Լրահոս
2022-05-26
-
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը հանդես կգա մամուլի ասուլիսովՀարգելի լրագրողներ, այսօր՝ 15:15-ին, Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանը հանդես կգա մամուլի ասուլիսով։Ավելին14:0126.05.22 -
ՀասարակականՀայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող Էդուարդ ՄարտիրոսովըԱպրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը վերադարձվել է հայկական կողմին։ «Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը», - ասված է ՀՀ ՊՆ հայտարարությունում։Ավելին13:5526.05.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանն օգնության հերթական խմբաքանակը կուղարկի ՈւկրաինաԱռաջիկա օրերին Սումգայիթից ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկվի Ուկրաինա։ Այս մասին APA-ին ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը տասնյակ միլիոնավոր դոլարներ է գնահատվում: «Մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Օգնությունը բժշկական սարքավորումներ եւ դեղամիջոցներ, երկար պահպանման սնունդ է ներառում: Մենք շատ երախտապարտ ենք երկրի ղեկավարությանը եւ Ադրբեջանի քաղաքացիներին»։Ավելին13:3726.05.22 -
ՀասարակականԶոհվածների ծնողները մտել են ԲԴԽ շենք՝ հանդիպելու Գագիկ ՋհանգիրյանինԶոհվածների ծնողները մտել են ԲԴԽ շենք՝ հանդիպելու Գագիկ ՋհանգիրյանինԱվելին13:3226.05.22 -
ՔաղաքականՄիջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Նիկոլի հետ ինչ-որ բան բանակցելն անօգուտ գործ է. ՂազինյանԵրեկ ԱԺ-ում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրելուց հետո, միջազգային հանրությունը պետք է անի ՄԵԿ կարևոր հետևություն. դադարեցնել նիկոլ փաշինյանի հետ բոլոր շփումները: Նախ նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու Հայ ժողովրդին, նրա հետ ինչ որ բան քննարկելն ու բանակցելն անօգուտ գործ է և ժամանակի վատնում: Ապա նաև մեծ վտանգ է պարունակում անձնական և պետական մակարդակում խաբվելու, գցվելու, խայտառակվելու և վերջում ամեն ինչի մեջ մեղավոր նշանակվելու համար: Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը, եթե նշանակվեն գնահատում ու կարևորում են Հայաստանն ու Հայ ժողովրդին, պետք է անմիջապես դադարեցնեն նիկոլի հետ բոլոր շփումները և կանգնեն Հայ ազգի կողքին»:Ավելին13:2726.05.22 -
ԻրավականԱԺ պատգամավորները Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրելԱզգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. ««Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և, այնուամենայնիվ, Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»:Ավելին13:2126.05.22 -
ՄիջազգայինՄիրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքներըՄայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:Ավելին13:0726.05.22 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ ԲԴԽ շենքի մոտ. զոհված զինվորների ծնողները փորձում են ներս մտնելԴիմադրության շարժման մասնակիցները Ֆրասնիայի հրապարակից գնացել են ԲԴԽ՝ ծնողներին աջակցելու համար:Ավելին13:0326.05.22 -
ՀայաստանԶոհված զինծառայողների հարազատներն ու Դիմադրության շարժման մասնակիցները՝ ԲԴԽ շենքի մոտԱվելին13:0026.05.22 -
ՀասարակականԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ժորա Անդրիասյանի եղբայրըԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ժորա Անդրիասյանի եղբայրը՝ Գոռը․․․Ավելին12:5526.05.22 -
