Լրահոս
2022-05-26
-
ԻրավականՆոյեմբերի 3-ի գիշերվա մարտը Շուշիի համար․ 9 հոգանոց ջոկատը 2 զոհ է տվելՄարտերը Շուշիի համար՝ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, նոյեմբերի 5-ից 7-ը Շուշի-Լիսագոր ճանապարհին հիմնականում աշխարհազորից կազմված հայկական 9 հոգանոց ջոկատը, 6 ժամ մարտ վարելուց հետո 2 զոհ և վիրավորներ տալով, նահանջել է Շուշի։ 2020 թ.-ի նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ջոկատի վարած մարտի, տարածքում այլ հայկական զինված խմբերի, օգնության բացակայության և այլնի վերաբերյալ «Հետք»–ը զրուցել է Շուշիի աշխարհազորի վաշտի հրամանատար, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի, ջոկատի կազմում պատերազմին մասնակցած Արտակ Սարգսյանի և Նվեր Տոնապետյանի հետ։ Որոշ տվյալներ ճշտել ենք նույն գիշերը մարտերին մասնակցած այլ պահեստազորայիններից։ Շուշիի աշխարհազորայիններից կազմված վաշտը ձևավորվել է պատերազմի ժամանակ։ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, մինչ վաշտի կազմավորումը, առաջարկել է, որ ստորաբաժանման հրամանատար դառնա իր եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը, որն Արցախյան առաջին եւ 2016-ի քառօրյա պատերազմների մասնակից էր։ Որոշակի քննարկումներից հետո հիմնականում Արցախի բնակիչներից կազմված աշխարհազորի վաշտի հրամանատար նշանակվում է հենց Արծվիկ Սարգսյանը, քանի որ նա ավելի մեծ ճանաչում է ունեցել։ Վաշտի տղաներին նոյեմբերի 1-ից միացել է պահեստազորայինների վաշտից առանձնացած Նվեր Տոնապետյանը։ Մինչ այդ Տոնապետյանը Հայաստանից տեղափոխված ՄՈԲ-ի կազմում մարտական գործողության էր մասնակցել Քարին Տակ գյուղում (ՄՈԲ-ի գործողություններին առաջիկայում կանդրադառնանք)։ Նոյեմբերի 1-ին աշխարհազորայինների վաշտը հրաման է ստանում զբաղեցրած «Բերդ 4» դիրքերից (Շուշիի՝ Քարին Տակին նայող դիրքերից) վերադառնալ ռեզերվ (Շուշի) և ըստ անհրաժեշտության ներգրավվել մարտերին թեժ կետերում։ Նույն օրը երեկոյան վաշտի անձնակազմին հրամայում են գնալ Շուշի-Լիսագոր ճանապարհի էլեկտրակայանի մոտ։ Տեղեկություն էր ստացվել, որ հակառակորդի շարժ է նկատվել նախկին Նաբիլար գյուղի մերձակայքում։ Վաշտի անձնակազմի մի մասը մնում է Շուշիի հիվանդանոցի մոտ տեղակայված դիրքերում, մյուս մասը՝ մոտ 12 հոգի, գնում է էլեկտրակայանի մոտ։ Ամբողջ գիշեր դիտարկում կատարելով և շարժ չնկատելով՝ առավոտյան վերադառնում են Շուշի։ Նոյեմբերի 1-ի դրությամբ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էին Ջրականից մինչև Հադրութ, Հադրութից մինչև Ավետարանոց և Սղնախ գյուղեր ընկած տարածքները։ Նրանք գրավել էին նաև Սղնախ և Քարին Տակ գյուղերի միջնամասում գտնվող Չախմախ տեղամասը և առաջանում էին Քարին Տակ-Լիսագոր ուղղությամբ։ Հայկական ուժերը պատրաստվում էին Շուշիի պաշտպանությանը։ Նոյեմբերի 1-ին Նվեր Տոնապետյանը առանձնանում է պահեստազորայիններից և միանում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի գլխավորած վաշտին։ Սարգսյանի եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի հետ նրանք եղել են Շուշի քաղաքում ստեղծված դիրքերում (Բերդ 2, Բերդ 3, Բերդ 4 և այլն), սնունդ և անհրաժեշտ պարագաներ են հասցրել Շուշի-Լիսագոր ճանապարհին հարող Զառսլու տեղամասում դիտարկում իրականացնող տղաներին։ Նոյեմբերի 2-ին վաշտի տղաները պարբերաբար պտտվում և դիտարկում են կատարում իրենց վստահված դիրքերում, որտեղ մի մասը հերթապահություն էր իրականացնում:Ավելին10:4026.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավորԱյսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Volvo XC 90 մակնիշի և Lexus մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/26/1214279/Ավելին10:3526.