Լրահոս
2022-05-26
-
ՔաղաքականՀունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի. նախաձեռնել է ընդդիմությունըԱզգային ժողովն ընդունել է Արցախի հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։ Օրակարգում միայն մեկ հարց է` «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։ ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Արտահերթ նիստ գումարելու ու հայտարարության մասին երեկ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա հանրահավաքի ժամանակ ընթերցեց ԱԺ ընդունմանը ներկայացված հայտարարության տեքստը։Ավելին17:2526.05.22 -
ՔաղաքականԸնդդիմությունն իր երթը սկսել է Սայաթ Նովա փողոցով«Հայաստան» դաշինքը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․Ավելին17:2026.05.22 -
ՔաղաքականՉզարմանաք, որ արբանյակն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար. Քրիստինե ՎարդանյանՆենց եք ուրախանում արբանյակով, ոնց որ դա կամ ցանկացած այլ բան սրանք ունակ են օգտագործել ի շահ պետականության ու հայության: Չզարմանաք, որ արբանյակնն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետևելու համար: Սահմանի, անվտանգության մասին մտածողը բանակ չի կազմաքանդում, ԳՇ պետի պաշտոնը ամիսներով դատրկ չի թողնում, զուտ իրեն լոյալ լինելու կրիտերիայով ՊՆ նախարար չի նշանակում, ի վերջո, պատերազմը պարտվելուց հետո հեռանում է, որ իր երկրի առջև հնարավորությունների դռներն ու պատուհանները չփակվեն:Ավելին17:0526.05.22 -
ՀասարակականՇատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի. դա Իլոն Մասկի արբանյակներից է և հենց իրենն է. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։ Այս լուրը հայ հասարակությունը մեծ ոգևորությամբ ընդունեց, կառավարության նիստի ընթացքում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, սակայն, վերապահումով է մոտենում այս հարցին։ «Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի։ Դա Իլոն Մասկի ուղարկած SpaceX արբանյակներից է, և դա հենց իրենն է։ Մենք չգիտենք՝ հիմա դա ինչքանով է հայկական համարվում, ինչ են պայմանավորվել իրենք։ Հայկական լինելու համար դա պետք է կառավարվի Հայաստանից և միայն Հայաստանը ունենա հասանելիություն դեպի այդ արբանյակը։ Եթե մյուսներն էլ ունեն, ապա դա ավելի վատ է. կարող են գողանալ մեր տվյալները»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը։ Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը հայտնել է, որ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Արեգ Միքայելյանը նշում է՝ երբ այդ կենտրոնը գործի, այդ ժամանակ միայն կարող ենք ենթադրել, որ Հայաստանը կարող է իր ձեռքում պահել կառավարումը, տվյալների ստացումը և այլն։ «Պետք է ճշտումներ արվեն և հասկանանք՝ ինչքանով է դա մերը։ Ընդհանրապես՝ կարո՞ղ ենք այն համարել մերը։ Լիարժեք մերը դառնալու համար պետք է կառավարման լծակները մեր ձեռքում լինեն։ Կոնկրետ այս պահին պարզ է, որ դա Իլոն Մասկի արբանյակն է, բայց թե դա ինչքանով կարող ենք հայկական համարել՝ ավելի շատ գաղափարական հարց է»,- ասաց Միքայելյանը։ Միևնույն ժամանակ աստղադիտարանի տնօրենը շեշտում է արբանյակի ձեռքբերման կարևորությունը։ «Հատկապես վերջին պատերազմի ընթացքում արբանյակի արդիականությունը զգացվեց։ Պատերազմից առաջ էլ էր պարզ, որ պետք է արբանյակ ունենանք։ Շատ հրատապ մենք պետք է ունենանք նման հնարավորություն՝ առաջինը հենց ռազմական ոլորտում օգտագործելու համար, դա կլինի ռազմական հետախուզություն, քարտեզագրություն, ինչպես նաև օդերևութաբանությունը, տնտեսական մի շարք ոլորտներ կան, որ արբանյակներից են կառավարվում, գիտական հետազոտություններ։ Համարյա ամեն ինչը ներկա դարաշրջանում տիեզերական հետազոտությունների շնորհիվ ավելի զարգացել և մեծ հնարավորություններ է ստացել»,- ասաց Միքայելյանը։Ավելին17:0026.05.22 -
