առաջարկությունների համար նախատեսված կետ: Ձեր կողմից բարձրաձայնված բազմաթիվ առաջարկները, որոնք այս օրերին ցանկանում եք բարձրաձայնել, կարող եք թողնել այստեղ` վստահ լինելով, որ բոլոր ողջամիտ առաջարկները կքննարկեն և հաշվի կառնվեն: Տեղեկացնեմ, որ շարժման հետ կապված առաջարկները կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեով կամ լրացնելով հետևյալ google doc-ը` https://forms.gle/6DhGpCaRByhqQUrd9»: Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը:
    15:05
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրանք այն կետերն են, որը պետք է հրապարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը. Շարմազանով
    Եթե Հայաստանը վարչապետ ունի ,այսօր Բրյուսսելում պետք է ասի. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։ Շուշին եւ Հադրութը պետք է դեօկուպացվեն։ Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։ Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։ Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։ Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։ Սրանք այն կետերն են,որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիեւի հետ հանդիպմանը։ Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու,քանի որ առաջնորդէում է ոչ թե Հայաստանի ու Արցախի,այլ թուրք-ադրբեջանական օրակարգով։
    14:50
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չփորձե՛ք վնասել մեր ազգային արժանապատվությունը․ Սայաթ Շիրինյան
    Չփորձե՛ք վնասել մեր ազգային արժանապատվությունը․ Սայաթ Շիրինյան
    14:35
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատում Mercedes–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի
    Այսօր՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն է ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
    14:10
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից, մնում է 2–րդ հանգամանքը՝ ռուսական ռազմաբազան․ Շավարշ Քոչարյան
    Ուշագրավ է Փաշինյանի՝ Արցախի մասին երբևէ արած իրարամերժ հայտարարությունների համադրումը։ Նախ ասում էր, թե ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, քանի որ Արցախն ունի ընտրված, լեգիտիմ իշխանություն, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքով դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունը ճանաչելը։ Ապա հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է, և վերջ, ինչը նշանակում է՝ ընդունել, որ Արցախն ու Հայաստանը մեկ պետություն են, նրանք միավորված են։ Ի վերջո, Փաշինյանը պնդում էր, թե խնդրի կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, դա նշանակում է՝ ջնջել ինքնորոշումն ու միացումը։ Դա էլ բավական չէ, միջնորդներից պարզաբանումներ էր ակնկալում, թե ի՞նչ են հասկանում տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների ներքո։ Դրա համար ընդամենը պետք է կարդալ ՄԱԿ-ի կանոնադրությունը կամ այլ միջազգային փաստաթղթեր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը։
    14:00
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փաշինյանը ժամանել է Բրյուսել. այսօր նա կհանդիպի Ալիևի հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
    14:00
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
    13:40
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երեկվա ու մի քանի օր առաջվա ադրբեջանական կրակոցները Գեղարքունիքում կատարվել են 1 տարուց ավելի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած դիրքերից․ Թաթոյան
    ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել, հայտնելով, որ ադրբեջանական կրակոցները երեկ ու դրանից մի քանի օր առաջ Գեղարքունիքում եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է: «Մայիսի 21-ի` երեկվա ՀՀ պաշտոնապես հաստատած կրակոցները, որոնցից ՀՀ զինծառայող էր վիրավորում ստացել, եղել են Նորաբակ գյուղի հարևանությամբ: Դրանից մի քանի օր առաջ էլ կրակ են բացել Վերին Շորժայի հարևանությամբ, այդ թվում` գյուղի սարատեղիի ուղղությամբ: Սարատեղիում բացառապես քաղաքացիական բնակիչներ են: Քանի որ ՀՀ ներխուժած ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, բնակիչներին պատկանող արոտավայրերում, խոտհարքներում, վարելահողերում, այդ նաև ագրեսիվ կրակոցներն իրական վտանգ են մարդկանց կյանքի ու առողջության համար, խաթարել են նրանց բնականոն կյանքը: ՀՀ զինծառայողները անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են երկրի ու մարդկանց անվտանգությունն ադրբեջանական զինծառայողների հանցագործություններից: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն են պատասխանատուն այս դիտավորյալ հանցավոր ոտնձգությունների` Գեղարքունիքում մայիսի 21-ին ՀՀ զինծառայողի առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության բնականոն կյանքն ու անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ շարունակվող ագրեսիայի համար»,–գրել է Թաթոյանը:
    13:20
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
    Առողձապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտարարում է՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ «Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել», - նշել է նա։ Նախարարությունից հայտնել են, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։ Նշենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին: Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը: Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում: Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%): Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է. • խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից, • չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ, • կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից, • կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։ Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։