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ իրենց անհանգստությունը հայտնելով Բրյուսելում մայիսի 23ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության տեքստի վերաբերյալ։ Արցախի խորհրդարանականները վերահաստատել էին նախորդ հայտարարության մեջ ՀՀ իշխանություններին ուղղված իրենց մոտեցումները։ Այս հայտարարությանը չէր միացել Սամվել Բաբայանի կուսակցությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Բաբայանի խմբակցությունը չի միացել՝ հայտարարության տեքստում հստակ հակափաշինյանական ձևակերպումների պատճառով: Միայն հաջորդ օրը՝ մայիսի 25-ին, նրանք առանձին հայտարարության տեքստ տարածեցին, որտեղ շատ հպանցիկ անդրադարձ կար նաև ՀՀ իշխանություններին։ Արցախում բաբայանական այս հայտարարությունը գնահատում են որպես սեփական դեմքը փրկելու փորձ: Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Մենք տեղեկություններ ունենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունում ներկայումս բավական լարված մթնոլորտ է, կան ընդգծված բևեռացումներ։ Կուսակցության մի հատվածը փորձում է «խաղեր տալ» Արայիկ Հարությունյանի հետ, մյուս հատվածն ամեն կերպ ջանում է չասոցացվել Սամվել Բաբայանի հետ՝ բայց և միաժամանակ չցանկանալով փչացնել հարաբերությունները վերջինիս հետ և բացահայտ դուրս գալ նրա դեմ։ Թերթի տեղեկություններով, տարբեր զրույցներում նրանք քանիցս նշել են, որ մնացել են «երկու քարի արանքում», քանի որ իրենք նույնպես ցանկանում են ՀՀ իշխանությունների դեմ արտահայտվել և իրենց իրական կարծիքը հայտնել, սակայն Բաբայանն ամեն կերպ կանխում է»:Ավելին10:3026.05.22 -
ԻրավականԹագուհի Թովմասյանի գրությունների հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվելՄայիսի 5-ին և 6-ին ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացիների դեմ բռնության կիրառման դեպքերի մասին գրություններ էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Գրություններին կցել էի առարկայական ապացույցներ՝ տեսանյութերի տեսքով, որտեղ երևում են ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտման դեպքերը, ինչպես նաև անչափահաս երեխայի բերման ենթարկելու և պատգամավոր Արամ Վարդևանյանի դեմ բռնություն կիրառելու դեպքերը։ Մայիսի 6-ին Գլխավոր դատախազի քննությանն էի հանձնել ոստիկանի կողմից տարեց կնոջը հարվածելու դեպքը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություններ, համաձայն որոնց ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ 2 գրությունների հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված անցնելու դեպքեր։ Արդեն 3 քրեական գործ է հարուցվել հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու իմ գրությունների հիման վրա։ Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:Ավելին10:2426.05.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին10:1926.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս՝ մայիսի 24-ին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաեւի հանդիպումը: Նրանք, նշենք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին այցի հայտարարության, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մեկնարկը պետք է տան: Սակայն մինչեւ սահմանների գծումն ու դրանց հաստատումը հիշենք, թե տարիուկես առաջ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու մասին ինչպես էր արտահայտվում: Այսպես, 2020-ի դեկտեմբերի 24-ի կառավարության նիստի ժամանակ նա վստահեցնում էր. «Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի եւ, ընդհանրապես, ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել եւ չի կարող լինել, մյուս կողմից՝ սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա. դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է»: Դրանից օրեր առաջ, սակայն, 2020-ի դեկտեմբերի 18-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր, թե երկու երկրները ոչ միայն Սյունիքում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում դեմարկացիա ու դելիմիտացիա են իրականացնում: «Սահմանազատում է կատարվում, եւ այն կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։ Այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, եւ հենց փաստաթղթով էլ մենք շարժվում ենք»,- ասում էր նա: Փաստորեն, դեռ տարիուկես առաջ կառավարական կաբինետի անդամները, մեկը մյուսից անտեղյակ, մե՛կ հայտարարում էին, թե սահմանազատում ու սահմանագծում չի կատարվում, մե՛կ հակառակ պնդումն էին անում: Իրականում, սակայն, նրանք մոլորեցնում ու հերթական անգամ խաբում էին հանրությանը:Ավելին10:1326.05.22 -
