Լրահոս
2022-05-24
-
ՄիջազգայինՀույս ունենք տեսնել հստակ քայլեր. Բորելը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասինԵվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումը՝ նշելով, որ Եվրամիությունը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության հաստատման համար: «Ողջունում ենք Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը։ Հույս ունենք տեսնել հստակ քայլեր, որոնք կնպաստեն կայուն խաղաղության դինամիկային։ Եվրամիությունը շարունակում է ակտիվ ներգրավված լինել տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության հաստատման ջանքերում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բորելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:Ավելին17:0024.05.22 -
Աշխարհ17 ոչ էնդեմիկ երկրում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է. թարմացումՀամաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` սկսած մայիսի 7-ից այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Սլովենիա)։ Հիվանդների մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որի` մինչ այժմ արձանագրված մահաբերությունը, 1% է: Արձանագրված հիվանդների մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել: Հիշեցնում ենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:Ավելին16:5224.05.22 -
ՀասարակականԱրցախի դրոշը ծածանելու համար, Ադրբեջանը բողոքագրեր է ուղարկել միջազգային սպորտային կազմակերպություններինԱդրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքագրեր է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային և անդամ երկրներին՝ այն բանի համար, որ Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ հայ երիտասարդները ծածանել են Արցախի դրոշը, գրում է «Փաստինֆո»-ն։ «Մրցությունն անցկացնող երկիրը, առաջնության բացման արարողության ժամանակ սադրիչ գործողություն է թույլ տվել և որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջ՝ ցուցադրվել է չճանաչված, հնարածին կառույցի դրոշը», - ասված է սպորտային կազմակերպություններին հղված նամակում։Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքագրեր է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային և անդամ երկրներին՝ այն բանի համար, որ Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ հայ երիտասարդները ծածանել են Արցախի դրոշը, գրում է «Փաստինֆո»-ն։ «Մրցությունն անցկացնող երկիրը, առաջնության բացման արարողության ժամանակ սադրիչ գործողություն է թույլ տվել և որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջ՝ ցուցադրվել է չճանաչված, հնարածին կառույցի դրոշը», - ասված է սպորտային կազմակերպություններին հղված նամակում։Ավելին16:4524.05.22 -
ԱշխարհWildberries-ը հերքում է, որ ապրանքների ետ վերադարձի դեպքում տուգանքներ են կիրառվումՄարկետփլեյս Wildberries-ը հայտնել է, որ չի սահմանել տույժեր գնորդների համար ապրանքներից հրաժարվելու համար: Ինչպես պարզաբանել են մամուլի ծառայությունից, ընկերությունը հետադարձ առաքման համար գանձում է խափանումների բարձր տոկոս ունեցող գնորդներից։ Մամուլի ծառայությունից հավելեցին, որ վերադարձի վճարը վերաբերում է հաճախորդների միայն 10%-ին։ Բացի այդ, վերադարձի վճարը կիրառվում է նոր հաճախորդների նկատմամբ՝ հարթակում անբարեխիղճ մրցակցության նպատակով ապրանքներ դիտավորյալ չգնելու ռիսկերը նվազեցնելու նպատակով: Ընկերությունը նաև հերքում է, որ վճար է սահմանել թերի իրերի վերադարձի համար։ «Մեր նպատակն է դրդել հաճախորդներին ավելի գիտակցաբար ապրանքներ պատվիրել շուկայում, ինչը թույլ է տալիս նրանց ստանալ իրեր, որոնք կլինեն ավելի քիչ փորձված, բարելավել նրանց տեսքը, նվազեցնել հաճախ փորձելու պատճառով առաջացող թերությունների քանակը և կրճատել բեռնափոխադրումների փաթեթավորման ծավալը, որն աղտոտում է շրջակա միջավայրը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նախօրեին РБК-ն, վկայակոչելով օգտատերերին, հայտնել էր, որ ընկերությունը 100 ռուբլու չափով խոշոր տուգանքներ է մտցրել ապրանքը մերժելու դեպքում։ Ինչպես հայտնում է РБК-ն, ծառայության օգտատերերը մոտ մեկ ամիս առաջ սկսել են նախազգուշացումներ ստանալ յուրաքանչյուր վերադարձված ապրանքի համար գումար գանձելու մասին։ 2021 թվականի նոյեմբերին Wildberries-ը սկսեց փորձարկել 5-րդ վերադարձի առաքման վճարը այն օգտվողների համար, ովքեր վերադարձնում են իրենց ապրանքների ավելի քան 90%-ը:Ավելին16:3624.05.22 -
