Լրահոս
2022-05-23
-
ՀասարակականՓլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին12:0823.05.22 -
ՔաղաքականՈստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի անչափահաս մասնակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՈստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի անչափահաս մասնակցինԱվելին12:0623.05.22 -
ՔաղաքականՄետրոպոլիտենում բերման ենթարկվածներն ազատ են արձակվելՄետրոպոլիտենում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, գրում է «Հայաստան» դաշինքը։Ավելին12:0423.05.22 -
ՔաղաքականԴերասան Գնել Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում փորձել է Արցախի և Հայաստանի դրոշները պատռել․ ԲաբայանԳիշերը ժամը 3-ին Ֆրանսիական հրապարակում սադրանքի փորձ է արել հայտնի նիկոլական, չստացված դերասան Գնել Սարգսյանը: Քաղաքացիները պատմում են, որ Գնելը եղել է ոչ ադեկվատ վիճակում: Փորձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դրոշները պատռել: Ոստիկանության կողմից սադրանքը կասեցվել է, Գնելին հեռացրել են հավաքի վայրից:Ավելին12:0023.05.22 -
ՔաղաքականՍտանլով Ադրբեջանից հայտնի 5 սկզբունքները ի՞նչ կաներ ՀՀ իշխանությունը, եթե լիներ հայկական․ ԲաբայանՍտանլով Ադրբեջանից հայտնի 5 սկզբունքները ի՞նչ կաներ ՀՀ իշխանությունը, եթե լիներ հայկական: Առնվազն՝ 1) չէր շտապի համաձայնություն տալ այդ հայակործան առաջարկներին և կառաջադրեր պայման, որ տարածքային ամբողջականության ճանաչման հարցը կարող է քննարկվել բացառապես այն պայմաններում, եթե զուգահեռ կքննարկվի Արցախի կարգավիճակի հարցը: 2) Առաջադրված 5 սկզբունքների շուրջ կսկսենք բանակցություններն այն պահից, երբ կատարված կլինեն նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված գերիների վերադարձի իմպերատիվ պահանջը: Նկատեմ, որ հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի գերիներին: 3) Կսկսենք բանակցությունները այն պահից, երբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից: Այս կետերը բազմաթիվ են, որոնց մասին դեռ կխոսեմ:Ավելին11:5623.05.22 -
ՀասարակականՍպանություն՝ Գյումրիում. ամուսինը դանակի մի քանի հարվածներով սպանել է 43-ամյա կնոջըՄայիսի 22-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է թիվ 58 թաղամաս, որտեղ պարզել են, որ եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած մարդ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված թաղամասի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են կնոջ դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն էր։ Մինչ ոստիկանները փնտրում էին սպանությունն իրականացնողին, համայնքային ոստիկանին է մոտենում մի քաղաքացի և հայտնում, որ քիչ առաջ սպանել է իր կնոջը։ Համայնքային ոստիկանը այդ տղամարդուն բերման է ենթարկում ոստիկանության Մուշի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Անդրանիկ Ե-ն է։ Անդրանիկ Ե-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։Ավելին11:5123.05.22 -
ՔաղաքականՇատ քիչ ժամանակ կա Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար․ ՎրթանեսյանԱկնհայտ է, որ մենք շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար։ Այո՛, նախկին Ադրբեջանական ԽՍՀ անկլավների հանձնումը բերելու է Հայաստանի մասնատմանը։ «Շատ քիչ ժամանակ» ասելով՝ շաբաթների հարց է։ * * * Երեկ, Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ես ասացի, որ նույնիսկ ընդդիմությունը մինչև վերջ չի գիտակցում, թե այս պայմանագրերն ինչ են բերելու մեր գլխին։ Սրանց վերջը ոչ թե զուտ Հայաստանի ինքնիշխանության թուլացումն է, այլ Հայաստանի՝ որպես հայերով բնակեցված տարածք, վերացումը։ Անկեղծ ասած, արդեն չգիտեմ, թե ինձ է՛լ ինչպես ճղեմ, որ էս պարզ միտքը տեղ հասնի թե՛ ընդդիմությանը, թե՛ բնակչության ավելի լայն շերտերին։Ավելին11:4723.05.22 -
Քաղաքական«Բրյուսելյան դավադրությունն ու հայկական դիմադրությունը» թեմայով քննարկումը՝ լուսանկարներովՖրանսիայի հրապարակում տեղի է ունեցել քննարկում՝ «Բրյուսելյան դավադրությունն ու հայկական դիմադրությունը» թեմայով, որին մասնակցել են տարբեր փորձագետներ և քաղաքագետներ։Ավելին11:4523.05.22 -
ԱրցախՀայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացինՁեռնարկված որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում, մայիսի 23-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի Կաչաղակաբերդ տանող անտառամերձ տարածքում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ պարզվել է, որ Ս.Մ.-ն, տեղանքում չկարողանալով կողմնորոշվել, կորել է: Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել կապ հաստատել արշավախմբի անդամների հետ և սկսել է ինքնուրույն փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը: Մայիսի 23-ի վաղ առավոտյան՝ 07:30-ի սահմաններում, նկատելով ճանապարհը՝ դուրս է եկել երևացող տեղանք, որտեղ էլ փրկարարները նրան նկատել են:Ավելին11:4523.05.22 -