ՀասարակականԱվագ դպրոցների առանձին տնօրեններ հանձնարարել են դասղեկներին՝ կազմել ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը«Փաստ» թերթը գրում է. «Ընդդիմության կողմից անցկացվող անհնազանդության տարբեր ակցիաներից ու բազմահազարանոց երթերից իշխանությունների անհանգստություններն ավելի ու ավելի սուր են դառնում, չնայած նրանք փորձում են ցույց տալ, թե իրականում մտահոգված չեն։ Իրականում վախերն այնքան մեծ են, որ փորձում են «կանտրոլի» տակ պահել ոչ միայն պետական գերատեսչությունների աշխատակիցներին, այլև մանկավարժներին ու նույնիսկ... աշակերտներին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բավական սուր է դրված հանրահավաքներին ու երթերին մասնակցելու հարցը: Կան տեղեկություններ, որ հատկապես ավագ դպրոցների առանձին տնօրեններ հանձնարարել են բարձր դասարանների դասղեկներին՝ կազմեն ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը, եթե նույնիսկ նրանք մասնակցել են իրենց ծնողների հետ։ Նրանք նաև նշել են, որ բոլոր աշակերտներին պետք է «ակնարկել» դիմադրության շարժմանը մասնակցելու հնարավոր հետևանքների մասին՝ ընդհուպ տարեկան գնահատականների վրա էական ազդեցություն: Մեր ունեցած տեղեկություններով, սա լուրջ դժգոհություն է առաջացրել թե՛ մանկավարժների, թե՛ ծնողների շրջանում: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանի ծնողներ արդեն իսկ լուրջ զրույց են ունեցել տնօրենների հետ»։Ավելին10:0726.05.22 -
ՔաղաքականՓաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև նախօրեին գրել էինք` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից և հայտարարեցին, որ հանրությունը լավ չի հասկացել, քանի որ Շառլ Միշելը լավ չի ձևակերպել: Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետը բրյուսելյան պայմանավորվածությունների մասին ասաց. «Քանի որ հիմա քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևավորվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից։ Ինչքանով է ստացվել, ինչքանով է դա ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է...»»։Ավելին10:0026.05.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը կտրուկ հրահանգել է՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԳՆ-ի մոտից ցուցարարների հեռանալուց 5 րոպե անց, ԱԳՆ աշխատակիցները սկսել են քերել շենքի պատուհաններին Արցախի դրոշով «Արցախ» գրառումը։ Նման բան մեկ էլ ամիսներ առաջ արել էին ադրբեջանցի զինվորները` Արցախ մեկնող երեխաների ավտոբուսի վրայից դանակով քերելով Արցախի դրոշը: Մեր տեղեկություններով, այդ հրահանգն անձամբ նախարար Արարատ Միրզոյանն է տվել: Իսկ երբ պատկերը քերողների հասցեին քաղաքացիները սկսել են վիրավորական արտահայտություններ անել, թե միայն թուրքն է քերում Արցախի դրոշը, և դեպքի վայր են շտապել որոշ լրատվամիջոցներ ու տեսանկարել այդ ամոթալի տեսարանը, ըստ նախարարության մեր աղբյուրների, ԱԳՆ պատկան վարչության ղեկավարները փորձել են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները և նախարարին համոզել, թե պատեհ չէ ժամը` գուցե դրոշը քերելու կարևոր գործն անեն աշխատանքային օրվա ավարտին, ստացել են բացասական պատասխան։ Միրզոյանը կտրուկ հրահանգել է՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից»։Ավելին09:5526.