ՔաղաքականԱԳ նախարարի խորհրդականը հորդորում է ծանոթանալ Էդմոն Մարուքյանի մեկնաբանությանըԱրարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանի հետ միասին «Դիմադրության» շարժման գործողություններին հետևել են նախարարության հարևանությամբ գտնվող սրճարանից: «Հայլուրի» թղթակիցը Միրզոյանի խորհրդականին հարցրել է Արցախի կարգավիճակի, այսպես կոչված անկլավների ճակատագրի մասին, ինչին ի պատասխան, Կոստանյանը հորդորել է ծանոթանալ այն մեկնաբանությանը, որն արել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մինչև Փաշինյան-Ալիև հանդիպումը:Ավելին16:3024.05.22 -
Հասարակական48-ամյա տղամարդը կենդանուն կրակելուց հետո անզգուշությամբ վնասել էր նաև իրենՄայիսի 23-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ որսի ժամանակ իր հրացանով ինքն իրեն անզգուշությամբ վնասել է: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա 47-ամյա ընկերոջ հետ իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամաս՝ իրենց խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու: Հանդամասում նկատել են փորսուղի, և ինքը իր որսորդական երկփողանի ողորկափող հրացանից կրակել է կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան: Այնուհետև մոտենալով կենդանուն, հրացանի փողը իր կողմը պարզած, խզակոթով խփել և սատկեցրել է, սակայն հարվածից ինքնակրակոց է եղել, ինչի արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: Նույնաբովանդակ տեղեկություններ է հայտնել նաև 47-ամյա տղամարդը: «ՎԱԶ-2121»-ը, հրացանը և սատկած փորսուղը հայտնաբերվել են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին: `Ավելին16:1524.05.22 -
ԻրավականԽուզարկությամբ հայտնաբերվեց 26 փաթեթ մարիխուանա. երիտասարդը կալանավորվել էՈստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանները։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Կարապետ Ուլնեցու փողոցի 29-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում: Մայիսի 19-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց 26 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված։ Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու և դրա դիմաց փող ստանալու նպատակով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 29-ամյա տղամարդը կալանավորվել է:Ավելին16:1024.05.22 -
ԱրցախԱդրբեջանը Ֆիզուլի-Հադրութ մայրուղի է կառուցում. ԼՈՒՍԱՆԿԱՐԱդրբեջանը շարունակում է Ֆիզուլի-Հադրութ մայրուղու շինարարությունը: Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը: Նշվում է, որ քառագիծ ճանապարհի երկարությունը, որը նախատեսվում է կառուցել մինչեւ տարեվերջ, կկազմի 12 կմ:Ավելին16:0524.05.22 -
ՏարածաշրջանԱլիևը պահանջում Է Արցախյան առաջին պատերազմի հրամանատարների անուններն ու տվյալներըԲրյուսելում կայացած՝ Ալիև- Շառլ Միշել առանձնազրույցից հետո ադրբեջանական պաշտոնական աղբյուրները գրեցին, թե ինչ հարցեր են քննարկել երկու պաշտոնյաները։ Պաշտոնական աղբյուրների հրապարակումներից երեւում է, որ Ալիեւը անչափ գոհ է մնացել Միշելից: Ի թիվս այլ հարցերի որոշվել է. «Առաջին պատերազմում անհայտ կորած համարվող շուրջ 4 հազար մարդու ճակատագրի պարզաբանումը»։ Ի՞նչ է սա նշանակում: Ալիեւը իրենց «հարյուր տարվա մեռելների» համար պարզաբանում է պահանջում այն դեպքում, երբ մեր երեկվա գերիների հարցը համարում է փակված: Ադրբեջանին ներվում է մեկ տարի առաջ իրենց կատարած