Լրահոս
2022-05-21
-
ԻրավականԳաղտագողի դատական նիստից հետո դատավորը չի հրապարակում Իգոր Խաչատուրովին կալանավորելու որոշումըԻգոր Խաչատուրովին կալանավորած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երկու օր է չի հրապարակում կալանավորման որոշումը: «Դատավորը կարելի է ասել չի բարեհաճում գրել այն, քանի որ պետք է պարզապես հորինի կալանավորման որոշումը»,- «Հայլուրին» ասել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:Ավելին21:0021.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Վիրավոր սահմանին՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ. Դիմադրության շարժման անելիքըԱվելին20:3021.05.22 -
ՔաղաքականԱռավել դաժան՝ պատերազմի մասնակիցների նկատմամբ. գնդապետը պատմում է՝ ինչպես է իրեն հարվածել ոստիկանըԱրայիկ Մուրադյանը ակցիաների սկզբից մոտ 20 օր հետո է հասկացել՝ ոստիկաններին ավելի լավ է չասի, որ գնդապետ է, - «Հենց իմանում են, որ պատերազմի մասնակից եմ՝ ավելի են վիրավորում»:Ավելին20:1521.05.22 -
Միջազգային«Բրյուսելում վերջնական տեսքի է բերվելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը»Հայաստանի ԱԽ քարտուղարը պնդում է, որ Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Հանդիպման օրակարգը գաղտնի պահելու քննադատությունների վերաբերյալ անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Ադրբեջանի հետ իրենց քննարկումների ընթացիկ օրակարգը բոլորին հայտնի է՝ խաղաղության բանակցությունների մեկնարկ, գերիների վերադարձ, կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանի հետ կապված հարցեր:Ավելին20:0021.05.22 -
ԱրցախԱդրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունըԱրցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Օրեր առաջ տելեգրամյան ալիքում @ararathau անունով օգտատերը տեղադրեց մի տեսանյութ, որտեղ արձանագրվեց Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակի ոչնչացումը․ պուրակի բացակայությունը։ Նկար 1-ում երևում է պուրակն ու վերջինիս կառուցման մասին արձանագրությունը, համաձայն որի այն կառուցվել էր ի հիշատակ Մեծ Թաղեր գյուղի մանկավարժների և Սոկրատ Աղաբեկյանի։ Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի` «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»:Ավելին19:4021.05.22 -
Քաղաքական«Փաշինյանն իրավունք չունի՝ բանակցել Հայաստանի անունից». Դիմադրության շարժման հանրահավաքըԱվելին19:2521.05.22 -
Ադրբեջանը կրակ է բացել. կա վիրավոր. ՀՀ ՊՆՄայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:Ավելին19:1021.05.22 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրության» շարժման հանրահավաքինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրության» շարժման հանրահավաքին:Ավելին19:0021.05.22 -
ՀասարակականԻշխանության բռնաճնշումները փաստում են մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը. ՀՅԴ ՀԳՄ-ի հայտարարությունըԻշխանության բռնաճնշումները փաստում են մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը. ՀՅԴ ՀԳՄ-ի հայտարարությունըԱվելին18:5521.05.22 -
ՔաղաքականՊարոնայք մի հատ թափ տվեք ձեզ ու խելքի աշեցեք, բոլոր տեսանյութերը կան. փաստաբանՄի բան պատմեմ մեր հայրենի իրավապահների մասին մեռեք... Դե գիտեք, որ Իգորը կալանավորված է գիտակցությունը կորցրած մեր ոստիկան Արսենի ցուցմունքի հիման վրա, ով ոչ ավել ոչ պակաս պնդել է, որ բռունցքով 5 (այո այո հինգ) հարված է ստացել Իգորից։ Սրանք երկու օր ա նայում են Արսենին, հետո Իգորի նկարները, հետո էլի Արսենին ու հասկանում են, որ Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից 臀部 տառը կմնար ու վախենալով սպասվելիք քննչական փորձարարությունից, քննչական ու ոստիկանական բաժիններում սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր, գիտակցությունս տեղն էր, տենց ուժեղ չցավաց ու նման ցնդաբանություններ... Պարոնայք մի հատ թափ տվեք ձեզ ու խելքի աշեցեք, բոլոր տեսանյութերը կան, ու Արսենին կաբինետից կաբինետ քարշ տալու փոխարեն (սաղիդ հատ հատ գիտեմ ոնց եք վախեցնում) թողեք թող ճշմարտությունը պատմի...Ավելին18:4521.05.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում․ ՈՒՂԻՂ«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում․ ՈՒՂԻՂԱվելին18:1321.05.22 -
Իրավական60-ամյա կինը գողություն է արել բանկի սպասասրահիցՄայիսի 20-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայի բանկերից մեկի սպասասրահում բազմոցին դրված իր պայուսակից գողացել են 170 000 դրամ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միոջացռումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 60-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին18:1121.05.22 -
