Լրահոս

2022-05-24
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրմշտոց ոստիկանների և խաղաղ ցուցարարների միջև․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Հրմշտոց ոստիկանների և խաղաղ ցուցարարների միջև․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    12:10
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրությունը» բացում է ԱԳՆ շենքի մուտքերը․ Իշխան Սաղաթելյան
    "Դիմադրությունը" բացում է ԱԳՆ շենքի մուտքերը, այնուհետև շարժվելու են դեպի Ֆրանսիայի հրապարակ
    12:07
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ԱԳՆ շենքի վրա
    ՀՀ ԱԳՆ շենքի վրա
    12:05
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք կարողացանք ապահովել ԱԳՆ-ի աշխատակիցների գործադուլի իրավունքը. Արամ Վարդևանյան
    Մենք կարողացանք ապահովել ԱԳՆ-ի աշխատակիցների գործադուլի իրավունքը. Արամ Վարդևանյան
    12:03
    24.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 22.05.22
    12:02
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանների հանդերձանքի պարագաները հայտնվել են գետնին
    Ոստիկանների հանդերձանքի պարագաները հայտնվել են գետնին
    11:56
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամերիկուհին որոշել է ցրել ձանձրույթն ու արդյունքում հարստացել է
    ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակչուհին ձանձրույթը ցրելու համար որոշել է վիճակախաղի տոմս գնել և արդյունքում հարստացել է՝ շահելով ջեքփոթ։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ 36-ամյա կինը պատմել է, որ ժամանակ առ ժամանակ վիճակախաղ է խաղում։ Վերջերս նա որոշել է ցրել ձանձրույթը և խանութից վեց դոլարով տոմս է գնել: Նրա մուտքագրած ինը համարներից ութը համընկել են վիճակահանության արդյունքների հետ։ Արդյունքում, ամերիկուհին շահել է 25 000 դոլար։ Նա դեռ չի որոշել, թե ինչպես ծախսի ստացված գումարը:
    11:47
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զելենսկին ասել է, որ իր սպանության դեպքում Ուկրաինայի իշխանությունները ծրագիր ունեն
    Ուկրաինայի իշխանությունները նախագահի հնարավոր սպանության դեպքում մի քանի տարբերակներ են կազմել։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դավոսում տեսակապի միջոցով ելույթում, գրում է ՏԱՍՍ-ը: «Մեր օրենսդրությամբ պետությունը կառավարող կա, մենք նախապատրաստվել ենք, բաժանվել՝ ես, վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը։ Մենք ունենք խորհրդարանական-նախագահական հանրապետություն: Մենք հասկանում էինք, որ եթե կորուստ լինի, պատրաստ կլինենք այս գործընթացին։ Մենք նախարարների կաբինետը բաժանեցինք երկու մասի, որպեսզի երկիրը պաշտպանված լինի նույնիսկ նման արդյունքների դեպքում»,-ասել է Զելենսկին: Զելենսկին չի ասել, թե ինչ կանեն իշխանությունները իր սպանության դեպքում, սակայն նշել է, որ նման վտանգ կա։
    11:38
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    62 հոգանոց խմբի 40 զինծառայողից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 24–ի գտնվելու վայրն անհայտ է
    ՀՀ ԶՈՒ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն դրսևորելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված քրեական գործով, հսկողություն իրականացնող դատախազի տրված ցուցումի պահանջների կատարման արդյունքում, ձեռք են բերվել ռազմական դրության ժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ բավարար ապացույցներ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մարտական կարգադրությամբ պաշտպանության հարավային ուղղությամբ նշանակված է եղել զորախմբի հրամանատարի պաշտոնում։ 2020թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08-ի սահմաններում, տեղեկություն ստանալով ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ի խմբի՝ Կովսական քաղաքի սկզբնամասում շրջափակման մեջ հայտնվելու մասին, որպես հրամանատար և մարտական խնդրի կատարման անմիջական պատասխանատու, չի կազմակերպել դետքի կազմով հետախուզական դարանակալում, որը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական ուղիները և դիպուկ կրակով ոչնչացնել դիվերսիոն-հետախուզական խմբին։ Հրաժարվելով Ա.Ա.-ի ղեկավարած խմբի անդամներին օգնության շտապել՝ նա ենթակա անձնակազմին տվել է «Նահանջ» հրաման։ Արդյունքում հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է: Ա․Մ․-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Իր հերթին ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար Ա.Ա.-ն, ռազմական դրության պայմաններում, չի կատարել վերադասի կողմից տրված՝ իրենց երթուղին և վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու և այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու մասին հանձնարարականը, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում և միջոցներ չի ձեռնարկել ընդունված որոշման կենսագործման ուղղությամբ։ Դրա հետևանքով ուղեկցողները ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու խնդիրը, և 2020թ․հոկտեմբերի 21-ին նրանցից մեկը Ա.Ա.-ի ղեկավարած խմբին նախատեսված վայր ուղեկցելու փոխարեն ուղեկցել է մինչև Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ, հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի՝ կրելով վերոնշյալ կորուստները: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն զորամասի շտաբի պետ՝ տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ի միջոցով զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հանձնարարել է իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի որդուն՝ պայմանագրային զինծառայողին, հետագայում հրամանագրել որպես զորամասի հիմնական կազմի հետ մարտական ծառայությունից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայողի։ Այդ կերպ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ վերջինս զորամասի հիմնական կազմի հետ միասին գտնվել է մարտական ծառայությունում։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երկրորդ դրվագով ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետ և տվյալ պահին զորամասի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նույն զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