ռազմական հանցագործությունները, միջազգային տարբեր կոնվենցիաների խախտումները՝ արգելված զինատեսակների կիրառումը, ծննդատան, հիվանդանոցների ռմբակոծությունները, տարեցների, խաղաղ բնակչության սպանությունները, ռազմագերիների կտտանքներն ու սպանությունները: Այդ մասին եռակողմ հանդիպումների ժամանակ չի խոսվում, քանի որ Հայաստանի շահերը ներկայացնող մարդ, այնտեղ, փաստացի չկա: Բայց, Ալիեւը հիշել է արցախյան առաջին պատերազմի «զոհերին» ու դրանց համար պարզաբանում է պահանջում: Հարցը շատ ավելի խորքային է: Ըստ «Հրապարակի» աղբյուրի, ադրբեջանական կողմը դեռեւս 2018 թ-ից ՀՀ իշխանություններից պահանջել է արցախյան առաջին պատերազմի հրամանատարների անունները եւ մյուս տվյալները: Ըստ «օդում կախված լուրերի», հենց դա է եղել պատճառը, որ Փաշինյանը սկսեց գործեր հարուցել եւ հաշվեհարդար տեսնել այդ հրամանատարների նկատմամբ: Դա, ըստ էության, եղել է Ալիեւի ցանկությունը: Թիրախում հայտնվեցին «ծանր քաշայինները»՝ Մանվել Գրիգորյանը, Աշոտ Մինասյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Գնել Մանուկյանը եւ այլք: Սեյրան Օհանյանը եւ Գնել Մանուկյանը եղել են Խոջալուի մարտերի հրամանատարները: Մանուկյանը, ով եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը, իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Խոջալուի հաղթանակը՝ փետրավարի 25-ին, նվիրվել է Անդրանիկ Օզանյանին, քանի որ այդ օրը նրա ծննդյան օրն էր: Հաղթանակից հետո գեներալ Դարիբալթայանի հետ պայմանավորվածություն է ունեցել՝ Խոջալուն վերանվանել Անդրանիկավան: Մանուկյանի գլխի համար ադրբեջանական կողմը մեծ գլխագին էր խոստացել: Այդ մասին հայտարարություններ էին տարածում: Իսկ 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական AZE.AZ գրեց, թե իբր.«Բռնազավթված տարածքների ազատագրման ժամանակ զոհվել են արցախյանի առաջին պատերազմի 44 զինվորականներ, որոնք ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ հանցագործություններ են իրականացրել»: Հոդվածը «նվիրված էր» Գնել Մակուկյանին, ով, իբր, նոյեմբերին զոհվել է Շուշիի մարտերի ժամանակ: Հոդվածում մանրամասներ էին գրված Մանուկյանի պաշտոնի, աշխատանքի վայրի եւ գործունեության մասին: Մինչ ադրբեջանական մամուլը Մանուկյանին համարում էր Շուշիի մարտերում «լիկվիդացված», այդ ժամանակ Մանուկյանն իր տանը՝ սրտի ցավով հետեւում էր մարտական իրադարձություններին եւ իր ազատագրած տարածքների հանձնմանը: Իսկ 44-օրյա պատերազմից հետո Մանուկյանը հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ եւ մի քանի ամիս անց վախճանվեց: 2018թ-ին փաշինյանականները, ի թիվս այլ հրամանատարների, նրա նկատմամբ նույնպես հարուցել էին քրգործեր: Այսպիսով, Ալիեւը, պահանջելով արցախյան առաջին պատերազմի «չորս հազար զոհերի պարզաբանումը», վերահաստատում է, որ պահանջում է այդ պատերազմի հրամանատարների անունները եւ պահանջելու է նրանց պատասխանատվության ենթարկել: Ելնելով Փաշինյանի կերպարից՝ ամեն կերպ Ալիեւի ցանկություններն ի կատար ածելու «թուլությունից», կարող ենք ենթադրել, որ նա Ալիեւին կներկայացնի արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցների, հրամանատարների, իր համար անցանկալի ազատամարտիկների ցուցակը ու նրանց կհանձնի թշնամու դատին: Եթե, իհարկե, արդեն չի հանձնել: Փաշինյանից ամեն ինչ սպասելի է: Դրանով նա իր համար կլուծի կարեւոր հարց. վերջապես կազատվի Արցախի համար պայքարողներից, հայրենասերներից, որոնք մնացել են իր կոկորդին: Դա կանի, եթե, իհարկե, շարունակի մնալ երկրի ղեկին... Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5aeb7f259c37d74ffaf2e58edc4de001 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:5424.05.22 -
ՔաղաքականՏեսնու՞մ եք, ինչ եռանդով են մարդիկ պաշտպանում 400 000-նոց ռոճիկը. ԱդիբեկյանՏեսնու՞մ եք, ինչ եռանդով են մարդիկ պաշտպանում 400 000-նոց ռոճիկը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը. «Օրինակ վերցրեք՝ հենց այսպես պետք է կանգնել արժեհամակարգի պաշտպանությանը։ Իսկ քո արժեհամակարգը ո՞ր թևին է»Ավելին15:4924.05.22 -
