Լրահոս
Հասարակական
16:20
22.05.22
565

Մոտակայքում ադրբեջանական դիրք չկա․Արցախում անհետացած ՀՀ քաղաքացուն դեռ չեն գտել

Img default alt hy

Արցախում Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին անհետացած 63-ամյա ՀՀ քաղաքացուն դեռ չեն գտել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԱՀ ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են ՆԳՆ և՛ փրկարար ծառայությունը, և՛ ոստիկանությունը»,- նշել է Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ այն տարածքում, որտեղ անհետացել է ՀՀ քաղաքացին, ադրբեջանական որևէ դիրք մոտակայքում չկա։

«Այս տարածքը խիտ անտառով է ծածկված։ Հոսում է Խաչեն գետը, որպես վարկած դիտարկվում է նաև տարբերակ, որ քաղաքացին կարող է գետը մտած լինել»,- հավելել է նա։

Առավոտյան հայտնել էինք, որ Արցախում արշավի ժամանակ ՀՀ քաղաքացի է անհետացել Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում։

Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է։ Նա արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ իջնելիս ասել է, որ ինքն առաջ է գնում և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ՝ խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել։

 

  •