Լրահոս
2022-05-22
-
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։Ավելին13:4022.05.22 -
ՔաղաքականԵրեկվա ու մի քանի օր առաջվա ադրբեջանական կրակոցները Գեղարքունիքում կատարվել են 1 տարուց ավելի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած դիրքերից․ ԹաթոյանՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել, հայտնելով, որ ադրբեջանական կրակոցները երեկ ու դրանից մի քանի օր առաջ Գեղարքունիքում եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է: «Մայիսի 21-ի` երեկվա ՀՀ պաշտոնապես հաստատած կրակոցները, որոնցից ՀՀ զինծառայող էր վիրավորում ստացել, եղել են Նորաբակ գյուղի հարևանությամբ: Դրանից մի քանի օր առաջ էլ կրակ են բացել Վերին Շորժայի հարևանությամբ, այդ թվում` գյուղի սարատեղիի ուղղությամբ: Սարատեղիում բացառապես քաղաքացիական բնակիչներ են: Քանի որ ՀՀ ներխուժած ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, բնակիչներին պատկանող արոտավայրերում, խոտհարքներում, վարելահողերում, այդ նաև ագրեսիվ կրակոցներն իրական վտանգ են մարդկանց կյանքի ու առողջության համար, խաթարել են նրանց բնականոն կյանքը: ՀՀ զինծառայողները անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են երկրի ու մարդկանց անվտանգությունն ադրբեջանական զինծառայողների հանցագործություններից: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն են պատասխանատուն այս դիտավորյալ հանցավոր ոտնձգությունների` Գեղարքունիքում մայիսի 21-ին ՀՀ զինծառայողի առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության բնականոն կյանքն ու անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ շարունակվող ագրեսիայի համար»,–գրել է Թաթոյանը:Ավելին13:2022.05.22 -
ԱռողջապահականՀայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆԱռողձապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտարարում է՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ «Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել», - նշել է նա։ Նախարարությունից հայտնել են, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։ Նշենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին: Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը: Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում: Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%): Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է. • խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից, • չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ, • կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից, • կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։ Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։Ավելին13:0022.05.22 -
ԱռողջապահականՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անդրադարձել է արդեն 11 երկրում 80 հաստատված դեպքով կապիկի ծաղիկ հիվանդությանըՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անդրադարձել է արդեն 11 երկրում 80 հաստատված դեպքով կապիկի ծաղիկ հիվանդությանը․ 📌Ախտանշանների մասին՝ • գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում: 📌Կանխարգելման համար՝ • կենդանական միսը ենթարկել բավարար ջերմային մշակման։ • կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։Ավելին12:4522.05.22 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից պատասխանել է ՀՀ-ում ԵՄ-ի դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանըԻշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից պատասխանել է ՀՀ–ում ԵՄ-ի դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը 📌Դեսպանն ասել է, որ իրեն Հայաստանում անհանգստացնում է ատելության խոսքը։ Նա շեշտել է, որ ցնցված է այն խոսքերի պատճառով, որ օգտագործվում է Հայաստանում` նույնիսկ պետական հաստատություններում ու Ազգային ժողովում։ «Հայաստանում ատելության մթնոլորտ ստեղծողը կոնկրետ հասցեատեր ունի` անունը Նիկոլ Վովայի Փաշինյան։ Երբ վարչապետ աթոռին հայտնված անձը Աժ–ում ասում էր «թաթիկներդ կկտրեմ», «կծեփեմ ասֆալտին», ընտրարշավի ժամանակ է մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետևից ու ասում էր, որ ընդդիմադիրներին «կբռնի ու կշինի», տիկի՛ն Վիկտորին, ձեզնից ոչ մեկը ձայն չէր հանում։ Այսօրվա այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ–որ չափով կրում եք նաև դուք»,– ասաց «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Նա շեշտեց` Հայաստանում ատելության խոսքը պետք է վերանա, որպեսզի լինի համերաշխություն, սակայն, ըստ ԱԺ փոխխոսնակի, «այդ ամենը պետք է լինի առանց Նիկոլ Հայաստանում»։Ավելին12:3022.05.22 -