Արտաքին քաղաքականություն«Միշտ չէ, որ Վլադիմիրն իր ելույթների տեքստերին նախապես ծանոթ է լինում»․ Ելենա ԶելենսկայաՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան հայտարարել է, որ իր ամուսինն անձամբ չի գրում իր ելույթների տեքստերը։ «Ես նրա ելույթները նախապես տեսնելու հնարավորություն չունեմ։ Կարծում եմ՝ Վլադիմիրն ինքն էլ միշտ չէ, որ նախապես տեսնում է դրանք։ Նա միշտ իր ելույթները գրողներին ասում է՝ ինչի մասին է ցանկանում խոսել, իր թեզերը, մտքերն է հայտնում, որոնք պետք է ձևակերպվեն թղթի վրա»,- ասել է Ելենա Զելենսկայան՝ «Украина 24»-ին տված հարցազրույցում։Ավելին17:5621.05.22 -
ՀասարակականԵս ներում եմ Նանեին․ Ագնեսսա ԽամոյանԱյսօր զանգ եմ ստացել ոստիկանությունից, նյութեր են նախապատրաստվում հայտնի միջադեպի գործով։ Հարցը՝ ունեմ բողոք, թե՝ ոչ։ Այն, որ իշխանության ամենամեծ փայատեր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող կայքի լրագրողի արարքում հանցակազմ կա, դա երեւում է անգամ աղջկա պատրաստած տեսանյութից, ուր ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Բայց ես ներում եմ Նանեին։ Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին։ Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ այս իշխանությունները միջոց չեն խնայում իմ եւ մեր պայքարի ընկերների դեմ ամենակեղտոտ քարոզչությունն անելու, գաղտնալսելու, հետեւելու, ֆեյքային գրոհներ կազմակերպելու հարցում։ Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ իշխանությունն ամեն օր տասնյակ սադրիչներ է գործողում ընդդիմության հանրահավաքներին, այդ կեղտոտ խաղի մեջ ներգրավում նույնիսկ ծերերի, որ հետո գործեր հարուցի եւ ազատությունից զրկի սադրանքներին տրված իմ հայրենակիցներին։ Ես ներում եմ Նանեին, որովհետեւ մենք մերժում ենք սեւն ու սպիտակը, մենք միասնակամություն եւ համերաշխություն ենք ուզում բերել մեր պառակտված երկրին։ Ես ներում եմ Նանեին, որովհետեւ մեր պայքարը նաեւ Նանեի եւ նրա նման մոլորված մեր մյուս քույրերի եւ եղբայրների համար է։Ավելին17:4121.05.22 -
ՔաղաքականԻշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց աջակցությունը ոստիկանական ագրեսիվ վարքագծի նկատմամբ․ Թագուհի Թովմասյան2018 թվականից իշխանությունը հպարտանում է «բարեփոխված» ոստիկանություն ունենալով, սակայն վերջին օրերը ցույց տվեցին, որ ոչինչ էլ իրականում չի փոխվել և ավելին՝ իշխանությունը չի էլ ցանկանում, որ որևէ բան փոխվի։ Իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց աջակցությունը ոստիկանական ագրեսիվ վարքագծի նկատմամբ և տարբեր ամբիոններից շնորհակալություն են հայտնում վերջիններիս, մինչեւ անգամ անօրինական հայտարարություններ են հնչեցնում հավաքի մասնակիցներին զորակոչի տանելու, երբեմն էլ նշում, որ ոստիկանությունը «անհամաչափ» ուժ է կիրառում հակառակ իմաստով, այսինքն՝ շատ մեղմ է։ Իսկ ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումները ամեն օր սաստկանում են։ Մեդիա կենտրոնում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և Հելսինկյան ասոցիացիայից Արա Ղարագյոզյանի հետ քննարկում ենք «բարեփոխված» ոստիկանության գործողությունները։ Հատկանշական է, որ արդեն որերորդ անգամ իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են մասնակցել որևէ քննարկման, բանավեճի և առերեսվել իրականությանը։Ավելին17:2621.05.22 -
ՄիջազգայինԱդրբեջանական համայնքի նախկին ղեկավարը խախտել է ՌԴ օրենսդրությունը․ նրան արտաքսել ենԱդրբեջանական համայնքի նախկին ղեկավարը խախտել է ՌԴ օրենսդրությունը․ նրան արտաքսել ենԱվելին17:1121.05.22 -
ԻրավականՄալաթիայի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտելՄայիսի 16-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.10-ին Տիչինայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Շահումյան գյուղի 42-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին նա ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին16:5621.05.22 -
ԻրավականԱրամ Գրիգորյանի նկատմամբ ընտրեցին չհեռանալու մասին խափանման միջոց․ ԲաբայանԱրամ Գրիգորյանի նկատմամբ ընտրեցին չհեռանալու մասին խփանման միջոց: Այնքան անհեթեթ գործ է կարվել, որ նույնիսկ կեղծիքով չկարողացան ձերբակալել: Շնորհակալություն փաստաբան Երվանդ Վարոսյանին:Ավելին16:4121.05.22 -
Քաղաքականժամը 18:00 բոլորիդ սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Արթուր ՎանեցյանԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրում է հանրահավաքի: «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ բարեկամներ, այսօր՝ ժամը 18:00-ին, բոլորիդ սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում: Յուրաքանչյուրիդ մասնակցությունը շատ կարևոր է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանեցյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8451baf32e95f444dbe15e0bfe2f263e © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին16:3421.05.22