ՀասարակականԱՀԿ-ն գնահատել է կապիկի ծաղկի դեմ հրատապ զանգվածային պատվաստումների անհրաժեշտությունըԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիչարդ Փիբոդին ասել է, որ ԱՀԿ-ն պարտադիր չի համարում կապիկի ծաղկի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների հրատապ իրականացումը։ Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 24-ին, հայտնել է Reuters գործակալությունը։ Փիբոդիի խոսքով՝ փորձագետները եզրակացրել են, որ Աֆրիկայի սահմաններից դուրս բռնկումը չի պահանջի հրատապ պատվաստումների արշավ: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է հակավիրուսային դեղամիջոցների և պատվաստանյութերի պակասը, որոնք կարող են օգտագործվել վիրուսի դեմ պայքարելու համար: Կապիկի ծաղկի տարածումը, ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, կարող է զսպվել։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պահանջներ, այդ թվում՝ հիգիենան, հաճախակի լվանալ ձեռքերը:Նա նաև անհրաժեշտ է համարել անվտանգ սեռական վարքագծի դրսևորումը։ Gazeta.Ru-ի փոխանցմամբ՝ այս պահին աշխարհում կապիկի ծաղկի ավելի քան 100 հաստատված դեպք է գրանցվել 19 երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում և ԱՄՆ-ում։ Ռուսաստանում հիվանդներ չկան: Ռոսպոտրեբնադզորը ծայրահեղ ցածր է համարում հիվանդության տարածման հավանականությունը Ռուսաստանի Դաշնությունում։Ավելին15:3424.05.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Հայաստանի ԱԳՆ շենքի վրայից քերել են «Արցախ» բառը | 24.05.2022Ավելին15:3024.05.22 -
ՄշակույթՀունիսի 1-ից «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց մուտք գործելը տոմսերով կլինիԿԳՄՍ նախարարության «Պահպանություն և ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության։ ««Զորաց քարեր» հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ: Ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության, գործելու են տոմսերի հետևյալ սակագները. ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 ՀՀ դրամ Ուսանողներ՝ 200 ՀՀ դրամ Հայերենով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ Օտար լեզվով անցկացվող բացատրություն (ռուսերեն, անգլերեն)` 4000 ՀՀ դրամ», - նշված է հաղորդագրության մեջ։Ավելին15:0024.05.22 -
ՀայաստանՀանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկումիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկանում ենք՝ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։Ավելին14:5024.05.22 -
Տարածաշրջան«Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարում է պատժամիջոցների ծանրությունը». Պուտինը՝ ԼուկաշենկոյինՍոչիում բանակցել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Պուտինը Լուկաշոնկոյին ասել է, որ իր երկիրը շատ լավ դիմադրում է պատժամիջոցների ծանրությանը:Ավելին14:4524.05.22 -
ՔաղաքականԱրցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր․ Արման Եղոյան«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է՝ «անկլավների հարց» չկա, կա սահմանազատման և սահմանագծման հարց, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է նույն մակարդակի վրա, ինչ եղել է 2016–ի հունվարին և դրանից հետո, այսինքն թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր, հումանիտար, անվտանգային և այլն։ «Նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհագրական, բնական ռեսուրսների և այլն, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար, անկլավերի հարց օրակարգում չկա», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ, թե էթնիկ բնակչություն է անվանում Արցախի բնակչությանը, Արման Եղոյանն ասաց, որ նա համանախագահության հետ առնչություն չունեցող անձ է,պետք չէ խառնոլ դերակատարներին։ Հարցին, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ հետքայլ արվել է, թե ոչ, կրկնեց՝ թողնված է անորոշ ապագային։Ավելին14:3824.05.22 -