ԱշխարհԿապկի ծաղիկ. տեսականորեն էպիդեմիայի վտանգ կա. մարդկանց մեծ մասն իմունիտետ չունի հիվանդության դեմԿապկի ծաղիկի և բնական ծաղիկի վիրուսները նույն ընտանիքին են պատկանում։ Բնական ծաղիկը մարդկությունը հաղթահարեց 1980-ական թվականներին պատվաստումների շնորիհիվ։ Համարվում է, որ հիվանդությունն այլևս չկա։ Բնական ծաղիկի պատվաստումները մարդուն պաշտպանում էին նաև կապկի ծաղիկից։ Քանի որ վերջին 40 տարում կարիք չի եղել կիրառել բնական ծաղիկի պատվաստումները, մեծացել է կապկի ծաղիկի տարածման հավանականությունը հիմնականում մինչև 40 տարեկան անձանց շրջանում, որոնք չեն պատվաստվել և չունեն իմունիտետ, Aysor.am-ի հետ զրույցում ասում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը։ «էպիդեմիայի տեսական վտանգ կա, քանի որ մարդկությունը չունի վիրուսի հանդեպ իմունիտետ։ Հիվանդությունը բնական ծաղիկի համեմատ այնքան էլ վտանգավոր չէ, բայց առավել վտանգավոր է և ծանր է ընթանում ջրծաղիկի համեմատությամբ», - ասում է նա։ Հիմնական ախտանշանները՝ ջերմություն, գլխացավ, թուլություն, ցան, լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Վարակաբանն ասում է՝ հիվանդության գաղտնի շրջանը տևում է 5-ից 20 օր։ Ցանը սկսվում է դեմքի շրջանում. նախ կետային ցան է (մակուլա), ապա դրանք դառնում են հեղուկով լցված պարկեր (վեզիկուլա), որոշ ժամանակ անց դառնում են թարախային բշտեր (պուստուլա), ապա կեղևակալում են, վերջնական փուլում՝ թափվում։ Հիվանդությունը կարող է տևել մինչև մեկ ամիս։ Հիվանդությունը վարակիչ չի համարվում կեղևների թափվելուն պես։ Հատուկ բուժում չունի, նշանակվում է օժանդակող բուժում։ Տարածվում է կոնտակտային և կաթիլային ճանապարհով։ Մարդուց մարդ փոխանցվում է սերտ կոնտակտի դեպքում։ Վարակաբանն ասում է՝ ջրծաղիկի համեմատ պակաս վարակիչ է, հիվանդության մահացությունը կարող է հասնել մինչև 10 տոկոս: Առաջին ահազանգերը ստացվել են Մեծ Բրիտանիայի սեռավարակներով զբաղվող հաստատություններից. կան տվյալներ, որ հաստատում են՝ հիվանդության խոցելի խմբում են հոմոսեքսուալները, բիսեքուսալները։ Վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել են առնվազն 10-ը երկրում։Ավելին12:1522.05.22 -
ՍպորտԲռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն Երևանում էԲռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն Երևանում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանըհետևելու համար մայիսի 21-ին Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի(IBA) նախագահ Ումար Կրեմյովը։ Բռնցքամարտի միջազգային կառույցի նախագահինօդանավակայանում դիմավորել է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի ԿարենԴեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունըկկայանա մայիսի 22-ին: Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերըկմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչներըկկայանան 30-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. ԲարեղամՀարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան(57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ),Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ),Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:Ավելին12:0022.05.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ի բնակչուհին 82 տարեկանում ստացել է համալսարանի բակալավրի աստիճանՄերիլենդի 82-ամյա բնակչուհի Մեյ Բիլն իրականացրել է իր կյանքի երազանքը՝ ստանալով բակալավրի կոչում, գրում է UPI-ը։ Բիլն ասել է, որ ինքն աշխատել է որպես լիցենզավորված բուժքույր եւ աշխատել է Medicare կենտրոնում։Ավելին11:4522.05.22 -
ՔաղաքականԳրիգոր Լուսավորիչի փողոցը՝ Մայիսի 21-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹԳրիգոր Լուսավորիչի փողոցը՝ Մայիսի 21-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին11:3022.05.22 -