ՀասարակականԹե վախկոտ չես, դուրս արի. Քաղաքացիները՝ ԲԴԽ դիմացԲարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին ԲԴԽ-ից առաջարկել են հինգ հոգով բարձրանալ վերև։ 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն ասաց փոխանցեն՝ չեն համաձայնվում այդ առաջարկին, չեն բարձրանում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մոտ։ «Հաղորդեք, որ ինքը պետք է իջնի։ Գլխավոր դատախազն իջավ, իր չիներն այդքան բա՞րձր են, որ չի իջնի»,- ասաց նա։ Կ. Տոնոյանի խոսքով, երես չունեն, որ ողջ հանրապետությունը տեսնի, թե ինչպես են պատասխանում ծնողներին։ «Եթե համարձակություն ունենային, կիջնեին։ Կարծում եմ՝ իրենց համար պետք է պատիվ լիներ իջնեն ու մեզ հետ հանդիպեն, նախ և առաջ մենք ենք վճարում իրենց աշխատավարձերը մեր հարկերից, նաև այստեղ հավաքված ծնողները տվել են իրենց զավակներին, որպեսզի իրենք այսպես թանկ-թանկ սենյակներում նստեն ու շատ վատ կառավարեն, կեղծեն, ողջ դատական համակարգը ուզուրպացնեն։ Ինչ ունեն մեզանից վախենալու։ Եթե վախենալու բան չունեն, պետք է իջնեն։ Համարում եմ՝ վախկոտության դրսևորում է կամ չափազանց մեծ հպարտության։ Իրենց վարչապետն ասում էր՝ հպարտ քաղաքացիներ, իրենք էլ այս չորս տարում հպարտությունը երևի բազմապատկել են»,- ասաց Տոնոյանը։ Նա նշեց, որ եթե չիջնի Գագիկ Ջհանգիրյանը, իրենք կփորձեն մտել։ «Թե վախկոտ չես, դուրս արի» բղավում են ԲԴԽ դիմաց հավաքված զոհված զինծառայողների հարազատներն ու քաղաքացիները։Ավելին12:5026.05.22 -
ԱռողջապահականՎարակիչ հիվանդությունները բուժաշխատողների ուշադրության կենտրոնում են․ ԵՊԲՀ ռեկտորhttps://news.5tv.am/news/linelou-e-orenq-iravounq-patver-katarogh-datavor-chi-linՎերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեցին վարակիչ հիվանդությունները՝ կապիկի ծաղիկ, անհայտ ծագումնաբանության ծանր հետատիտներ երեխաների շրջանում, նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ աշխարհի տարբեր հատվածներում և սա դեռ ամբողջական ցանկը չէ: Օրինակ, քչերն են տեղյակ, որ ընթացիկ տարում աֆրիկյան պետություններից մեկում՝ Մոզամբիկում արձանագրվել է վայրի պոլիովիրուսի բռնկում, որը 1992 թվականից հետո առաջին անգամ հանգեցրել է երեխայի մոտ կայուն հաշմանդամության առաջացման: Այս ամենը վկայում է, որ միկրօրգանիզմների աշխարհը լինելով բարդ, դինամիկ և գտնվելով մշտական էվոլյուցիայի մեջ, պարբերաբար անհանգստացնում է մարդկությանը, ստիպելով պահպանել մշտական զգոնություն, հնարավորինս կանխատեսելով և նախապատրաստվելով հաջորդ բռնկմանը: ԵՊԲՀ «Հերացի» վերլուծականն ուսունասիրել է վերջին տարիներին Հայաստանում արձանագրված որոշ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ պաշտոնական տվյալները, որոնք ևս մեկ անգամ փաստում են, որ տարափոխիկ հիվանդությունները մշտապես մեզ հետ են և դրանց դեմ պայքարը պետք է լինի ցանկացած առողջապահության համակարգի առաջնահերթ խնդիրներից մեկը: Այսպես, 2017-2019 թվականներին Հայաստանում արձանագրել է բրուցելյոզի բոլոր ձևերի միջինում 270 դեպք, ճգնաժամային 2020 թվականին դեպքերի թիվը նվազել է գրեթե 2 անգամ կազմելով 132, սակայն արդեն 2021-ին գրոծնականում վերադարձել է նախկին ցուցանիշներին՝ 253: Նույն ժամանակահատվածում ամբողջ Եվորպական Միությունում գրանցված դեպքերի թիվը եղել է 314, 2020 թվականին կրճատվելով ավելի քան 2 ամգամ՝ 132: Քութեշի դեպքերը 2017-2019 թվականներին կազմել են միջինում 972, 2020-ին կրճատվելով 4.2 անգամ մինչև 231, 2021 թվականին՝ 84: Հիվանդության 99%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում: Զգալի տարածված է ջրծաղիկը, որի միջին տարեկան դեպքերը Հայաստանում 2017-2019 թվականներին կազմել են 14036, կրկին անկում ապրելով 2020 և 2021 թվականներին՝ համապատասխանաբար 2.4 և 2.6 անգամ: Այս դեպքում ևս հիվանդացածների շրջանում գերակշռում են երեխաները՝ 91%: Վիճակագրական տվյալները վկայում են, որ թեև 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է` որպես մալարիայից ազատ տարածք, այնուամենայնիվ եզակի այլ տարածաշրջաններից բերված դեպքեր շարունակվում են գրանցվել, 2021 թվականին՝ 2, 2020 թվականին 3: Նմանապիպ պատկեր է նաև Եվորական Միության երկրներում, որոնք ևս համարվում են մալարիայից ազատ տարածքներ, սակայն եթե Հայաստանում դեպքերն եզակի են, ապա այնտեղ դրանք հազարավոր են, օրինակ՝ 2017-2019 թվականներին միջինում գրանցվել է 8377, իսկ 2020-ին՝ 2321, ինչպես մի շարք այլ վարակիչ հիվանդությունների դեպքում նվազելով 3.6 անգամ: Այսպիսով, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն եղել է և մնում է սպիտակ բանակի, այդ թվում նաև ԵԲՊՀ «Մուրացան» և «Հերացի» հիվանդանոցային համալիրների, ինչպես նաև «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի համապատասխան բաժանմունքների և մասնագետների առօրյաի անբաժանելի մասնը, հետևաբար վստահեք բուժաշխատողներին, որոնք ստանձնել են այս բարդ ու վտանգավոր աշխատանքի պատասխանատվությունը:elou-vardevanyanԱվելին12:4526.05.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում. Արշակունյաց պողոտայում բախվել են Honda Pilot-ն ու Opel-ըԱյսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայույմ բախվել են Honda Pilot և Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/26/1214290/Ավելին12:4026.05.22 -
ՀասարակականԱյս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին․ Կարին Տոնոյաներ պահանջն է, որ նախ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, որպեսզի մենք նիստերին հարց տալու կամ ինչ որ բան ասելու իրավունք ունենանք»,- ասաց Կարին Տոնոյանը։ Նա նաև նշեց, որ սովորաբար դատախազները դատի ժամանակ ավելի շատ տուժողի կողմից են, բայց իրենք ականատես են լինում այս նիստերին, որ դատավորը, դատախազները փոխադարձ իրար են պաշտպանում հենց տուժողների դեմ։ «Սա մեզ համար արդեն մտածելու տեղիք տվեց, որ այս դատը հնարավոր չէ լիարժեք իրավական դաշտում տեղի ունենա, արդեն կա միտում, թե որ ուղղությամբ տանել դատը։ Սրանք մեր ենթադրություններն են, հիմքը տվել են դատավորն ու դատախազը»,- ասաց Կարին Տոնոյանը։ Նա ասաց, որ իրենք այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ դիմաց, քանի որ բոլոր հրահանգները հենց ԲԴԽ-ից են իջեցվում. «Մեր պահանջն է ԲԴԽ-ից՝ դատական նիստերը լինեն դռնբաց, ծնողներին թույլ տան մասնակցեց նիստերին ընդ որում որպես երրորդ կողմ, թույլ տան լրատվամիջոցներին նույնպես ներկա լինեն նիստերին, որպեսզի բավարարվի հանրային հետաքրքրությունը, լսեն այն սահմռկեցուցիչ հանգամանքները, որոնց պայմաններում զոհվել են մեր զավակները։ Ում պատմում ես, խելագարվում են»։ Նա կարծում է, որ հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային հետաքրքրություն ունեցող նյութ է. «Առիթն էլ եղավ. ծնողները վրդովվեցին, որը վերածվեց վեճի, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի մեզ զրկեն նիստերին մասնակցելու իրավունքից, նիստերն անցկացնեն դռնփակ»։Ավելին12:2026.05.22 -
ՔաղաքականԼինելու է օրենք, իրավունք, պատվեր կատարող դատավոր չի լինելու․ ՎարդևանյանԱյս կառույցը ունի մեկ նպատակ՝ ծառայելու բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկություններին։ Այս մարմինը առնչություն չունի օրինականության հետ։ Այս մասին ԲԴԽ-ի մոտ ասաց Արամ Վարդևանյանը։ «Նույն ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ արա-ով են խոսել։ Հո դուք խելագար չեք։ Այս մարմինը պատասխանատու է բոլոր այն ապօրինությունների համար, որոնց մենք ականատես ենք լինում»,-ասաց Վարդևանյանը։Ավելին12:1026.05.22 -