ՔաղաքականԱա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը չի, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է․ ԱբրահամյանՓաշինյանական խմբերը կարծում են, որ պետական խորհրդանիշներ պղծելով պաշտպանում են իրենց կուռքին։ Դրոշ ճղողները, խորհրդանիշներ ատողները իրենց գործողություններով հայ հանրությանը հիշեցնում են իրենց գլխավոր առաքելության մասին՝ ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է պետականության, ազգի, արժանապատվության հետ։ Այս համատարած խայտառակությունը պետք է կանգնեցնել։ Չեմ հոգնի կրկնելուց, որ սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարց չի, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է։Ավելին11:4123.05.22 -
ՔաղաքականՀայաստանը Ադրբեջանին է հանձնելու ՀՀ Տավուշի ու Արարատի մարզերում, այսպես կոչված, «անկլավները»․ Վարուժան ԳեղամյանԿետ առ կետ բացատրեմ, թե ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և ԱլիևըԱվելին11:3223.05.22 -
ՀասարակականՄի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել էմայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Համբարձում Բ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատար կցորդիչով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում ընթանալիս է եղել, երբ կցորդիչը պոկվել է: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/22/1213997/մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Համբարձում Բ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատար կցորդիչով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում ընթանալիս է եղել, երբ կցորդիչը պոկվել է: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/22/1213997/Ավելին11:3023.05.22 -
ՔաղաքականԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունն ամբողջությամբԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունն ամբողջությամբԱվելին11:2923.05.22 -
Հասարակական«Չարենց» կոչվող գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդու ոսկորներSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավագ քննիչ Բասմաջյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Ստեփանավան քաղաքի «Չարենց» կոչվող գերեզմանատանը հայտնաբերված դիակի փաստով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/22/1214036/Ավելին11:1523.05.22 -
ՏարածաշրջանԹբիլիսիում՝ հանրային տրանսպորտում, տղամարդը սպանել է կնոջը․ մոր սպանությանն ականատես են եղել երեխաներըԹբիլիսիում հանրային տրանսպորտում տղամարդը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և սպանել նրան։ Մոր սպանությանը ականատես են եղել նաև երեխաները։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ մայիսի 21-ին Կ. Թբիլիսիում, դ. Գուրամիշվիլի պողոտայով շարժվող հանրային տրանսպորտում Ռ. Մ.-ն կնոջը՝ Ս. Կ.-ին, իր անչափահաս երեխաների ներկայությամբ, մարմնական վնասվածքներ է պատճառել։ Ստացած վնասվածքների հետևանքով Ս.Կ.–ն տեղում մահացել է։Ավելին11:0023.05.22 -
ՔաղաքականՍերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի հրապարակՍերժ Սարգսյանն այցելել է Ֆրանսիայի հրապարակԱվելին10:4523.05.22 -
ԱշխարհԲայդենն առաջին անգամ մեկնաբանել է կապիկի ծաղիկի մասին լուրերը. «Դա պետք է բոլորին մտահոգի»ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրն ասել է, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կապիկի ծաղիկի վերջին դեպքերը «պետք է բոլորին մտահոգեն», հաղորդում է AP-ն։ «Սա մտահոգիչ է այն առումով, որ եթե տարածվի, հետեւանքներ կլինեն»,- ասել է ԱՄՆ նախագահը` առաջին անգամ մեկնաբանելով վիրուսի տարածման մասին լուրերը։Ավելին10:3023.05.22 -
Արտաքին քաղաքականությունՎրաստանն այն երկրների ցանկում է, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից․ Անդրեյ ԵրմակՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Atlantic Council-ի կազմակերպած զրույցի ժամանակ ասել է, որ Վրաստանն այն երկրների ցանկում է, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, գրում է NetGazeti-ն։ Ի պատասխան երկրորդական պատժամիջոցների մասին FOX News-ի թղթակից Նանա Սաջայայի հարցին, մասնավորապես, թե խնդրում է արդյոք Ուկրաինան պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց եւ ընկերությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, Երմակը պատասխանել է, որ Վրաստանում որոշ ազդեցիկ գործարարներ ռուսական ընկերություններում մեծ բաժնեմասեր ունեն, եւ նրանք ռուսական պատժամիջոցներից խուսափելուն հանցակից են։Ավելին10:1523.05.22 -
ՀասարակականԲերդ-Չինչին ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելՄայիսի 22-ին, ժամը 20:26-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:54-ին, մարվել՝ 21:16-ին: Բերդ-Չինչին ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այրվել է «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան:Ավելին10:0023.05.22