Լրահոս

2022-05-26
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանների կողմից բռնության ենթարկված անչափահասներին տուժողի կարգավիճակ է տրվել
    Փաստաբաններ Միքայել Շխիմյանն ու Արթուր Պիվազյանը տեղեկացնում են, որ ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից երկու անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործը, դրա հետագա նախաքննությունը շարունակելու նպատակով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Երեխաներին շնորհվել է տուժողի կարգավիճակ։ «Հետամուտ ենք լինելու որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշել են փաստաբանները։
    15:41
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ազատության մեջ հայտնված մեղադրյալը նոր հանցագործություններ է կատարել և թաքնվել քննությունից
    2021թ. ընթացքում կնոջ նկատմամբ մի քանի անգամ բռնություններ կիրառելու, ծանր վիրավորանք հասցնելու, սպանելու սպառնալիքներ հասցնելու, ընտանեկան բռնության հետ կապված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն մեկ վարությում քննվող քրեական գործով 2021թ. հոկտեմբերի 25-ին Ս. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 137․1-րդ հոդվածի 1-ին մասով և 353․1-րդ հոդվածով առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «2021թ. դեկտեմբերի 15-ին քննիչի կողմից մեղադրյալ Ս. Գ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը բավարարվել է մասնակիորեն և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել՝ մինչև 2022թ հունվարի 25-ը: Դրանից հետո հայտնաբերված ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով 2022թ. հունվարի 14-ին հարուցվել է քրեական գործ, միացվել Ս. Գ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործին և վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան, ինչը դատարանի 2022թ. հունվարի 21-ին կայացված որոշմամբ մերժվել է: Այս որոշմամբ թեև դատարանն արձանագրել է, որ հիմնավոր է համարում վարույթն իրականացնող մարմնի մտավախությունը մեղադրյալի կողմից, ազատության մեջ մնալու դեպքում, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու ռիսկը, ինչը հիմնավորվում է նրանով, որ անձը իրեն մեղսագրվող հանցավոր արարքները կատարել է դեռևս 2020թ. հունիսի 11-ի դատավճոով սահմանված փորձաշրջանի ընթացքում, սակայն կալանավորման մյուս հիմքերը բավարար չի համարել: Այդ թվում դատարանը ենթադրություններ է որակել մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության մասին քննիչի ներկայացրած փաստարկները: Արդյունքում Ս.Գ.-ն 2022թ. հունվարի 25-ին ազատ է արձակվել կալանավայրից։ Այս որոշման դեմ դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը 2022թ.մարտի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է, դաատական ակտը դեռևս դատախազությունում չի ստացվել: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի նշված որոշմամբ մերժվելուց հետո, սակայն, փետրվարին, նախ մեղադրյալի կինն է հաղորդում տվել այն մասին, որ իր բնակարան է եկել նախկին ամուսին Ս. Գ.-ն, վիճաբանել իր հետ, ձեռքով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա մի քանի օր անց նաև կնոջ ազգականն է հաղորդում տվել, որ Ս.Գ.-ն տանից ստիպողաբար փորձում է տանել կնոջը: Նախապատրաստված նյութերով այս նոր դեպքերի կապակցւթյամբ ևս հարուցվել են քրեական գործեր, ուղարկվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն և միացվել Ս.Գ.-ի վերաբերյալ քննվող բազմադրվագ գործին: 2022թ. փետրվարի 19-ին վերջինիս առաջադրված մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), 353.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 118-րդ հոդվածով (երկու դրվագ), 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով։ Պարզվել է, որ մեղադրյալը նաև թաքնվել է քննությունից: 2022թ. փետրվարի 25-ին վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2022թ. ապրիլի 5-ին մեղադրյալը հայտնաբերվել է, նրան առաջադրվել մեղադրանք, կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։
