Լրահոս

2022-05-25
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թագուհի Թովմասյանը դեսպանների հետ հանդիպմանը բարձրաձայնել է խաղաղ բողոքի ակցիաների ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցեր
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպման ընթացքում ընդդիմադիր պատգամավորը բարձրաձայնել է խաղաղ բողոքի ակցիաների իրականացման ողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում` - ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ, - լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը, - պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
    11:27
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաղթանակը մոտ է. Իշխան Սաղաթելյան
    Նախագահականի շենքը շրջափակված է։ Բաղրամյան պողոտայում ազատության ոգին է թևածում, այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա կոչ է արել միանալ իրենց պայքարին։ «Դու՛րս եկեք փողոց, միացե՛ք ձեր քույրերին և եղբայրներին։ Հաղթանակը մոտ է», - գրել է Սաղաթելյանը։
    11:19
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա է ճանապարհն իշխանափոխության, այլ ճանապարհ չկա․ Վանեցյան
    Ոստիկանական ուժերի ավելացումն իշխանության վախերն է ցույց տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Փաշինյանի իշխանությունը, որպես հենարան, բացառապես օգտագործում է ոստիկանական ուժերը, իրեն ժողովրդավարական բաստիոն կոչած անձն այսօր ցույց է տալիս, որ առանց ոստիկանական պատնեշի, չի կարող որևէ տեղ գտնվել, չի կարող որևէ քայլ անել», - նշել է Վանեցյանը։ Արթուր Վանեցյանը հավատացնում է՝ սա է ճանապարհն իշխանափոխության, այլ ճանապարհ չկա։ «Անկասկած, իշխանափոխություն լինելու է. մենք չենք եկել զուտ իշխանափոխություն պահանջելու, մենք եկել ենք, որ թույլ չտանք իշխանությունը զավթած անձինք հանձնեն Արցախն ու Հայաստանի որոշ հատվածներ, իջեցնեն ՀՀ ինքնիշխանության մակարդակը», - ասել է նա։
    11:13
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օրվա կադրը․ փոքրիկ ցուցարարը
    Օրվա կադրը․ փոքրիկ ցուցարարը
    11:00
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս 2022 թվականի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից, որից հետո 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսապ» հավելվածի, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Դ. Ղ-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետախուզական և հակահետախուզական գործունեության բնագավառում շարունակելու է ակտիվ ու հետևողական գործունեությունը և հավաստիացնում, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու գործունեության հիմնական ուղղությունն է, միաժամանակ զգուշացնում, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու` մեղավոր անձանց օրենքի ամբողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
    10:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովի պողոտայում «Mercedes-Benz»-ը բախվել է կայանած «BMW»-ին․ կան վիրավորներ
    Մայիսի 25-ին, ժամը 00:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դիջիթեյն» ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz S500» (վարորդ՝ Ե․ Դ․, ծնված 1963 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW 3» (վարորդ՝ Ն․ Ա․) մակնիշի ավտոմեքենային։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ուղևորներ Ռ․ Ս․-ին (ծնված 1969 թ.) և Գ․ Դ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
    10:30
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
    Անազատության մեջ գտնվող  պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել իրավասու պետական մարմնից ստացված անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են խնդրո առարկա հրթիռների ձեռքբերման ժամանակ դրանց շահագործման ժամկետների մեջ լինելը: Այսպես՝ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Տոնոյանը, 2010-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և այդ պաշտոնի բերումով տեղեկացված լինելով մատակարարման պահին հիշյալ հրթիռների օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին, ձեռնամուխ է եղել այդ՝ պիտանելիության ժամկետները սպառված և տեխնիկական բնութագրին անհամապատասխան հրթիռների ձեռքբերմանը: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, մի քանի պաշտոնական աղբյուրներից, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմնից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ հիշյալ հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել, ավելին՝ հրթիռներն անգամ համապատասխանել են տեխնիկական բոլոր նորմերին: Դատարանում ներկայացնելուց հետո պաշտպանության կողմը նաև կհրապարակի հիշյալ փաստաթղթերը»։
    10:15
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան․ Աբրահամյան
    Արցախի խորհրդարանի 4 խմբակցություններ, համատեղ հայտարարությամբ, արձագանքել են Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանն ու դրան հետևած արձանագրումներին, որում մասնավորապես նշվում է, որ Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը: Սա արցախյան քաղաքական ուժերի առաջին կոշտ արձագանքը չի Արցախի հարցով տարվող բանակցությունների և ՀՀ իշխանության արտաքին կուրսի վերաբերյալ, սակայն հատկանշական է, որ դրան միացել է Արցախի գործող նախագահին աջակցող խմբակցությունը, բայց չի միացել ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խմբակցությունը։ Փաստորեն Արցախի հարցով նշաձողի իջեցումը, գործընթացում ինքնորոշման իրավունքի բացակայությունը, Արցախը Ադրբեջանի կազմում ՀՀ իշխանությունների դիտարկումն Արցախում ինչ որ մեկին դեռ բավարարում է։
    10:00
    25.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Միրզոյանը հրահանգել է՝ որքան հնարավոր է, շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ճանապարհ բացել, որ ինքը  գա՝ անարգել մտնի շենք։ Այն էլ ոստիկաններն Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցներին զեկուցել են, որ տարբերակ չկա՝ չեն կարողանում բացել, լավ կլինի՝ հետ գնա նախարարը։ «Ժողովուրդ» 2020 թ-ին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%: «Հրապարակ» Բրյուսելից ընդամենը 2 օր անց՝ մայիսի 24-ին, հապճեպ կազմակերպվեց հանձնաժողովների նախագահների հանդիպումը սահմանին: «Հրապարակ» Բերետավորների կուրացիան, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ՊՊԾ պետն է ստանձնել: «Ժողովուրդ» Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաև Հայաստանի համայնքների միությունը։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԵՊՀ դասախոս, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ:
    09:30
    25.05.22
    Ավելին
2022-05-24