Լրահոս
2022-05-26
-
ՏարածաշրջանՕլգա Բուզովան ցանկանում է ներկայացնել Հայաստանը ԵվրատեսիլումՌուս երգչուհի Օլգա Բուզովան հայտարարել է՝ ցանկանում է մասնակցել ԵՎրատեսիլ 2023-ին։ Բայց քանի որ Ռուսաստանը զրկված է երգի միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորությունից, ինքը պատրաստ է ներկայացնել Հայաստանը։ Այս մասին գրում է kulturomania կայքը։ Որպես հաջողության գրավան նա նշել է իր տաղանդն ու խարիզման։ Հիշեցնենք, որ Եվրատեսիլը 2022-ն անցկացվեց Իտալիայի Թուրին քաղաքում մայիսի 10-ից 14-ը։ Մրցույթում հաղթեց Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra ռեփ խումբը: Մրցույթի կանոնների համաձայն՝ 2023 թվականին Եվրատեսիլը կանցկացվի հաղթող երկրի տարածքում, այսինքն՝ Ուկրաինայում։Ավելին11:4026.05.22 -
ՀայաստանԿարևոր․ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կարևոր լուր ունի ասելու։ «2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22։35-ին, «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»։ Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել. սրանով Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, ու մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:3526.05.22 -
ՄիջազգայինՀայտնի է, թե սահմանի որ հատվածում է տեղի ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումըՀայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի մայիսի 24-ին հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ սահմանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ»,-ասացին գրասենյակից: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ ԱԳՆ–ի հաղորդմամբ, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։Ավելին11:2926.05.22 -
ՔաղաքականՈւՂԻՂ միացում՝ Ֆրանսիայի հրապարակիցՈւՂԻՂ միացում՝ Ֆրանսիայի հրապարակիցԱվելին11:2726.05.22 -
ԱշխարհՍենեգալի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է մահացելՍենեգալի Տիվաուան քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է մահացել: Այս մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով երկրի նախագահ Մակի Սալին։ «Ցավով և սարսափով իմացա հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածինների մահվան մասին»,- գրել է նա Twitter-ի իր էջում: Երկրի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհված երեխաների ընտանիքներին: Տիվաուանի քաղաքապետ Դեմբա Դիոպը հայտնել է, որ երեք նորածնի կյանք հաջողվել է փրկվել։ Քաղաքապետը նշել է, որ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։Ավելին11:2226.05.22 -
ԱշխարհiPhone 14-ի թողարկումը վտանգի տակ է հայտնվելApple-ի iPhone 14 շարքի սմարթֆոնների թողարկումը վտանգի տակ է այն պատճառով, որ ամերիկյան ընկերության մատակարարները հետ են մնում ժամանակացույցից, գրում է Nikkei-ն: «Առաջատար iPhone-ներից առնվազն մեկի մշակումը այս տարի 3 շաբաթով ուշացել է ժամանակցույցից Չինաստանում լոքդաուններով պայմանավորված խափանումների պատճառով: Եթե չհաջողվի փոխհատուցել դա, այֆոններից մեկը կարող է անհասանելի լինել պաշտոնական շնորհանդեսին», - հայտնել են մի քանի աղբյուրներ: Նշվում է, որ ամերիկյան ընկերությունը խնդրել է մատակարարներին արագացնել գաջեթի մշակումը, որպեսզի հետ բերեն կորցրած ժամանակը:Ավելին11:1726.05.22 -
Աշխարհ73 սմ հասակ ունեցող նեպալցին ճանաչվել է աշխարհի ամենակարճահասակ պատանիԳինեսի ռեկորդների գիրքը 18-ամյա նեպալցի Դորա Բահադուրա Կհապանգիին ճանաչել է աշխարհի ամենակարճահասակ պատանի: Նրա հասակը կազմում է 73 սմ եւ 43 մմ, հաղորդում է The Sun-ը: Պարգեւատրման արարողությանը, որը կայացել է Կատմանդուում, նեպալցուն եղբայրն է բերել՝ ձեռքերի վրա: Ռեկորդակիրը հանդիպել է զբոսաշրջության հարցով տեղի խորհրդի ներկայացդուցիչների հետ եւ վկայական է ստացել:Ավելին11:1226.05.22 -
ՔաղաքականԲրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի, ԵԽ նախագահը պնդել է, որ հարկավոր է պրոցեսներն արագացնել և հաջորդ օրը հայտարարել դելիմիտացիայի հանձնաժողովների կազմերն ու նախագահների անդրանիկ հանդիպումն անել: Արցախի մասով Միշելը պարզ ասել է, որ Ադրբեջանը պետք է կարողանա լեզու գտնել Արցախի հետ, համոզել և երաշխավորել նրա անվտանգությունը: Եվ Ալիևին նախազգուշացրել է` եթե չկարողանաք համաձայնության գալ արցախցիների հետ, մենք ստիպված կլինենք ընդունել ռուսական խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, և նրանք հավերժ կմնան Արցախում: Եվրոպացիները հասկանում են, որ Արցախի դիմադրությունը չեն կարողանալու կոտրել, և Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնել չի հաջողվի, քանի դեռ Արցախը դեմ է դրան: Մի ելքն Արցախի կամքը կոտրելն է կամ համոզելը, մյուսը` Ալիևին համոզելը, որ զիջի: Ալիևը փորձել է խաղարկել Փաշինյանի գործոնը` Միշելին ասել է. «Իսկ եթե ես պայմանավորվեմ Փաշինյանի հետ, և նա համաձայնի իմ տված երաշխիքներին, կարո՞ղ եմ արցախցիների փոխարեն նրա հետ պայմանավորվել»: Ըստ մեր աղբյուրի՝ այս տարբերակին չեն համաձայնել: Այսինքն, Ալիևը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ: Արձանագրենք, որ Արցախն իր համառությամբ կարողանում է սեփական շահերն առաջ մղել: Մնում է, որ ՀՀ վարչապետը դրան չխանգարի»:Ավելին11:0726.05.22 -
ՀասարակականՀայաստանյան բանկերում դոլարի գինն ընկել է, ռուբլունը՝ բարձրացելԸստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 440 դրամ է, վաճառքինը՝ 448 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 453 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.51 դրամ է, վաճառքինը՝ 7.53։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.40 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 464 դրամով, վաճառվում՝ 479 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 492 դրամ է։Ավելին10:5626.05.22 -
ՍպորտՄխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայումԻտալական «Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած եզրափակիչում Ժոզո Մոուրինյուի թիմը հիմնական ժամանակում առավելության հասավ Նիդեռլանդների «Ֆեյենորդի» նկատմամբ, գրում է armsport.am-ը։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը , որը խաղի 17-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով, եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում: Եզրափակիչում հռոմյան թիմը հաղթել էր 1:0 հաշվով։ 32-րդ րոպեին Մանչինիի փոխանցումից հետո Ձանիոլոն բացեց հաշիվը: Երկրորդ կեսն ակտիվ սկսեց հոլանդական թիմը, ու մեկը մյուս հետևից սպառնալիքներ ստեղծեց Պատրիսիոյի պաշտպանած դարպասին: Երկու դեպքում հռոմյան թիմին փրկեց դարպասաձողը: Հետզհետե իտալական թիմը հավասարեցրեց խաղը: Մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:Ավելին10:5126.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում. 31-ամյա պարեկը պարեկային ծառայության ավտոմեքենայով տապալել է բետոնե էլեկտրասյունըԱյսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկ՝ 31-ամյա Պարույր Բաբայանը իր վարած Skoda Octavia մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան հին խճուղում՝ սգո սրահների ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/26/1214272/Ավելին10:4526.05.22 -
ԻրավականՆոյեմբերի 3-ի գիշերվա մարտը Շուշիի համար․ 9 հոգանոց ջոկատը 2 զոհ է տվելՄարտերը Շուշիի համար՝ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, նոյեմբերի 5-ից 7-ը Շուշի-Լիսագոր ճանապարհին հիմնականում աշխարհազորից կազմված հայկական 9 հոգանոց ջոկատը, 6 ժամ մարտ վարելուց հետո 2 զոհ և վիրավորներ տալով, նահանջել է Շուշի։ 2020 թ.-ի նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ջոկատի վարած մարտի, տարածքում այլ հայկական զինված խմբերի, օգնության բացակայության և այլնի վերաբերյալ «Հետք»–ը զրուցել է Շուշիի աշխարհազորի վաշտի հրամանատար, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի, ջոկատի կազմում պատերազմին մասնակցած Արտակ Սարգսյանի և Նվեր Տոնապետյանի հետ։ Որոշ տվյալներ ճշտել ենք նույն գիշերը մարտերին մասնակցած այլ պահեստազորայիններից։ Շուշիի աշխարհազորայիններից կազմված վաշտը ձևավորվել է պատերազմի ժամանակ։ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, մինչ վաշտի կազմավորումը, առաջարկել է, որ ստորաբաժանման հրամանատար դառնա իր եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը, որն Արցախյան առաջին եւ 2016-ի քառօրյա պատերազմների մասնակից էր։ Որոշակի քննարկումներից հետո հիմնականում