    15:36
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Քաշմիրում զինյալների հարձակման հետևանքով հեռուստահաղորդավարուհի է զոհվել
    Հնդկական միության Ջամու եւ Քաշմիրի տարածքում զինյալների հարձակման հետեւանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել 10-ամյա երեխա։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է շրջանի ոստիկանությունը: Ծայրահեղականների հարձակման զոհ է դարձել տեղի հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Ամրին Բհաթը։ Ողբերգության պահին նա իր 10-ամյա զարմիկի հետ էր։ Տղան վիրավորվել է ձեռքից, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կինը հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակումն իրականացրել են «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական խմբավորման երեք անդամները։ Բուդգամի շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակվել է, հանցագործների որոնման օպերացիա է իրականացվում։ Չորեքշաբթի պակիստանամետ զինված խմբավորումների զինյալները կրակ էին բացել Ջամույում եւ Քաշմիրում ոստիկանի տան ուղղությամբ։ Նա մահացել է, դուստրը վիրավորվել է: Հաղորդվում է, որ այս տարի տարածաշրջանում ահաբեկչական հարձակումների հետեւանքով ավելի քան 20 ոստիկան է զոհվել։
    15:19
    26.05.22
    Ավելին
  • «Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան». Փաշինյան
    Փաշինյանը հայտարարել է, որ ինչ-ինչ պատճառներով մինչև այսօր գաղտնի են պահել հայկական արբանյակը տիրեզերք հանելու մասին լուրը: Ըստ վարչապետի՝ սրանով Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան:
    15:13
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շուշան Պետրոսյանը ակցիա է անում Նյու Յորքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, որն այս օրերին Նյու Յորքում է, որտեղ էլ ակցիա է իրականացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ «Hraparak.am»-ի տարածած տեսանյութում երևում է, որ Շուշան Պետրոսյանը Նյու Յորքում վանկարկում է «Առանց Նիկոլ Հայաստան»։
    15:05
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Նոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել:
    14:57
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ընդդիմության առաջնորդն Էրդողանի ընտանիքին մեղադրել է միլիոնավոր դոլարներ երկրից դուրս հանելու մեջ
    Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ընտանիքի անդամների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ ապօրինաբար երկրից դուրս հանելու մեջ, փոխանցում է Ermenihaber-ը։ Համացանցում հրապարակած տեսանյութում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանի ընտանիքը թուրքական «Ensar» և «TÜRGEV» հիմնադրամների միջոցով գումարներ է փոխանցում ԱՄՆ: «Փաստաթղթերը մեր ձեռքում են: Ամերիկայում մի հիմնադրամ են հիմնել և այնտեղի օրենքներով պաշտպանված լինելու նպատակով դրա ղեկավար են դրել ԱՄՆ-ի մի քաղաքացու, բայց հիմնադրամն իրականում ղեկավարվում է Էրդողանի ընտանիքի կողմից: Թուրքիայից ընտրվել է 2 հիմնադրամ՝ ուսանողների համար հիմնված «Ensar»-ը և «TÜRGEV»-ը: Այս հիմնադրամները գումարները ուղարկել են ԱՄՆ-ի մի քաղաքացու, մեկ` 20 մլն, մեկ՝ 10 մլն՝ մեկ անգամ «Ensar»-ը, մեկ անգամ «TÜRGEV»-ը: Մեկ մլրդ լիրա ուղարկել են արդեն: Որտեղի՞ց եք գտել այդ փողերը, ո՞վ է տվել, ինչո՞ւ եք այդ տարադրամները երկրից դուրս հանում»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ Էրդողանի ընտանիքը ծրագրում է փախչել ԱՄՆ, եթե Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններում նա պարտություն կրի: Քըլըչդարօղլուն Էրդողանին կոչ է արել հրապարակայնորեն խոստովանել, թե իր ընտանիքի անդամներից ով է այդ գումարներն ուղարկում ԱՄՆ ու նրա ընտանիքի ո՞ր անդամն է դրանք ստանում այնտեղ:
    14:51
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Google-ը Ռուսաստանում անջատել է սերվերների մի մասը
    Ռուսաստանում որոշ պրովայդերներ Google-ից ծանուցումներ են ստացել այն սերվերների անջատման մասին, որոնք արագացնում են որոնման համակարգերի ծառայությունների բեռնումը, այդ թվում՝ YouTube-ի բովանդակությունը: Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով հեռահաղորդակցության շուկայի աղբյուրները: Telegram-ում սերվերների անջատման մասին գրել է նաեւ Orderkom իրավաբանական ընկերության ղեկավար Դմիտրի Գալուշկոն։ Նրա խոսքով՝ ծանուցումներ են ստացվել մի քանի պրովայդերների կողմից, այդ թվում՝ Օրենբուրգի ռադիոկապի ընկերություններից։ Այս օպերատորը նամակ է ստացել Google-ի իռլանդական «դուստր ընկերություններից» մեկից այն մասին, որ անջատումը բացատրվում է իրավական նորամուծություններով։ Radio Communications-ի ներկայացուցիչը լրատվամիջոցին հայտնել է, որ սերվերներն անջատվել են մայիսի 19-ին, իսկ ծանուցումը ստացվել է ընդամենը մի քանի օր անց, նման ծանուցում է ստացել MIPT Telecom պրովայդերը։ Զրուցակիցն այս որոշումը պայմանավորել է արեւմտյան պատժամիջոցներով։
    14:41
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մազդայի» անիվներին հարվածած ցուցարարը ձերբակալվել է, իսկ ցուցարարին վրաերթի ենթարկածն ազատության մեջ է
    168.am-ը գրում է. Մայիսի 23-ին տեղեկություն ստացվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանության հանցակազմ.- Գ.Ս.) հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում վերջիններս, մի խումբ անձանց հետ, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին, խոչընդոտել և արգելել են փողոցի երթևեկելի գոտով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասված էր ՔԿ հաղորդագրության մեջ: Ըստ Քննչական կոմիտեի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Բռնություն գործադրած երկրորդ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Գործով նախաքննությունը շարունակվում է: Եթե կարճ ամփոփենք ՔԿ տարածած հուզիչ հաղորդագրությունը, ակցիայի մասնակիցը հայհոյել է մարդկանց, ոտքերով խփել ավտոմեքենային անիվներին ու ձեռքի պլաստիկե տարան շպրտել ինչ-որ մեկի ուղղությամբ, ով դրանից մարմնական վնասվածքներ է ստացել: Ինչ խոսք, արգահատելի արարք է ու հավանաբար տեղավորվում է խուլիգանության հանցակազմի տրամաբանության շրջանակներում: Սակայն, չգիտես՝ ինչու, նույն խուլիգանության և պաշտոնեական դիրքի չարաշահման տրամաբանության մեջ չտեղավորվեց, օրինակ, Քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած դեպքը, երբ ոստիկանը ջրով լի շիշը շպրտել էր ցուցարարների ուղղությամբ: Երևի այնտեղ ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստանում. մարմնական վնասվածք ստանում են միայն, եթե շիշը շպրտում է որևէ ընդդիմադիր․․․ Բայց սա այլ քննարկման տիրույթում է: Մայիսի 18-ին, վերոնշյալ դեպքից մեկ օր անց, անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին Կոմիտասի պողոտայում չարամտորեն վթարի էր ենթարկել մի ավտոմեքենա՝ փողոցը փակելու համար: Մայիսի 19-ին 168.am–ին ոստիկանությունից տեղեկացրել էին՝ մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց հաղորդում ընդունվել է, նախապատրաստվում են նյութեր: Այլ հարցերի չպատասխանեցին: Մայիսի 20-ին ոստիկանությունից կրկին հետաքրքրվեցինք՝ հայտնաբերվե՞լ է արդյոք չարամտորեն քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը: Մեզ պատասխանեցին՝ հայտնաբերվել է, նա դեպքի վերաբերյալ տվել է բացատրություն ու բաց է թողնվել։ Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Այսօր՝ մայիսի 26-ին՝ մեր վերջին հարցումից ուղիղ 6 օր, իսկ դեպքից 9 օր անց 168.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից կրկին ասացին՝ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