ՔաղաքականՄե՞նք ենք մեղավոր, որ ձայն չեք հավաքել, մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց. Ագնեսսա Խամոյան«Քաղաքական դաշտի ամենաանլուրջ, իսկ արդեն լուսահոգի կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն ասում է՝ ընդդիմությունը վախենում է Նիկոլ Փաշինյանին հարց տալ։ Պատկերացնո՞ւմ եք, ես ու իմ գործընկերները վախենում ենք Նիկոլին հարց տալ, ծիծաղեցիք, դե անցանք առաջ։ Այն որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների դեսպանն ու յուր կուսակիցները որոշել են մտնել, մտնել, մտնել մինչեւ վերջ, մտնել քաղաքական խորը ու համապարփակ ինքնաոչնչացման հորձանուտը, այլեւս նորություն չէ, բայց որ այդ ճանապարհին Լուսավորի «քաղաքական մտքի գիգանտը» կարող է խորհրդարանական ընդդիմության մասին հայտարարել՝ «Եթե իրենք իսկապես մտածեին երկրի մասին, եթե իրոք մտածեին, թե Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է, չէին մասնակցի նախորդ ընտրություններին, կթողնեին՝ դաշտը մաքրվեր, ԱԺ-ում լիներ 7-8 քաղաքական ուժ, կազմվեր կոալիցիոն քաղաքական ուժ, որը իշխանությանը կփոխզսպեր, և ամեն բան կդառնար լեգիտիմ», հավանաբար զարմացրել է անգամ Նիկոլ Փաշինյանին։ Դեռ մի կողմ, որ նման հակաքաղաքագիտական, հակատրամաբանական ու զավեշտալի միտք միայն Լուսավորից կարող էր հնչել, բայց որ մենք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցել է, նորություն էր։ Մե՞նք ենք մեղավոր, որ ձայն չեք հավաքել( անգամ հայրենի Վանաձորում), մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց, իր՝ 50+1-ը չփոխարինեց Էդմոնին, Արամ Սարգսյանին, Բաբաջին ու մյուս հաճախորդներին խորհրդարան խցկելու սցենարի հետ։ Հարգելիս, քանի էս խելքին եք, հա էլ քցված եք լինելու, հասկացիր, թեպետ քեզ անգամ ձեր Նիկոլը չի հասկացել»։Ավելին12:0426.05.22 -
Արցախ«Այս լռությունը մահացու ցավեցնում էր»․ Արցախում ոտքի են կանգնումՍտեփանակերտում մայիսի 28-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել։ Ժամը 17։50-ին Սուրբ Հակոբ եկեղեցուց կմեկնարկի երթ, ապա Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ Բողոքի ակցիայի մասին հրապարակել է Aparaj.am-ը։ Անոնսի ներքո բազմաթիվ քաղաքացիներ, արցախաբնակներ ողջունել են նախաձեռնությունը, նշել, որ կմասնակցեն դրան։ «Վերջապես»,-այսպես են արձագանքել շատերը։ «Այո, վաղուց էր պետք»։ «Այս լռությունը մահացու ցավեցնում էր։ Վերջապես»։ «Տեր Աստված Փառքդ շատ լինի։ Վերջապես»։ «Փաստորեն Լաոն Ստեփանակերտում զարթնում է, առաջ Աստված»։ «Վերջապես Արցախը արթնացավ։ Պայքար-պայքար մինչև վերջ»։ «Ձեր ցավը տանեմ»։ «Արցախ ոտքի»։ «Լաոն կզարթնի անկասկած, Արցախը պայքարող տեսակ է ու միշտ էլ կպայքարի»։ «Հիշեցում. ըստ 2022թ. մարտի 26_ի հրամանագրի՝ Արցախում ռազմական դրության պայմաններում սահմանափակված է երթերի, հավաքների ազատության իրավունքը»։ Արձագանքը՝ «Հիշեցում. երբ կործանման եզրին է հայրենիքը, սահմանափակված չէ փրկելու իրավունքը»։Ավելին11:5726.05.22 -
ԱշխարհԲրիտանիայում կապիկի ծաղկի դեպքերի թիվը հասել է 78-իՄեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակումների թիվը հասել է 78-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ Անգլիայում կապիկի ծաղիկի ևս յոթ դեպք է հայտնաբերվել։ Դեպքեր կան գրանցված նաև Շոտլանդիայում: Մայիսի 24-ի դրությամբ կապիկի ծաղիկ չի գրանցվել Ուելսում ու Հյուսիսային Իռլանդիայում: Առողջապահության գործակալությունից հայտնել են, որ ի հեճուկս նոր դեպքերի հայտնաբերման՝ երկրի բնակչության համար նվազագույն ռիսկեր կան: Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:Ավելին11:5026.05.22