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձել է անգամ Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման արարողությունը վերագրել իրեն«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 22-ին Հայաստանում տեղի էր ունեցել ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ներկա էին ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչներ: Եվ տարածված պաշտոնական հաղորդագրությունից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե ՀՀ իշխանություններն են նախաձեռնել հուշարձանի տեղակայումը՝ փորձելով ևս մեկ ներդրում ունենալ հայ-ռուսական հարաբերություններում, մինչդեռ իրականում «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի ջանքերով է կառուցվել արձանն ու կազմակերպվել միջոցառումը: Պարզվում է՝ ազգությամբ ռուս ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է առաջարկել տեղադրել հուշարձանը, իսկ Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանն էլ ընդունել է առաջարկն ու ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Այսինքն՝ ամբողջ ֆինանսական միջոցները հոգացել է հենց Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավորը՝ հանուն հայ-ռուսական բարեկամության խորացման, այնինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այն փորձել է վերագրել իրեն»։Ավելին09:5026.05.22 -
Սյունիքը բզկտելու ճարտարապետները«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մայիսի 24-ին հերթական այցով եղել է Սյունիքում։ Այս այցերը, բնականաբար, պայմանավորված են հատկապես ճանապարհների ապաշրջափակման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ավելի ճիշտ՝ գործընթացն արագացնելու միտումով: Հընթացս` դեսպանությունը սոցիալական աջակցության ծրագրերով փորձում է Արեւմուտքի նկատմամբ դրական մթնոլորտ ձեւավորել մարզում։ ԱՄՆ դեսպանը մարզի ղեկավարներից հետաքրքրվել է Մեղրիի երկաթգծի վերակառուցման աշխատանքներով, որի մասով պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին, Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ։ Կողմերը պայմանավորվել էին վերագործարկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Իսկ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտեւի 3 տարի, ծախսերը պետք է հոգա հայկական կողմը, սակայն մինչ օրս որեւէ աշխատանք չի իրականացվել։ Ուշագրավ է, որ դեսպանի իրական հետաքրքրությունները պաշտոնական հաղորդագրության մեջ չեն արտացոլվել կամ հպանցիկ են նշվել։ Սյունիքի մարզպետ՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման մասին հաղորդագրությունից տեղեկանում ենք․ «Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին, Սյունիքի զարգացման ուղղություններին։ Դեսպանը կարեւորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց»։ Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանի այցի օրը Սյունիք են այցելել նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը եւ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը»:Ավելին09:4526.05.22 -
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը ներկայացրել է բողոքի ակցիաների այսօրվա օրակարգըՄենք մեր ծրագրի մեջ որոշակի փոփոխություններ են արել, որովհետև միջազգային պատվիրակություն է գալիս Հայասատան. այս մասին երեկ հանրահավաքն ամփոփելիս ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղթելյանը: «Ժամը 10:30-ին մեր հայրենակիցներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ: Մեզ դիմել են մեր հերոս տղաների ծնողները: Գիտեք, որ դատարանը շարունակում է իր ապօրինությունները՝ Նիկոլ Փաշինյանին չհարցաքննելով պատերազմի հարցով:Մեր հերոս տղաների ծնողները ԲԴԽ-ի դիմաց ունեն բողոքի ակցիա: Մայիսի 26-ին, ժամը 10:30 կլինենք Ֆրանսիայի հրապարակում, որտեղից կգնանք ԲԴԽ, իսկ ժամը 15:30-ին նորից կհավաքվենք այս հրապարակում»,- ասել է նա:Ավելին09:4026.05.22 -
ԻրավականԴավիթ Տոնոյանի հարազատներից առգրավված զենքերը հետ են վերադարձրել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարազատների բնակարանից դեռեւս 7 ամիս առաջ առգրաված զենքերը հետ է վերադարձրել իրենց, իսկ, ահա, նախկին նախարարի բնակարանից առգրաված զենքերը չի վերադարձրել, քանի որ տիրապետողը՝ ի դեմս նախարարի, գտնվում է կալանքի տակ: Նշենք, որ դեռեւս 2021 թվականի սեպտեմբերին ԱԱԾ-ն խուզարկել էր Տոնոյանի եւ նրա հարազատների բնակարանները եւ առգրավել էր Տոնոյանի՝ նվիրատվություն ստացած զենքերը եւ հարազատների զենքերը։ 7ամիս անց հարազատների զենքերը հետ վերադարձվեցին, իսկ Տոնոյանը շարունակում է մնալ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։Ավելին09:3526.05.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱվելին09:3026.05.22