    14:31
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի չէ, թե ինչ ուղեծրով է շարժվելու արբանյակը․ Կարեն Վրթանեսյան
    Քանի որ արբանյակահիստերիա է սկսվել արդեն և իշխանությունները փորձելու են սա ներկայացնել որպես ինչ-որ աննախադեպ ձեռքբերում, կոնտեքստը բացատրեմ։ Այսօր սեփական միջոցներով արբանյակ կարող են ուղարկել նույնիսկ այս գրառումը կարդացողներից մի քանի տասնյակ մարդ։ Մոտ 80–100 հազար դոլարի պատմություն է (ավելի էժան տարբերակներ էլ կան) արբանյակ սարքելն ու ուղեծիր հանելը։ Այլ հարց, որ այդպիսի արբանյակի հնարավորությունները շատ սահմանափակ են, շահագործման ժամանակն էլ կարճ է ևն, ևն։ Ուշադրություն դարձրեք, որ որևէ կարևոր մանրամասն չի հրապարակվել. հայտնի չէ, թե ինչ ուղեծրով է շարժվելու, ինչ հնարավորություններ ունի, ընդհանրապես ինչ նպատակով է այն արձակած, ինչ ծրագրի շրջանակներում ևն։ Ոչ մի բան հայտնի չէ։ Ուղղակի ասում են «հայկական արբանյակ», և ժողովրդի ուղեղում արդեն «Աստղային պատերազմներ» ֆիլմի տեսարաններն են։ Սա նույնն է, ոնց 100-դոլարանոց 2 հատ խաղալիք անօդաչու գնես ու ասես. «Հայաստանը նոր անօդաչուների խմբաքանակ է ներկրել»։ Իրականությանը վերադառնալու համար ընդամենը 3 փաստ տամ. • Հայաստանի զինված ուժերը 3 ամիս է գլխավոր շտաբի պետ չունեն։ • Անցյալ տարվա փետրվարին այդպես էլ Աբու-Դաբիի ռազմական ցուցահանդես չհասած ցուցանմուշները դեռ Հայաստանին չեն վերադարձվել։ • Փոխարենը ոստիկանությանը 6+ մլն դոլար են բաժանել միայն մայիս ամսին։
    14:21
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանում հայ գերիների իրական թիվը 119-ն է, 39 թիվը խիստ պակասեցված է․ Սիրանուշ Սահակյան
    Իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։ Իրավական առումով գերիների խնդրին առնչվող քննարկումները նշանակություն չունեն, բայց երբ հայկական կողմը պաշտոնականացնում է թվեր կամ ընդունում փաստեր, որոնք հայանպաստ չեն և հաճախ հակասում են իրականությանը, ապա դա կարող է ձեռք բերել որոշակի իրավական արժեք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով բրյուսելյան հանդիպումներում գերիների խնդրի քննարկմանը վերաբերող հարցին, մայիսի 25-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձի հարցը։ «Եթե ՀՀ վարչապետը, հանդես գալով որպես Ադրբեջանի նախագահի խոսնակ, բարձրաձայնում է 39-ը որպես պաշտոնականացված թիվ և ջանք չի գործադրում հրապարակայնացնել նաև Հայաստանի պաշտոնականացված թվերը, ապա դա կարող է ընկալվել որպես կոնսենսուս գերիների իրական թվի առնչությամբ, և հետագա իրավական գործընթացներում Ադրբեջանը կարող է պաշտպանվել` ասելով, որ Հայաստանը նույնպես պաշտոնապես ընդունում է, որ 39 անձից ավել գերիներ չկան, ուստի քննարկումները կարող են բացառապես առնչվել 39 անձանց հայրենադարձմանը», - նշել է իրավապաշտպանը։ Սահակյանի դիտարկմամբ` տրամադրված տեղեկությունները և բարձրաձայնված, պաշտոնականացված տվյալները չեն արտացոլում իրականությունը և հետագայում կարող են շահարկվել իրավական գործընթացներում։ «Մեր ստուգված տվյալներով, որոնց հետևում կան ապացույցներ, ևս 80 անձ եղել է գերեվարված, և նրանք պետք է ողջ հայրենադարձվեին։ Թե ամիսներ կամ տարիներ անց ինչ ճակատագրի են արժանացել, բնականաբար, կա անորոշություն, սակայն որևէ վիճելիության առարկա չէ ինքնին գերեվարման փաստը, ուստի 39 թիվը խիստ պակասեցված է, գերիների իրական թիվը 119–ն է։ Խոսքը 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց մասին է», - ասել է Սահակյանը։ Իրավապաշտպանի կարծիքով` Ադրբեջանի իշխանությունները գիտակցում են, որ հարցն ունի իրավական հանգուցալուծում, և եթե քաղաքականության մեջ որոշակի ժամանակահատվածում լուծումներ չտրվեն, ապա դա արվելու է իրավական պարտադրանքի ձևով։ Հետևաբար Ադրբեջանը որոշակի կետում նախընտրելու է թեկուզ քիչ պահանջների ու առևտրի արդյունքում քաղաքական ճանապարհով իրականացնել գերիների հայրենադարձությունը, քան դա անել հարկադրված` առանց քաղաքական սակարկությունների, դատական պարտադրանքի ներքո։ Սահակյանի պնդմամբ` իրավական գործընթացները զսպող են, և կա ակնկալիք, որ եթե միջազգային ճնշմամբ կամ քաղաքական քննարկումների արդյունքում խնդիրը չլուծվի, միևնույնն է, մեր քաղաքացիները պաշտպանված են, և որոշակի ժամանակ անց իրավական հարթության մեջ գերիների հետ կապված խնդիրը լուծվելու է։
    14:11
    26.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության պահանջի մասին ՔՊ-ն կխոսի, երբ հարցը օրակարգում լինի
    ՔՊ-ականները հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնության մասին կխոսեն, երբ այն խորհրդարանի օրակարգում լինի:
    14:07
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
    Հարգելի լրագրողներ, այսօր՝ 15:15-ին, Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանը հանդես կգա մամուլի ասուլիսով։
    14:01
    26.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը
    Ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը վերադարձվել է հայկական կողմին։ «Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը», - ասված է ՀՀ ՊՆ հայտարարությունում։
    13:55
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանն օգնության հերթական խմբաքանակը կուղարկի Ուկրաինա
    Առաջիկա օրերին Սումգայիթից ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկվի Ուկրաինա։ Այս մասին APA-ին ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը տասնյակ միլիոնավոր դոլարներ է գնահատվում: «Մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Օգնությունը բժշկական սարքավորումներ եւ դեղամիջոցներ, երկար պահպանման սնունդ է ներառում: Մենք շատ երախտապարտ ենք երկրի ղեկավարությանը եւ Ադրբեջանի քաղաքացիներին»։
    13:37
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհվածների ծնողները մտել են ԲԴԽ շենք՝ հանդիպելու Գագիկ Ջհանգիրյանին
    Զոհվածների ծնողները մտել են ԲԴԽ շենք՝ հանդիպելու Գագիկ Ջհանգիրյանին
    13:32
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Նիկոլի հետ ինչ-որ բան բանակցելն անօգուտ գործ է. Ղազինյան
    Երեկ ԱԺ-ում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրելուց հետո, միջազգային հանրությունը պետք է անի ՄԵԿ կարևոր հետևություն. դադարեցնել նիկոլ փաշինյանի հետ բոլոր շփումները: Նախ նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու Հայ ժողովրդին, նրա հետ ինչ որ բան քննարկելն ու բանակցելն անօգուտ գործ է և ժամանակի վատնում: Ապա նաև մեծ վտանգ է պարունակում անձնական և պետական մակարդակում խաբվելու, գցվելու, խայտառակվելու և վերջում ամեն ինչի մեջ մեղավոր նշանակվելու համար: Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը, եթե նշանակվեն գնահատում ու կարևորում են Հայաստանն ու Հայ ժողովրդին, պետք է անմիջապես դադարեցնեն նիկոլի հետ բոլոր շփումները և կանգնեն Հայ ազգի կողքին»:
    13:27
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԺ պատգամավորները Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել
    Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. ««Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և, այնուամենայնիվ, Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»:
    13:21
    26.05.22
    Ավելին