ՄիջազգայինՇառլ Միշելը կրկնում է Ալիևի տեսակետը՝ ակնարկելով, որ ԼՂ-ն, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում էՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել։ «Որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և ԵՄ երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը, ներկայացնելով ԵՄ հայազգի քաղաքացիների զգալի մասը, իրենց խոր դժգոհությունն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։ Խաղաղությանն ուղղված միջնորդությունն անհրաժեշտ է և ողջունելի։ Այնուամենայնիվ, էական է ապահովել, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, այլ ոչ թե անկյուն մղեն երկու ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, արատավոր ագրեսիայի զոհ դարձած կողմին։ Ի դեպ, Թուրքիան ջիհադիստ վարձկաններ էր տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Անընդունելի է, որ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար․ զոհաբերել է ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները։ Ցավոք, նախագահ Միշելի վերջին հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման կարևոր հարցերում հաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը։ Շեղվելով ԵՄ-ի տասնամյակների մոտեցումներից, ինչպես նաև համապատասխան միջազգային բոլոր փաստաթղթերից՝ Շառլ Միշելը օգտագործում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը որոշակի տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Այսպիսով, Եվրոպական խորհրդի նախագահը կրկնում է Ադրբեջանի նախագահի տեսակետը՝ ակնարկելով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է։ 2022 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ բանաձև՝ արձանագրելով, որ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է համակարգված և պետական մակարդակով հովանովորվող հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Միայն «Ղարաբաղ» տերմինի օգտագործումն ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակվող էթնիկ զտումների և իր էությամբ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սույնով պարոն Շառլ Միշելին հիշեցնում ենք, որ, իբրև Եվրոպական խորհրդի նախագահ, նրա միջնորդությունը պետք է հիմնվի հետևյալ փաստերի և հանգամանքների վրա. • ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը։ • Բաքվի ցանկացած անմիջական վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիորեն նշանակում է դրա հազարամյա բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կամքի ժողովրդավարական արտահայտմամբ, առաջնային է բնակչության երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովման և հայրենիքում ապրելու իրավունքի երաշխավորման համար։ • Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նոր հակամարտության համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարավոր ռիսկ պետք է բացառվի։ • Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը չեն կարող կատարվել ուժի կիրառման հետևանքով և չպետք է իրականացվեն հապճեպ՝ առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։ • Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայատյացության պետական քաղաքականության բոլոր դրսևորումները։ • Հետևելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձևերին՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը», - ասված է հայտարարությունում։Ավելին16:5726.05.22 -
ՍպորտԴավիթ Չալոյանը ևս փայլուն մեկնարկեցԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ մտած գերծանր քաշային աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը փայլուն հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ժուրաժ Սոլդոյի նկատմամբ: Դավիթը հաղթեց բացահայտ առավելությամբ՝ 5-0 հաշվով:Ավելին16:5026.05.22 -
Արտաքին քաղաքականությունԲրիտանիայի ԱԳ նախարարը վտանգավոր է համարում ՌԴ-ին «խաղաղեցնելու» փորձերըՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը վտանգավոր է համարում Ռուսաստանին «խաղաղեցնելու» փորձերը։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թրասը գտնում է, որ հարկավոր է լինել անզիջում և Ուկրաինայի հաղթանակն ապահովել պատժամիջոցների և ռազմական օգնության միջոցով։ Ըստ Բրիտանիայի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության՝ չպետք է թույլ տալ, որ Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգվի։ Հիշեցնենք՝ ԵՄ երկրները մինչ այժմ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, քանի որ այն պահանջում է բոլոր 27 անդամ երկրների միաձայն աջակցությունը։ Եվրոպական որոշ երկրներ, օրինակ՝ Իտալիան, Կիպրոսը և Հունգարիան, համարում են, որ հարկավոր է Ռուսաստանին և Ուկրաինային բանակցելու կոչ անել, մինչդեռ մյուսները, օրինակ՝ Բալթյան երկրները և Լեհաստանը, խոսում են ռազմական օգնությունն ավելացնելու մասին, որպեսզի Ուկրաինան ռազմադաշտում հաղթանակ տանի։Ավելին16:4526.05.22 -
ՀասարակականՀայտնաբերվել է գյուրզա տեսակի օձՄայիսի 26-ին, ժամը 14։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 27/1 հողատարածքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք։Ավելին16:3926.05.22 -
