Լրահոս

2022-05-24
  • Img default alt hy
    Իրավական
    Քննչական կոմիտեն շարունակում է իջեցնել իր «նշաձողը»
    Hraparak.am-ը գրում է․ «Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ընդդիմության կազմակերպած հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, եւս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ Մոլդովական եւ Թոթովենց փողոցների խաչմերուկում վերջիններս խախտել են հասարակական կարգը. հայհոյել եւ վիրավորել են անցորդներին, խոչընդոտել երթեւեկությունը՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, բռնություն գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ եւ այլն, 1 անձ ձերբակալվել է: Կից ներկայացրել են տեսանյութ՝ դեպքի վայրից: Սակայն այն փաստում է բոլորովին այլ բան: Ակնհայտ երեւում է, որ գործ ունենք դասական սադրիչի հետ. նշված մեքենայի վարորդը մեքենան ուղղակի մխրճում է խաղաղ ցուցարարների մեջ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը: Նրան չեն կանգնեցնում խաղաղ ցուցարարների՝ կանգ առնելու հորդորները: Դրանից հետո ցուցարարները կանգնեցնելու նպատակով ձեռքերով հարվածում են մեքենային, որը շարունակում է վարել՝ մարդկանց վրաերթի ենթարկելու վտանգը հաշվի չառնելով: Բայց, փաստորեն, գործ է հարուցվում ոչ թե մարդկանց կյանքը վտանգի ենթարկողի, այլ՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ: Հայաստանում այսօր կատարվում են գործողություններ, որոնք կործանում են ոչ միայն Արցախը, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությունը: Երկրի առաջին դեմքերի ձեռամբ ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը, բզկտվում է Հայաստանի տարածքը, իսկ Քննչական կոմիտեն զբաղված է սադրիչների կատարած գործողությունների հիման վրա քրեական գործեր հարուցելով: Այս կառույցի վարկանիշը գահավիժեց 2018-ի իշխանափոխությունից հետո: Այսօր այն դարձել է Փաշինյանի կամակատար մի գրասենյակ, որը կատարում է նրա անմիջական հրամանները, իսկ կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասին խոսելն անգամ անիմաստ է: Այս անհայտ երիտասարդը, որը Փաշինյանի շնորհիվ շատ արագ բարձրացավ վերեւ, ամեն ինչ անում է, որպեսզի կասեցնի դիմադրության շարժումը»:
    14:15
    24.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանը պատրաստվում է «անկլավները» հանձնել Ադրբեջանի՞ն. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
    Հայաստանի ԱԽ քարտուղարը փորձել է պարզաբանել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության այն հատվածը, որի վրա հիմնվելով՝ քաղաքագետները պնդում են, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին հանձնել «անկլավները»:
    14:05
    24.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ընդդիմադիր պատգամավորներն Արցախի դրոշը փակցրել են ԱԳՆ-ի վերելակներում և աշխատասենյակների դռներին
    ԱԳՆ շենքի ներսում ընդդիմադիր պատգամավորներն Արցախի դրոշը փակցրել են վերելակներում և աշխատասենյակների դռներին:
    13:56
    24.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոստիկանական ուժեղ հսկողություն՝ Փաշինյանի նստավայրի մոտ
    Կառավարության գլխավոր մուտքը պաշտպանել է հարյուրի հասնող ոստիկանական շղթան:
    13:48
    24.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման մասնակիցներն ակցիա են արել ՀՀ նախագահի նստավայրի մոտ
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հիմա Շվեյցարիայում մասնակցում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: Պետության գլխին ակցիայի մասնակիցները անվանել են դաշնակահար: Խաչատուրյանը Լիտվայի նախագահի համար կազմակերպված ընդունելության ժամանակ էր դաշնամուր նվագել հյուրերի համար:
    13:40
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակը մոնիթորինգի է ենթարկում խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը
    Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական, անհրաժեշտ և իրավիճակին համաչափ»․ ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչին պատասխանել է ոստիկանական գործողությունների վերաբերյալ իմ հրատապ նամակին: Հերթական նամակով մայիսի 2-ին դիմել էի ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատտեո Մեկաչչիին՝ տեղեկացնելով այդ օրերին խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնող մեր քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողությունների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ահազանգել էի, որ ոստիկանները բառացիորեն ծեծում են ցուցարարներին, և, որ, ցավոք, ունենք վիրավորներ, ցուցարարներից ստացել են ձեռքի սալջարդ, լրագրող Լիա Սարգսյանը ոստիկանական քաշքշուկների ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ունեցել ենք նաև վնասվածք ստացած այլ լրագրողներ, որն, իհարկե, անթույլատրելի է։ Պարոն Մեկաչչիին խնդրել էի արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության նահանջին։ Եւ ահա ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի՝ խաղաղ հավաքների ազատությունը ԵԱՀԿ-ի՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների առանցքային բաղկացուցիչն է, որը երաշխավորված է մարդու իրավունքների մի շարք միջազգային և տարածաշրջանային պայմանագրերով։ Իրավապահ գործունեությունը միշտ պիտի նպատակ հետապնդի աջակցել հավաքներին՝ երկխոսության, բանակցությունների և հաղորդակցության այլ ձևերի միջոցով։ Ուժը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում և մշտապես լինի օրինական, անհրաժեշտ և իրավիճակին համաչափ։ «Իր մանդատին համապատասխան՝ ԵԱՀԿ ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների գրասենյակը մոնիթորինգի է ենթարկում ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը և կշարունակի դիտարկել համապատասխան զարգացումները Հայաստանում։ Կառույցն արժևորում է իր համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ և շնորհակալ է տրամադրվող յուրաքանչյուր համապատասխան տեղեկատվության համար», - ամփոփում է պարոն Մեկաչչին։
    13:35
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԳՆ շենքի վրայից քերում են Արցախի դրոշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱԳՆ շենքի վրայից քերում են Արցախի դրոշները
    13:25
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրավապահները վաղ առավոտյան գործողություններ են իրականացրել Երևանում էշով ակցիա իրականացրած դաշնակցականի տանը
    Իրավապահները վաղ առավոտյան գործողություններ են իրականացրել Երևանում էշով ակցիա իրականացրած դաշնակցականի տանը
    13:20
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալիևը դրական է գնահատել Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետի եւ ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած հանդիպմանը: Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը: Ալիեւը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստմանն առնչվող հարցերը, հատկապես Բաքվի կողմից առաջարկված հինգ սկզբունքները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային միջանցքների բացումը, սահմանզատման հարցերը: «Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները», - նշվում է հաղորդագրության մեջ: Էրդողանն իր հերթին բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։
    13:15
    24.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժումը շրջափակել է կառավարության երկրորդ մասնաշենքը
    Ավելի քան 3 ժամ «Դիմադրության» շարժումը շրջափակել է կառավարության երկրորդ մասնաշենքի գլխավոր մուտքերն ու կաթվածահար արել այստեղ գտնվող 4 նախարարությունների աշխատանքը:
    13:13
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես ՄԵՐՈՆՑ մեջ եմ, պարոն Մամիջանյան․ ոստիկան
    Առավոտյան հրմշտոցի ընթացքում ոստիկաններից մեկը միայնակ հայտնվել էր ցուցարարների մեջ: Քանի որ առաջ էի գնում «կենդանի պատ» կազմելու՝ իրեն հարցրի. -Ուզու՞մ ես քեզ ցուցարարների միջով ուղեկցեմ ձերոնց մոտ: -Ես ՄԵՐՈՆՑ մեջ եմ, պարոն Մամիջանյան:
    13:09
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ-ի դիմաց քաշքշուկի ժամանակ առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, որոնց նկատմամբ քրգործեր էին հարուցված. Աբրահամյան
    Որ հասկանալի լինի, թե ոստիկանապետի խոսքն ինչ ուժ ունի ասեմ, որ ԱԳՆ-ի դեմ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, ովքեր վերջին մեկ շաբաթվա ընթացքում աչքի էին ընկել ապօրինություններով, ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ։ Այն նույն ոստիկանները, որոնց նկատմամբ իբր ծառայողական քննություն, քրեական գործեր էին հարուցված։
    13:04
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում F-16 է կործանվել. կան զոհեր
    Իրանի Սպահան քաղաքի մոտ երկրի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ է կործանվել, օդաչուները զոհվել են, հայտնել է Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը (ԻՌՆԱ)։ Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ինքնաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։
