Լրահոս
Առողջապահական
12:45
22.05.22
172

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անդրադարձել է արդեն 11 երկրում 80 հաստատված դեպքով կապիկի ծաղիկ հիվանդությանը

Img default alt hy

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անդրադարձել է արդեն 11 երկրում 80 հաստատված դեպքով կապիկի ծաղիկ հիվանդությանը․
 

Ախտանշանների մասին՝

•գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:

Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Կանխարգելման համար՝

•կենդանական միսը ենթարկել բավարար ջերմային մշակման։

•կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։