    11:36
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանների և ԱԳՆ շենքի մոտ հավաքվածների միջև հրմշտոց է սկսվել
    Ոստիկանների և ԱԳՆ շենքի մոտ հավաքվածների միջև հրմշտոց է սկսվել
    11:28
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն․ Նազենի Հովհաննիսյան
    Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ամենասարսափելին հետոն է, որը գալիս է անսպասելի։ Այսինքն՝ հիման։ Դա Հայաստանի 3-րդ Հանրապետության ողբալի վախճանն է, եթե մեր «բանակցողը» այսքանից հետո դեռ իրավունք ունի խոսելու մեր անունից։ ․․․Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն․․․Իսկ մեծամասնությունը դեռ սպասում է՝ կարծելով, թե էս ամենը կկարողանա մոռացության տալ իր կենցաղում, կենացների մեջ, ու ինչ էլ լինի, ինքը գոնե կփրկվի․․․
    11:24
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Արարատի մարզում. 27-ամյա վարորդը Kia-ով հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Վ. Ադամյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/23/1214102/
    11:21
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավորները ԱԳՆ-ի շենքից ողջունում են քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ընդդիմադիր պատգամավորները ԱԳՆ-ի շենքից ողջունում են արժանապատիվ քաղաքացիներին. "Պայքա՜ր, պայքա՜ր"
    11:18
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳ փոխնախարարը չասաց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը
    ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների ուղեկցությամբ մուտք են գործել ԱԳՆ շենք։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։ Վերջիններս խնդրել են, որ փոխնախարարը պաշտոնապես հայտարարի՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Փոխնախարարը չասաց «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը։ Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները անհնազանդության ակցիա են իրականացնում և շրջափակել են ԱԳՆ շենքը։
    11:14
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    31-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակների մոտ գտնվող ծառին, կա վիրավոր
    Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Էդուարդ Օ-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակների մոտ գտնվող ծառին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/24/1214117/
    11:11
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուղիղ միացում՝ Ֆրանսիայի հրապարակից
    Ուղիղ միացում՝ Ֆրանսիայի հրապարակից
    11:09
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության օրակարգը խաղաղության օրակարգ չէ. սա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է. Տիգրան Աբրահամյան
    «Դիմադրություն» շարժումը շրջափակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը՝ փակելով բոլոր մուտքերը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այն հայտարարությունները, որոնք հնչեցին Բրյուսելում, ամրագրեցին մտահոգությունները, որոնք վերջին ամիսներին հանրության մոտ առկա են։ «Հայաստանն առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով, ակնհայտ է, որ Արցախը դրվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Երբ նշվեց, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովվելու է, այդ ամենը որևէ կապ չունի ինքնորոշման իրավունքի հետ, դա կապ չունի անկախության հետ, դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախը հանձնել ադրբեջանական վերահսկողությանը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։ Աբրահամյանն ասաց, թե իրենց պայքարը միայն Արցախի համար չէ, նաև Հայաստանի համար է։ «Հայտարարությունները, որոնք հնչում են, պարզորոշ ձևով ցույց են տալիս, որ վտանգված է Հայաստանը։ Այս օրերին որոշվում է հայի՝ այս տարածաշրջանում ֆիզիկապես լինելու հանգամանքը», - ընդգծեց նա։ Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանության օրակարգը խաղաղության օրակարգ չէ. «Սա Արցախի ու Հայաստանի խաղաղ հանձնման գործընթաց է։ Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել ուղղակի հանձնվել, սա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է»։
    11:04
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները նոր պայմաններ են առաջադրում
    «Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից ահազանգում են, որ շուրջ մեկ ամիս է՝ դադարեցված են Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ պատերազմից ամիսներ անց, երբ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածի 21 կիլոմետրն իշխանությունները նվիրեցին ադրբեջանցիներին, Սյունիքի մի քանի գյուղ մնաց գրունտային այս ճանապարհի հույսին։ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում եւ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր դրեցին նախորդ տարվա նոյեմբերին, եւ շուրջ 9 գյուղ հայտնվեց անկլավի կարգավիճակում։ Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհն ամենակարճն է, որով ամիսներ շարունակ այդ գյուղերի հետ կապ է պահպանվում՝ հաց եւ մթերքներ հասցվում։ Անցած ամիսներին այս ճանապարհի վրա շինաշխատանքներ էին ընթանում, որոնք պարբերաբար դադարեցվում էին սողանքների պատճառով: Սակայն ավելի քան մեկ ամիս է՝ առհասարակ որեւէ աշխատանք չի ընթանում: Համայնքների բնակիչները լսել են, որ ադրբեջանական կողմի պահանջով են աշխատանքները դադարեցվել, քանի որ այդ ճանապարհը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին եւ հետագայում չի կարող, այսպես կոչված, որպես «միջանցք» ծառայել ադրբեջանցիների համար: Ըստ տեղի բնակչության, այս ավտոճանապարհն է Փաշինյանի ասած Էյվազլին եւ մյուս գյուղերը կապելու Նախիջեւանին: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ադրբեջանցիներն ուզում են, որ բարեկարգ ու միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհով երթեւեկեն: Տարածքային կառավարման նախարարությունից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու են դադարեցվել աշխատանքները։ Մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որին աստված գիտի, թե երբ կպատասխանեն»:
    11:02
    24.05.22
    Ավելին