    12:56
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշխարհահռչակ դաշնակահար Գի Մանուկյանը կատարել է «Զարթիր Լաո»-ն՝ ցույց տալով իր աջակցությունը դիմադրության շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Աշխարհահռչակ դաշնակահար Գի Մանուկյանը կատարել է «Զարթիր Լաո»-ն՝ ցույց տալով իր աջակցությունը դիմադրության շարժմանը
    12:46
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չարենցավանում տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը
    Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանքներ են հնչում: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի խումբը պարզել է, որ ժամը 06։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջը՝ պատճառելով վնասվածք: Երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է հրացանը: Նախապատրաստվում են նյութեր:
    12:36
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղ ցուցարարները ուղևորվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Խաղաղ ցուցարարները ուղևորվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    12:34
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարեկները կրակել են իրենց չենթարկվող մեքենայի անիվներին․ գողոնով բարձված մեքենան 200 մետր կողաշրջված սահել է
    Երևանում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող տարածքից գողություն է կատարվելու։ Ոստիկանները հասնում են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։ Ոստիկանները հրահանգում են, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմում են փախուստի։ Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդում են մոտ 4 կմ, ու արդեն պարեկ Ռ. Ալոյանը, ով նաև վարում էր ծառայողական ավտոմեքենան, նախազգուշական կրակոցներ է արձակում օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակում Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը և բախվում բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվում «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։ Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմում են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվում է նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել, ովքեր էլ բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Մյուս փախուստի դիմած ավտոմեքենան նույնպես հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մանրամասները՝ Shamshyan.com-ում։
    12:23
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլին վռնդելուց հետո ՀՀ-ն չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ «Բրյուսելում ոչ մի փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել։ Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված ոչ մի փաստաթուղթ ներպետական վավերացման գործընթացով չի անցել։ Ադրբեջանի, որևէ այլ երկրի և միջազգային կազմակերպության առջև Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել։ Բոլոր ազգակործան փաստաթղթերը ստորագրել և պայմանավորվածությունները ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Դրանք նա կարող է կյանքի կոչել, քանի դեռ նա գտնվում է իշխանության ղեկին։ Նրան վռնդելուց հետո, Հայաստանը չունի որևէ պարտավորվածությունը դրա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելն օրհասական և կենսական խնդիր է։ Նա հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է։ Նրա յուրաքանչյուր օրվա պաշտոնավարումն աղետ է մեր պետության և ժողովրդի համար։ Մեկ օր շուտ, մեկ ժամ շուտ նա պետք է վռնդվի և դրանով իսկ կանխվի մեր պետության վերջնական կործանումը։ Պետք է անցնել առավել վճռական գործողությունների։ Անհրաժեշտ է բոլորիս ուժն ու միասնությունը։ Մեր լռությունը, պասիվությունը, անտարբերությունը պատմական մեղք է, որի համար որևէ բացատրություն չի կարող գտնվել ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։
    12:16
    24.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Արմեն Գրիգորյանի արձագանքը՝ Ալիևին
    Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը: – Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաեւ երեկ, Ձեր հարցերին ի պատասխան: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ:
    12:12
    24.05.22
    Ավելին