2022-05-25
-
ՄիջազգայինՊենտագոնն իրատեսական է համարում գերտերությունների առճակատումը. Զելենսկին դժգոհ է ԱրևմուտքիցՄարտական գործողությունների մասին վերջին տվյալները հրապարակելիս Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ պատերազմի 91 օրերի ընթացքում ռուսական բանակը ոչնչացրել է ուկրաինական զինուժի 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք:Ավելին22:1525.05.22 -
ՀասարակականՎաղը ծնողներով կդիմենք ՀՀ բարձրագույն դատական խորհրդին և կպահանջենք դատավարությունը շարունակել դռնբաց կարգով. Կարին ՏոնոյանԿարին Տոնոյանը գրել է. «Դիմում եմ բոլոր խիղճ ու հոգու պարտք ունեցող հայերին, -Սիրելի հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է, որ մենք՝ զոհվածների ծնողներս, փորձում ենք արդարադատության միջոցով ստանալ մեզ հուզող գոնե 2 հարցի պատասխան՝ ՈՎՔԵՐ ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՎ ՈՎՔԵՐ ՍՊԱՆԵՑԻՆ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ: Տեղեկացնելով, որ մինչև վերջերս հարուցված որևէ քրեական գործով, օրենքի կոպիտ խախտումով դատախազությունը տուժող կողմ չէր ճանաչել, տուժողի կարգավիճակ չէր տվել 5000 զոհվածներից,12 000 վիրավորներից և բազմահազար տեղահանվածներից և ոչ մեկին, անընդունելի ենք համարում այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի(որի նշանակումը նույնպես կատարվել է օրենքի ակնհայտ խախտմամբ՝ ոչ էլեկտրոնային տարբերակով, ոչ էլ այբբենական ցանկով) կողմից քամահրական վերաբերմունքով հարցադրումը մեղադրող կողմի՝ մեզ երրորդ անձի կարգավիճակ տալու միջնորդությանը, թե այդ ինչ պիտի ասեն զոհվածների ծնողները, որ մեղադրող կողմը չի նշել կամ չի նշելու.... Այս բացահայտ քամարհանքին մի քանի ծնողի արդարացի վրդովմունքը վերաճեց վիճաբանության, որի արդյունքում դատավորը որոշեց բոլոր ծնողներին և լրատվամիջոցներին նույնպես զրկել դատավարությանը մասնակցելու իրավունքից և հայտարարեց, որ այդուհետ կտարվեն դատական դռնփակ նիտեր: Սա մենք՝ ծնողներս, դիտարկում ենք որպես ակնհայտ անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ և մեր՝ տուժողներիս իրավունքների խախտում, ինչպես նաև նիկոլիզմին հատուկ միտում՝ գաղտնի դատավարությամբ քողարկել կատարված դավաճանության բացահայտվելիք դրվագների սահմռկելիությունը, թաքցնել ճշմարտությունը և անդառնալի դարձնել իրականացրած որոշումները: Ուստի վաղը՝ մայիսի 26-ին ժամը 11-ին ծնողներով կդիմենք ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ԲԴԽ-ին(հասցե՝ Կորյունի 17) և կպահանջենք, հաշվի առնելով այս դատական գործի կարևորությունը և ծնողներիս հոգեբանական ծայրահեղ ծանր ու սահմանային վիճակը, չեղարկել այդ որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով: Բոլոր նրանց, ում համար կարևոր է մեր երկրում արդարադատության հաղթանակը, ով իր հոգում պարտք ունի մեր նահատակ զավակների առջև, խնդրում ենք վաղը լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության՝ բացահայտելու ՀՀ-ի դեմ գործած պետական դավաճանությունն իր ողջ անողոքությամբ: Մեզ մենակ չթողնեք»:Ավելին21:5825.05.22 -
ԻրավականՊետական դավաճանության 2 դեպք՝ մեկ ամսում. ԱԱԾ բացահայտումների «քարոզչական օգուտները»Ադրբեջանի հետ հնարավոր նոր փաստաթղթի ստորագրումից առաջ ԱԱԾ հաղոդագրությունները պետական դավաճանության մասին քաղտեխնոլոգին հուշել են, որ գուցե իշխանությունը փորձում է սովորական բան դարձնել դավաճանությունը: ԱԱԾ-ն այդպիսի մի հայտարարություն տարածել է այսօր՝ նշելով, որ հայտնաբերել են 200 դոլարի դիմաց պետական դավաճանություն գործած մի զինծառայողի:Ավելին21:5025.05.22 -
ՀասարակականԱննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել:Ավելին21:4525.05.22