Լրահոս
Քաղաքական
12:30
22.05.22
179

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից պատասխանել է ՀՀ-ում ԵՄ-ի դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը

Img default alt hy

Դեսպանն ասել է՝ իրեն Հայաստանում անհանգստացնում է ատելության խոսքը։ Նա շեշտել է, որ ցնցված է այն խոսքերի պատճառով, որ օգտագործվում է Հայաստանում` նույնիսկ պետական հաստատություններում ու Ազգային ժողովում։

«Հայաստանում ատելության մթնոլորտ ստեղծողը կոնկրետ հասցեատեր ունի` անունը Նիկոլ Վովայի Փաշինյան։

Երբ վարչապետ աթոռին հայտնված անձը Աժ-ում ասում էր «թաթիկներդ կկտրեմ», «կծեփեմ ասֆալտին», ընտրարշավի ժամանակ է մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետևից ու ասում էր, որ ընդդիմադիրներին «կբռնի ու կշինի», տիկի՛ն Վիկտորին, ձեզնից ոչ մեկը ձայն չէր հանում։

Այսօրվա այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում եք նաև դուք»,- ասել է «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա շեշտել է` Հայաստանում ատելության խոսքը պետք է վերանա, որպեսզի լինի համերաշխություն, սակայն, ըստ ԱԺ փոխխոսնակի, «այդ ամենը պետք է լինի առանց Նիկոլ Հայաստանում»։