ՔաղաքականՄայիսի 21-ի ավարտը՝ Ֆրանսիայի հրապարակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՄայիսի 21-ի ավարտը՝ Ֆրանսիայի հրապարակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին11:0022.05.22 -
ՔաղաքականՄայիսի 22-ին հանրահավաք չենք ունենալու․ Իշխան ՍաղաթելյանՎաղը մենք երթ կամ հանրահավաք չենք անցկացնելու, օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում երթից հետո ասաց Իշխան Սաղաթելյանը: Նա ասաց, որ վաղը տեղի կունենան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ: Երեկոյան տեղի կունենա մշակութային ծրագիր: Վաղը երեկոյան շարժման անդամները կհայտարարեն երկուշաբթի օրվա ծրագրի մասին: «Վաղը նաեւ հույս ունեմ, որ Բրյուսելում մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»,-ասաց նա:Ավելին10:4522.05.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում. 25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 21-ին, Ճանապարհաշինարարաների անպատասխանատու և «փնթի» աշխատանքի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյանի փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Տիգրան Հակոբյանը՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ Լ.Խ-ն և Կոտայքի մարզի բնակիչ Թ.Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան» բժշկական կենտրոն: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/21/1213920/Ավելին10:3022.05.22 -
ՔաղաքականՄայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը. ԶաքարյանՎաղը հավաքվում են Բրյուսելում, որպեսզի վերահաստատեն Արցախը Ադրբեջանին հանձնելու և Հայաստանի որոշ տարածքներ թրքացնելու նիկոլական հանձնառությունը: Նիկոլը Բրյուսելում նորից հայտարարելու է, որ որպես հայ ժողովրդի պատմության բացառիկ հակահայ երևույթ` պատրաստ է շարունակել Հայն ու Հայաստանը կործանելու իր ստանձնած գործը: Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը: Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին: Ոտքի ելե´ք, մեզ ոչ ոք իրավունք չի տվել դառնալ Նիկոլի և իր դավադիր խունտայի գերին ու զոհը:Ավելին10:1522.05.22 -
ՀասարակականԱրարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից 43-ամյա տղամարդը՝ հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էԱյսօր՝ մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Գարեգին Եփրեմյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 8-ին՝ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում ավտովթարի ենթարկվելուց հետո, ինչի հետևանքով Գ. Եփրեմյանն ու ևս 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին հիվանդանոց: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/21/1213933/Ավելին10:0022.05.22
2022-05-21
-
ԵրևանԾիծեռնակաբերդի խճուղին փակ է. ճանապարհի նոր փլուզման վտանգ կաԾիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներ ժամանակավոր փոխվել են: Փլուզման վտանգ հենց հիմա էլ կա:Ավելին22:1521.05.22 -
ԱշխարհԿապիկի՝ մահացու ծաղիկը կամ վտանգավոր շփումներ. նոր համավարա՞կԿապիկի ծաղիկի մահացությունը 5 անգամ բարձր է կորոնավիրուսի մահացությունից: Նիգերիայից այն հասել է Եվրոպա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջատար փորձագետներից կազմված խումբ է հրավիրել՝ արտակարգ խորհրդակցության ու ահազանգել է, որ ամռան ամիսներին Եվրոպայում կապիկի ծաղիկի տարածման մեծ վտանգ կա:Ավելին22:0021.05.22 -
ԻրավականԱԱԾ նախկին տնօրենի օգնականի տանը ցուցակներ չեն գտել, բայց նրան բերման են ենթարկելԲերման է ենթարկվել Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը, նրան մեղադրանք է առաջադրվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:Ավելին21:4521.05.22 -
ՀայաստանԵկեղեցին զանգ է հնչեցնում. երկրում պառակտում է, Արցախի ապագան՝ վտանգված«Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին», - կարդում ենք Գերագույն հոգևոր խորհրդի վերջին հայտարարություն տեքստում:Ավելին21:3021.05.22 -
Արտաքին քաղաքականություն«Ազովստալ» գործարանն ամբողջությամբ վերահսկում են ռուսները. Խարկովի մարզում մշակույթի տուն է պայթելՄարիուպոլի Ազովստալ գործարանն ամբողջությամբ ռուսական զինուժի վերահսկողության տակ է: Մայիսի 16-ից սկսած զենքը վայր է դրել ու հանձնվել «Ազով» ազգայնական գումարտակի և ուկրաինական զինուժի մոտ 2500 զինծառայող:Ավելին21:1521.05.22