Լրահոս
Հասարակական
14:10
22.05.22
217

Արարատում Mercedes–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի:  

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն է ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: