Լրահոս
2022-05-24
-
ՔաղաքականԲազմամարդ երթը շարժվում է Երևանի փողոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵղանակը չի կարող խանգարել. բազմամարդ երթը շարժվում է Երևանի փողոցներովԱվելին20:1724.05.22 -
Հասարակական«Երիտասարդի ձայն»-ը Արցախի դրոշներով զարդարել է մետրոպոլիտենի վագոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրիտասարդի ձայն"-ը Արցախի դրոշներով զարդարել է մետրոպոլիտենի վագոններըԱվելին20:1324.05.22 -
ԻրավականԲացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տրվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների մաքսանենգության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 09:30-ին, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Ելփին գյուղի հատվածից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, իսկ վերջինիս կողմից վարած «ՍԿԱՆԻԱ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որի խուզարկությամբ մետաղյա արկղում հայտնաբերվել են 930գ «Հերոին» և 1005գ (500գ+505գ) «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 267.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով և հարցաքննվել: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:Ավելին19:4024.05.22 -
ՍպորտԲռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Համբարձում Հակոբյանը մեկնարկեց փայլուն հաղթանակովԵրևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5:0 հաշվով հաղթանակ է տարել: Այսօր Հայաստանն ուներ ևս երկու ներկայացուցիչ` 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, ովքեր, սակայն, պարտվել են իրենց մեկնարկային մենամարտերում և լքել պայքարը:Ավելին19:1524.05.22 -
ՔաղաքականՔիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր Միքայել Բադալյանին. ՎանեցյանՔիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր մի տղայի՝ Միքայել ԲադալյանինԱվելին19:0024.05.22 -
ՄիջազգայինՄիջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումըԵրկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով, հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։Ավելին18:4524.05.22 -
ԱրցախՇառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը․ Արցախի ԱԺ հայտարարությունըԱրցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ․ «Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում: Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին: Եվրոպայի խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը: Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:Ավելին18:3524.05.22 -
ԻրավականՇեյխ Ռոստամը ՔՊ-ական պատգամավորին մեղադրում է 100 հազար դոլար հափշտակելու համարՍկանդալ է հասունանում 44-օրյա պատերազմի ընթացքում եզդիական համայնքին ուղարկված օգնության շուրջ: Եզդի հոգևորական Շեյխ Ռոստամն ահազանգում է, որ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ու ևս մի քանիսը օգնության մի մասը յուրացրել են:Ավելին18:1424.05.22 -
Արցախ«Ադրբեջանը զրկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ հումանիտար և բժշկական օգնությունից». նախարարԻր ելույթում առողջապահության նախարարը շեշտել է, որ խնդիրներին նպաստող գործոններից մեկն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը:Ավելին17:5924.05.22 -
ՔաղաքականՄենք մի բան պետք է անենք՝ ճանապարհենք այս հակապետական ռեժիմին դեպի պատմության «աղբանոցը»․ ՇարմազանովԿապիտուլյանտների ելույթները լսելն անիմաստ է։ Ասում էին՝ չկասկածեք հաղթելու ենք,բայց 5.000 նահատակի մեղքի տակ ընկան ու խայտառակորեն ծնկի եկան թշնամու առջեւ։ Ասում էին ՝ ոչ մի փոխզիջում,բայց հիմա միայն զիջում են։ Ասում էին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց վախենում են Արցախ գնալ ու հայտարարել՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ասում էին՝ Ակնան մեր հայրենիքն է,բայց ոչ միայն Ակնան տվեցին,այլ նաեւ 100-ից ավել բնակավայրեր ու մի քանի քաղաքներ։ Ասում էին՝ 1-2 ամսից գերիները կգան,բայց գերիներին Բաքվում դատում են։ Ասում էին ՝ թուրքերը ցեղասպան քաղաքականություն են իրականացնում արցախահայության նկատմամբ,բայց այսօր թուրքերի պայմաններն են կատարում ու Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվում։ Սրանց զառանցանքները թող լսեն իրենց պաշտպանները՝ Չավուշօղլուն ու Ալիեւը։ Իսկ մենք մի բան պետք է անենք՝ ճանապարհենք այս հակապետական ռեժիմին դեպի պատմության «աղբանոցը»։Ավելին17:4924.05.22 -
ԱշխարհStarbucks սրճարանների ցանցը որոշել է հեռանալ ռուսական շուկայիցԱմերիկյան Starbucks սրճարանների ցանցը որոշել է հեռանալ ռուսական շուկայից, հայտնում է Reuters-ը։ ⠀ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում ցանցն ուներ 130 կետ և մոտ 2 հազար աշխատակից։ Ընկերությունը խոստացել է նրանց վճարել վեց ամսվա աշխատավարձ, ինչպես նաև օգնել աշխատանք գտնելու հարցում։ Նա 15 տարի աշխատում է ռուսական շուկայում։Ավելին17:3924.05.22 -
Հասարակական«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, տեսակցել ազատազրկված իրենց ընկերներինՔիչ առաջ Աղվան Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Սարգսյանի հետ միասին այցելեցինք «Արթիկ» ՔԿՀ՝ տեսակցեցինք մեր պայքարի ընկերներ Տարոն Մանուկյանին, Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտոյանին, Գեւորգ Մուրադյանին։ Տղերքն ամուր են ու անկոտրում! Ամեն ինչ լավ է լինելու!Ավելին17:3224.05.22 -
ՄիջազգայինԶելենսկու հակառուսական ելույթից հետո Վահագն Խաչատրուրյանը հոտնկայս ծափահարել է168․am-ը գրել է․ «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Նա մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային: Ուշագրավ է, որ ֆորումի ժամանակ բացման խոսքով ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում հակառուսական ելույթից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոտնկայս ծափահարել է, իսկ Չինաստանի պատվիրակությունը լքել է դահլիճը»։Ավելին17:2824.05.22 -
ԱշխարհՉեխիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքըՉեխիայում գրանցվել է պոքսվիրուսով վարակման առաջին դեպքը, որը ներառում է նաև կապիկի ծաղիկը, լրագրողներին հայտարարել է Վարակիչ հիվանդությունների բուժման հանրապետական միության նախագահ Պավել Դլոհին։ «Կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Չեխիայում»,- ասել է նա։ Այս ախտորոշմամբ հիվանդը գտնվում է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Դլոհին այլ մանրամասներ չի հայտնել:Ավելին17:2624.05.22 -
ԻրավականՈւթ անձ ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով պահեստարանից գողություն կատարելու կասկածանքովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 24-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՓԲ ընկերությանը պատկանող պահեստարանից գողացել են շահագործումից հանված և պահեստավորված հեռախոսային պղնձյա մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած ութ անձանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել և բերման են ենթարկվել: Վերջիններս ձերբակալվել են՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:2324.05.22 -
ՀասարակականՏարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրանԵրեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի, թյուրքագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել են ազատ արձակել իրենց կուրսընկերոջը՝ Տարոն Մանուկյանին: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված բաց նամակում ուսանողները մասնավորապես նշել են. «Մեր կուրսընկեր Տարոն Մանուկյանը, որը նաեւ 44-օրյա պատերազմին մասնակցել է մինչեւ վերջին օրը, այժմ կալանավորված է եւ գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում: Տարոնը հայրենասեր է, իսկական ընկեր: Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ: Մի քանի տարեց քաղաքացիներ Տարոնին եւ նրա ընկերներին խփել են հավկիթներով, հայհոյել իրենց, իրենց ընտանիքներն ու հայ ժողովրդին: Տարոնի նյարդերը տեղի են տվել եւ նա փորձել է սաստել սադրիչներին: Դուք իրավասու եք միջնորդել, որ մեր ընկերոջ, իսկական հայրենասեր Տարոն Մանուկյանի խափանման միձոցը փոխվի: Եթե Տարոնը կալանավորված է, ապա կալանավորված ենք նաեւ մենք՝ նրա կուսընկերները: Եթե միջոց չեք ձեռնարկում ազատել Տարոն Մանուկյանին, ապա կարող եք մեզ եւս տեղափոխել Արթիկ քրեակատարողական հիմնարկ»: Բաց նամակը այսօր ուսանողները հանձնել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն:Ավելին17:2024.05.22 -
ՀասարակականԻրական ընտրությունը ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու. ՉալաբյանԱվետիք Չալաբյանի պաշտպանական խումբը տարածել է անազատության մեջ պահվող Ավետիք Չալաբյանի՝ նախօրեին գրած հոդվածը։ Այն հրապարակում ենք ամբողջությամբ. «Հայաստանում մեկ ամսից ավել շարունակվող, աստիճանաբար նոր թափ հավաքող և նոր ձևեր ստացող հանրային դիմադրությունն ակնհայտ է դարձրել այն, որ Նիկոլ Փաշինյանի հանրային հենարանն օրըստօրե մաշվում է, և նրա՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է Այս պահին, երբ գրվում են այս տողերը, Փաշինյանը գտնվում է Բրյուսելում, հայտնված բարդագույն երկընտրանքի առաջ՝ սեփական օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության, որն առ ոչինչ է դարձնելու նրա կողմից հանձն առած ցանկացած նոր հակազգային պարտավորություն։ Այս երկու բևեռների միջև Փաշինյանը փորձելու է դեռ մանևրել, և իրեն հատուկ ոճով փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ իրադարձության արդյունքում։ Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու։ Ու, թեև հանրային քննարկումն այսօր ավելի շատ կենտրոնացած է այն թեմայի շուրջ, թե ով է գալու Փաշինյանի փոխարեն, իրականում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ պետականություն։ Այս իմաստով պետք է լինել անկեղծ և ընդունել, որ Փաշինյանը թեև մեր դժբախտությունների խորհրդանիշն է և կենդանի մարմնացումը, բայց, բնավ, ոչ պատճառը։ Իրական պատճառը կամ պատճառները պետք է փնտրել հայության առնվազն 600 տարի տևած անպետական գոյության մեջ, որի ընթացքում մենք կորցրել ենք մեր ազգային ժառանգության մեծ մասը, մեր արժանիքները տարրալուծվել են օտար միջավայրում, միասնական և վճռական պայքարի փոխարեն մեր մեջ բույն է դրել հարմարվողականությունն ավանդական ստեղծարար ոգու կողքին, լայն տարածում է ստացել ծուլությունը, մանրախնդրությունը, տգիտությունն ու անբարտավանությունը։ Մեր ազգային վերազարթոնքը, թե՛ 19-րդ դարի, և թե՛ 20 -րդ դարի վերջում արդյունք է եղել կրթված, ստեղծագործ և պայքարող փոքրամասնության գերմարդկային ճիգերի, սակայն ամեն անգամ հանդիպելով մեծամասնության խորապես արմատացած նյութապաշտությանը, օտարամոլությանը և հարմարվողականությանը, ի վերջո, դանդաղ մարել է, մեզ կանգնեցնելով պետականության կորստի առաջ 1921 թվականին, և 101 տարի անց էլ տառացիորեն նույն ուրվագծերով կրկնվող սցենարով. գիշատիչ և հայատյաց թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ճնշումներ, իր ուժերի մեջ անվստահ և մեր հաշվին զիջումների պատրաստ Ռուսաստան, հեռվից հեռու խոստումներ շռայլող, բայց խորապես անտարբեր Արևմուտք և այս ավանդական մուրճի, զնդանի և մեխի միջև մնացած, թույլ և շփոթահար Հայաստան, որը ստիպված է ընտրել նորից վատի և վատագույնի միջև։ Սակայն, ի տարբերություն 100 տարի առաջ տեղի ունեցած Հայաստանի կազմաքանդման և պետականազրկման գործարքի, այսօր իրավիճակը թեև արտաքնապես նման է, բայց ունի նաև էական տարբերություններ։ Չթվելով բոլոր դրանք՝ ընդամենն ընդգծենք, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ փոփոխությունների համար։ Ո՞րն է այս փոփոխությունների էությունը։ Գաղտնիք չէ, որ իրենց ներկա տեսքով Հայաստանը և Արցախը կորցրել են աշխարհաքաղաքական կարևորության զգալի մասը և սահմանափակ արժեք ունեն տարածաշրջանային քաղաքական հարթակում։ Որպեսզի մենք վերականգնենք այդ արժեքն ու կշիռը, առաջիկա քսան և ավել տարիների ընթացքում պետք է տեղի ունենա առնվազն երեք արմատական փոփոխություն, ընդ որում, երեքն էլ միասին։ Առաջինը, Հայաստանի բնակչությունը 30 տարվա անասելի նվազումից հետո պետք է նորից սկսի աճել, Հայաստանում (ներառյալ Արցախը) բնակչության աճը պետք է սկսի գերազանցել հարևան թուրքական պետություններում բնակչության աճի տեմպերը։ Երկրորդը՝ Հայաստանի տնտեսությունն արմատապես պետք է վերակառուցվի, դրա աճի տեմպերը պետք է թույլ տան յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում առնվազն կրկնապատկել համախառն արդյունքը, իսկ որակական կազմով, այն պետք է դառնա տեխնոլոգիապես ավելի զարգացած, քան հարևան յուրաքանչյուր երկրի դեպքում։ Եվ վերջապես, հայկական բանակը, մնացած զինված ուժերը և անվտանգային համակարգն ամբողջությամբ պետք է դառնան տարածաշրջանում լավագույնը և առնվազն իրենց որակով չզիջեն մեր հարևաններից ոչ մեկին։ Այս երեք փոփոխությունների ապահովման պայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։ Սակայն, այդ բաղձալի կետին դեռ պետք է հասնել, և այս պահին այնտեղ տանող ճանապարհը պատված է մշուշով և անիրական է թվում։ Այս ճանապարհի մասին, և այն մասին, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել, կխոսենք մեր հաջորդ հոդվածներում։ Այժմ ընդամենը նշեմ, որ մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը։ Ձեր՝ Ավետիք Չալաբյան»։ Փաստաբանական խումբն ավելացնում է, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապցույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:Ավելին17:1024.05.22