Արցախի բնակիչներից կազմված աշխարհազորի վաշտի հրամանատար նշանակվում է հենց Արծվիկ Սարգսյանը, քանի որ նա ավելի մեծ ճանաչում է ունեցել։ Վաշտի տղաներին նոյեմբերի 1-ից միացել է պահեստազորայինների վաշտից առանձնացած Նվեր Տոնապետյանը։ Մինչ այդ Տոնապետյանը Հայաստանից տեղափոխված ՄՈԲ-ի կազմում մարտական գործողության էր մասնակցել Քարին Տակ գյուղում (ՄՈԲ-ի գործողություններին առաջիկայում կանդրադառնանք)։ Նոյեմբերի 1-ին աշխարհազորայինների վաշտը հրաման է ստանում զբաղեցրած «Բերդ 4» դիրքերից (Շուշիի՝ Քարին Տակին նայող դիրքերից) վերադառնալ ռեզերվ (Շուշի) և ըստ անհրաժեշտության ներգրավվել մարտերին թեժ կետերում։ Նույն օրը երեկոյան վաշտի անձնակազմին հրամայում են գնալ Շուշի-Լիսագոր ճանապարհի էլեկտրակայանի մոտ։ Տեղեկություն էր ստացվել, որ հակառակորդի շարժ է նկատվել նախկին Նաբիլար գյուղի մերձակայքում։ Վաշտի անձնակազմի մի մասը մնում է Շուշիի հիվանդանոցի մոտ տեղակայված դիրքերում, մյուս մասը՝ մոտ 12 հոգի, գնում է էլեկտրակայանի մոտ։ Ամբողջ գիշեր դիտարկում կատարելով և շարժ չնկատելով՝ առավոտյան վերադառնում են Շուշի։ Նոյեմբերի 1-ի դրությամբ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էին Ջրականից մինչև Հադրութ, Հադրութից մինչև Ավետարանոց և Սղնախ գյուղեր ընկած տարածքները։ Նրանք գրավել էին նաև Սղնախ և Քարին Տակ գյուղերի միջնամասում գտնվող Չախմախ տեղամասը և առաջանում էին Քարին Տակ-Լիսագոր ուղղությամբ։ Հայկական ուժերը պատրաստվում էին Շուշիի պաշտպանությանը։ Նոյեմբերի 1-ին Նվեր Տոնապետյանը առանձնանում է պահեստազորայիններից և միանում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի գլխավորած վաշտին։ Սարգսյանի եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի հետ նրանք եղել են Շուշի քաղաքում ստեղծված դիրքերում (Բերդ 2, Բերդ 3, Բերդ 4 և այլն), սնունդ և անհրաժեշտ պարագաներ են հասցրել Շուշի-Լիսագոր ճանապարհին հարող Զառսլու տեղամասում դիտարկում իրականացնող տղաներին։ Նոյեմբերի 2-ին վաշտի տղաները պարբերաբար պտտվում և դիտարկում են կատարում իրենց վստահված դիրքերում, որտեղ մի մասը հերթապահություն էր իրականացնում:Ավելին10:4026.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավորԱյսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Volvo XC 90 մակնիշի և Lexus մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/26/1214279/Ավելին10:3526.05.22 -
ՔաղաքականՓաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ իրենց անհանգստությունը հայտնելով Բրյուսելում մայիսի 23ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության տեքստի վերաբերյալ։ Արցախի խորհրդարանականները վերահաստատել էին նախորդ հայտարարության մեջ ՀՀ իշխանություններին ուղղված իրենց մոտեցումները։ Այս հայտարարությանը չէր միացել Սամվել Բաբայանի կուսակցությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Բաբայանի խմբակցությունը չի միացել՝ հայտարարության տեքստում հստակ հակափաշինյանական ձևակերպումների պատճառով: Միայն հաջորդ օրը՝ մայիսի 25-ին, նրանք առանձին հայտարարության տեքստ տարածեցին, որտեղ շատ հպանցիկ անդրադարձ կար նաև ՀՀ իշխանություններին։ Արցախում բաբայանական այս հայտարարությունը գնահատում են որպես սեփական դեմքը փրկելու փորձ: Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Մենք տեղեկություններ ունենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունում ներկայումս բավական լարված մթնոլորտ է, կան ընդգծված բևեռացումներ։ Կուսակցության մի հատվածը փորձում է «խաղեր տալ» Արայիկ Հարությունյանի հետ, մյուս հատվածն ամեն կերպ ջանում է չասոցացվել Սամվել Բաբայանի հետ՝ բայց և միաժամանակ չցանկանալով փչացնել հարաբերությունները վերջինիս հետ և բացահայտ դուրս գալ նրա դեմ։ Թերթի տեղեկություններով, տարբեր զրույցներում նրանք քանիցս նշել են, որ մնացել են «երկու քարի արանքում», քանի որ իրենք նույնպես ցանկանում են ՀՀ իշխանությունների դեմ արտահայտվել և իրենց իրական կարծիքը հայտնել, սակայն Բաբայանն ամեն կերպ կանխում է»:Ավելին10:3026.05.22 -