    13:00
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անդրադարձել է արդեն 11 երկրում 80 հաստատված դեպքով կապիկի ծաղիկ հիվանդությանը
    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անդրադարձել է արդեն 11 երկրում 80 հաստատված դեպքով կապիկի ծաղիկ հիվանդությանը․ 📌Ախտանշանների մասին՝ • գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում: 📌Կանխարգելման համար՝ • կենդանական միսը ենթարկել բավարար ջերմային մշակման։ • կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։
    12:45
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից պատասխանել է ՀՀ-ում ԵՄ-ի դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը
    Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից պատասխանել է ՀՀ–ում ԵՄ-ի դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը 📌Դեսպանն ասել է, որ իրեն Հայաստանում անհանգստացնում է ատելության խոսքը։ Նա շեշտել է, որ ցնցված է այն խոսքերի պատճառով, որ օգտագործվում է Հայաստանում` նույնիսկ պետական հաստատություններում ու Ազգային ժողովում։ «Հայաստանում ատելության մթնոլորտ ստեղծողը կոնկրետ հասցեատեր ունի` անունը Նիկոլ Վովայի Փաշինյան։ Երբ վարչապետ աթոռին հայտնված անձը Աժ–ում ասում էր «թաթիկներդ կկտրեմ», «կծեփեմ ասֆալտին», ընտրարշավի ժամանակ է մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետևից ու ասում էր, որ ընդդիմադիրներին «կբռնի ու կշինի», տիկի՛ն Վիկտորին, ձեզնից ոչ մեկը ձայն չէր հանում։ Այսօրվա այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ–որ չափով կրում եք նաև դուք»,– ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Նա շեշտեց` Հայաստանում ատելության խոսքը պետք է վերանա, որպեսզի լինի համերաշխություն, սակայն, ըստ ԱԺ փոխխոսնակի, «այդ ամենը պետք է լինի առանց Նիկոլ Հայաստանում»։
    12:30
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կապկի ծաղիկ. տեսականորեն էպիդեմիայի վտանգ կա. մարդկանց մեծ մասն իմունիտետ չունի հիվանդության դեմ
    Կապկի ծաղիկի և բնական ծաղիկի վիրուսները նույն ընտանիքին են պատկանում։ Բնական ծաղիկը մարդկությունը հաղթահարեց 1980-ական թվականներին պատվաստումների շնորիհիվ։ Համարվում է, որ հիվանդությունն այլևս չկա։ Բնական ծաղիկի պատվաստումները մարդուն պաշտպանում էին նաև կապկի ծաղիկից։ Քանի որ վերջին 40 տարում կարիք չի եղել կիրառել բնական ծաղիկի պատվաստումները, մեծացել է կապկի ծաղիկի տարածման հավանականությունը հիմնականում մինչև 40 տարեկան անձանց շրջանում, որոնք չեն պատվաստվել և չունեն իմունիտետ, Aysor.am-ի հետ զրույցում ասում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը։ «էպիդեմիայի տեսական վտանգ կա, քանի որ մարդկությունը չունի վիրուսի հանդեպ իմունիտետ։ Հիվանդությունը բնական ծաղիկի համեմատ այնքան էլ վտանգավոր չէ, բայց առավել վտանգավոր է և ծանր է ընթանում ջրծաղիկի համեմատությամբ», - ասում է նա։ Հիմնական ախտանշանները՝ ջերմություն, գլխացավ, թուլություն, ցան, լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Վարակաբանն ասում է՝ հիվանդության գաղտնի շրջանը տևում է 5-ից 20 օր։ Ցանը սկսվում է դեմքի շրջանում. նախ կետային ցան է (մակուլա), ապա դրանք դառնում են հեղուկով լցված պարկեր (վեզիկուլա), որոշ ժամանակ անց դառնում են թարախային բշտեր (պուստուլա), ապա կեղևակալում են, վերջնական փուլում՝ թափվում։ Հիվանդությունը կարող է տևել մինչև մեկ ամիս։ Հիվանդությունը վարակիչ չի համարվում կեղևների թափվելուն պես։ Հատուկ բուժում չունի, նշանակվում է օժանդակող բուժում։ Տարածվում է կոնտակտային և կաթիլային ճանապարհով։ Մարդուց մարդ փոխանցվում է սերտ կոնտակտի դեպքում։ Վարակաբանն ասում է՝ ջրծաղիկի համեմատ պակաս վարակիչ է, հիվանդության մահացությունը կարող է հասնել մինչև 10 տոկոս: Առաջին ահազանգերը ստացվել են Մեծ Բրիտանիայի սեռավարակներով զբաղվող հաստատություններից. կան տվյալներ, որ հաստատում են՝ հիվանդության խոցելի խմբում են հոմոսեքսուալները, բիսեքուսալները։ Վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել են առնվազն 10-ը երկրում։
    12:15
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն Երևանում է
    Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն Երևանում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանըհետևելու համար մայիսի 21-ին Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի(IBA) նախագահ Ումար Կրեմյովը։ Բռնցքամարտի միջազգային կառույցի նախագահինօդանավակայանում դիմավորել է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի ԿարենԴեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունըկկայանա մայիսի 22-ին: Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերըկմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչներըկկայանան 30-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. ԲարեղամՀարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան(57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ),Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ),Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:
    12:00
    22.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի բնակչուհին 82 տարեկանում ստացել է համալսարանի բակալավրի աստիճան
    Մերիլենդի 82-ամյա բնակչուհի Մեյ Բիլն իրականացրել է իր կյանքի երազանքը՝ ստանալով բակալավրի կոչում, գրում է UPI-ը։ Բիլն ասել է, որ ինքն աշխատել է որպես լիցենզավորված բուժքույր եւ աշխատել է Medicare կենտրոնում։
    11:45
    22.05.22
    Ավելին