ՀայաստանՄերժում ենք և դատապարտում Բրյուսելում պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը. ՀԴԿ հայտարարությունըՀայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատապարտում և մերժում է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների և սկզբունքների փաթեթը, որոնց շուրջ բանակցել և համաձայնության է եկել Նիկոլ Փաշինյանը։ Այն համարում ենք հակահայկական, թուրքական միակողմանի օրակարգ։ Այս մասին նշված է ՀԴԿ հայտարարությունում: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Փաշինյանը վերջնական դավադիր, հակապետական քայլն է կատարել՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և միջազգային հանրությանը, առանց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների արդեն կայացած կամքը հաշվի առնելու, միակողմանի հայտարարել, որ ինքը և իր գլխավորած անձնատու կառավարությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ անվտանգային «երաշխիքների» դիմաց, ինչպես նաև փոփոխել ՀՀ ընդունված սահմանները: Ն․Փաշինյանը ոչ մի իրավասություն և մանդատ չունի չեղարկելու Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները և 1988 թվականից սկսված՝ միջազգային իրավունքի բոլոր ընթացակարգերին համապատասխանող օրենքներն ու որոշումները, մեր ազգային-ազատագրական պայքարի արդյունքները։ Նույնը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքի զիջումների քայլերին, որովհետև ՀՀ տարածքները և սահմանները ամրագրված են ՀՀ Մայր օրենքով։ Մեկ մարդու կամքը, ավելի ճիշտ դրա բացակայությունը չեն կարող հիմք դառնալ միջազգային որևէ բանակացությունների համար Արցախ Հանրապետության կարգավիճակի և ՀՀ տարածքների սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համոզված է, որ Փաշինյանի և իր վարչախմբի գործունեության հետևանքները կործանարար են լինելու հայոց ինքնիշխան պետականության համար, քանի որ նրանք վտանգում են պետության գլխավոր հիմնասյուներից մեկի՝ Արցախի գոյությունն առհասարակ: Արցախը ՀՀ դարպասներն են, և դրանք անպաշտպան թողնելը նշանակում է Հայաստանի կործանում։ Փաշինյանն այլևս սպառել է իշխանության ղեկին գտնվելու բոլոր հնարավորությունները և իրավունքը, քանզի հանդես է գալիս պետության և ազգի շահերին հակառակ: ՀԴԿ-ն համոզված է, որ Հայաստանի և Արցախի ինքնիշխանության, պետականության պահպանման գաղափարների հրամայականով պետք է անհապաղ կազմակերպել համահայկական համաժողով՝ անհապաղ մշակելու նոր կառավարության ձևավորման գործիքակազմը, քաղաքական և կազմակերպական ուղղություն հաղորդելու ժողովրդի ընդվզմանն ու կամքին՝ իշխանափոխությունը Հայաստանում այլընտրանք չունի:Ավելին14:3424.05.22 -
ՀասարակականԱջափնյակում մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար Երևանի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվիԵրևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը 37 կողմ ձայնով ընդունվել է Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հավելել է, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում։ «Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»,- ասել է նա։ Ապրիլի 28-ի Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա: «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:Ավելին14:2724.05.22 -
Արտաքին քաղաքականություն«Նրանք դպրոցում լավ չեն սովորել». Լավրովը՝ Ռուսաստանի պարտությունն ուզողների մասին«Արևմտյան գործընկերներն ապացուցեցին, որ ունակ չեն բանակցել»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: «Նրանց համար պետությունների ինքնիշխան հավասարությունը միայն իրենց համար է գործում»,- ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:Ավելին14:2424.05.22 -
ՔաղաքականՀազարավոր հերոս տղերք, իրենց կյանքը տվել են այդ գաղափարի և այդ իրականության համար․ ՎարդևանյանզինվորներԱվելին14:1824.05.22