ԻրավականԹագուհի Թովմասյանի գրությունների հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվելՄայիսի 5-ին և 6-ին ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացիների դեմ բռնության կիրառման դեպքերի մասին գրություններ էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Գրություններին կցել էի առարկայական ապացույցներ՝ տեսանյութերի տեսքով, որտեղ երևում են ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտման դեպքերը, ինչպես նաև անչափահաս երեխայի բերման ենթարկելու և պատգամավոր Արամ Վարդևանյանի դեմ բռնություն կիրառելու դեպքերը։ Մայիսի 6-ին Գլխավոր դատախազի քննությանն էի հանձնել ոստիկանի կողմից տարեց կնոջը հարվածելու դեպքը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություններ, համաձայն որոնց ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ 2 գրությունների հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված անցնելու դեպքեր։ Արդեն 3 քրեական գործ է հարուցվել հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու իմ գրությունների հիման վրա։ Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:Ավելին10:2426.05.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին10:1926.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս՝ մայիսի 24-ին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաեւի հանդիպումը: Նրանք, նշենք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին այցի հայտարարության, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մեկնարկը պետք է տան: Սակայն մինչեւ սահմանների գծումն ու դրանց հաստատումը հիշենք, թե տարիուկես առաջ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու մասին ինչպես էր արտահայտվում: Այսպես, 2020-ի դեկտեմբերի 24-ի կառավարության նիստի ժամանակ նա վստահեցնում էր. «Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի եւ, ընդհանրապես, ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել եւ չի կարող լինել, մյուս կողմից՝ սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա. դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է»: Դրանից օրեր առաջ, սակայն, 2020-ի դեկտեմբերի 18-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր, թե երկու երկրները ոչ միայն Սյունիքում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում դեմարկացիա ու դելիմիտացիա են իրականացնում: «Սահմանազատում է կատարվում, եւ այն կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։ Այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, եւ հենց փաստաթղթով էլ մենք շարժվում ենք»,- ասում էր նա: Փաստորեն, դեռ տարիուկես առաջ կառավարական կաբինետի անդամները, մեկը մյուսից անտեղյակ, մե՛կ հայտարարում էին, թե սահմանազատում ու սահմանագծում չի կատարվում, մե՛կ հակառակ պնդումն էին անում: Իրականում, սակայն, նրանք մոլորեցնում ու հերթական անգամ խաբում էին հանրությանը:Ավելին10:1326.05.22 -
ՀասարակականԱվագ դպրոցների առանձին տնօրեններ հանձնարարել են դասղեկներին՝ կազմել ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը«Փաստ» թերթը գրում է. «Ընդդիմության կողմից անցկացվող անհնազանդության տարբեր ակցիաներից ու բազմահազարանոց երթերից իշխանությունների անհանգստություններն ավելի ու ավելի սուր են դառնում, չնայած նրանք փորձում են ցույց տալ, թե իրականում մտահոգված չեն։ Իրականում վախերն այնքան մեծ են, որ փորձում են «կանտրոլի» տակ պահել ոչ միայն պետական գերատեսչությունների աշխատակիցներին, այլև մանկավարժներին ու նույնիսկ... աշակերտներին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բավական սուր է դրված հանրահավաքներին ու երթերին մասնակցելու հարցը: Կան տեղեկություններ, որ հատկապես ավագ դպրոցների առանձին տնօրեններ հանձնարարել են բարձր դասարանների դասղեկներին՝ կազմեն ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը, եթե նույնիսկ նրանք մասնակցել են իրենց ծնողների հետ։ Նրանք նաև նշել են, որ բոլոր աշակերտներին պետք է «ակնարկել» դիմադրության շարժմանը մասնակցելու հնարավոր հետևանքների մասին՝ ընդհուպ տարեկան գնահատականների վրա էական ազդեցություն: Մեր ունեցած տեղեկություններով, սա լուրջ դժգոհություն է առաջացրել թե՛ մանկավարժների, թե՛ ծնողների շրջանում: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանի ծնողներ արդեն իսկ լուրջ զրույց են ունեցել տնօրենների հետ»։Ավելին10:0726.05.22