ՄիջազգայինԷրդողանը չի ընդունել Ֆինլանդիայի ու Շվեդիայի պատվիրակներինԷրդողանը չի ընդունել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը քննարկելու համար Անկարա մեկնած Ֆինլանդիայի ու Շվեդիայի պատվիրակներին: Նրանք շուրջ 5 ժամ բանակցել են Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ:Ավելին16:3426.05.22 -
ՍպորտԳուրգեն Մադոյանը երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին և հաղթեց ժամանակից շուտԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ մտած 67 կգ քաշային Գուգեն Մադոյանը բացահայտ առավելությամբ հաղթեց ֆին բռնցքամարտիկ Կարլ Բենջամին Էրիկսոնին: Երկրորդ ռաունդում Մադոյանը 3 անգամ մրցակցին նոկդաունի ենթարկեց: Երրորդ նոգդաունից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց հայ բռնցքամարտիկին: Մինչ այդ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը իր մեկնարկային մենամարտում 5-0 հաշվով բացահայտ առավելությամբ հաղթել էր անգլիացի Ժոզեֆ Թաերսոնին: Հիշեցնենք նաև, որ այսօր գերծանր քաշային աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ժուրաժ Սոլդոն: Երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի սլովակ Դավիթ Միխալեկը:Ավելին16:2826.05.22 -
ՄիջազգայինՊուտինն ու Շոյգուն այցելել են պատերազմում վիրավորված ռուս զինծառայողներինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել են Մոսկվայի զինվորական հոսպիտալ՝ պատերազմում վիրավորված ռուս զինծառայողներին: Պուտինը զրուցել է զինվորների հետ, առողջություն մաղթել նրանց ու հարցրել ծառայության հետ կապված հետագա պլանների մասին:Ավելին16:2226.05.22 -
Միջազգային«Դոնեցկի բանակը մտել է Խերսոնի, Զապորոժիեի և Խարկովի մարզեր». Պուշիլին«Դոնեցկի Հանրապետության բանակն արդեն մտել է Խերսոնի, Զապորոժիեի և Խարկովի մարզեր»,- հայտարարել է Դոնեցկի Դենիս Պուշիլինն ու նշել, որ եթե իրենց զինվորները չկարողանային գրավել Դոնբասի այդ մարզերը, ապա Դոնեցկն ու Լուգանսկը պահել հնարավոր չէր լինի:Ավելին16:1726.05.22 -
ՔաղաքականՈւզում եք Պալպատինի ողջ կայսերական արմադան տվեք Նիկոլին, մեկ է, անիմաստ է. Արամ ԳևորգյանԱրբանյակ չէ, ուզում եք Պալպատինի ողջ կայսերական արմադան տվեք նիկոլին, մեկ ա, անիմաստ ա, գրել է «BlogNews.am»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Արամ Գևորգյանը։ «Իր օրոք Հայաստանը չի զարգանալու, հաջողություններ չի գրանցելու ոչ մի ոլորտում, դեռ մի բան էլ հակառակը։ Իր օրոք երբեք ու երբեք էդ արբանյակը հետախուզության համար չի օգտագործվելու, մեր պետության անվտանգությանը չի ծառայելու, մոռացեք, որովհետև թnւրքը իրա ախպերն ա, ոչ թե թշնամին, հետևաբարա ինքն էդ արբանյակով վատագույն դեպքում տիեզերքից կնկարի ընդդիմության ցույցերը, լավագույն դեպքում՝ կթռնի Լուսնի վրա լակելու»։Ավելին16:1026.05.22 -
ՔաղաքականԿգա ժամանակն ու օրը և կշրջափակվի նաև կառավարության շենքը. Իշխան ՍաղաթելյանԿգա ժամանակն ու օրը և կշրջափակվի նաև կառավարության շենքը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում ասել է «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու ընդդիմությունը չի շրջափակում կառավարության և ԱԺ-ի շենքը։ «Բողոքների ակցիաները ծրագրավորված են և ըստ օրվա, առկա ռեսուրսների և նպատակահարմարության, որոշում են, թե այդ օրը ո՞ր շենքը պետք է շրջափակվի և՝ ինչ պահանջներով»,- նշել է Սաղաթելյանը:Ավելին16:0526.05.22 -
ԻրավականԾաղկաձորում տաքսու վարորդը գողացել է զբոսաշրջիկի դրամապանակըՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 23-ին Հրազդան քաղաքում մի զբոսաշրջիկից դրամապանակ էին գողացել: Նա սուպերմարկետից 1-02 էր զանգել: Հրազդանի բաժնի քրեական հետախույզների հետ դեպքի վայր մեկնեցին նաև ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները: Պարզվեց՝ օտարերկրացի տղամարդը Ծաղկաձորի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս նկատել էր, որ գողացել են դրամապանակը, որի մեջ 135 հազար դրամ կար: Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները ստացան օպերատիվ տվյալներ, որ դրամապանակը գողացել էր Հրազդան քաղաքի 52-ամյա մի բնակիչ: Կասկածվողը տաքսու վարորդ էր, գողությունն արել էր ուղևորին տեղափոխելիս: Հետագա միջոցառումների արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց: Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են:Ավելին16:0026.05.22 -
ՀասարակականՀող հանձնողը տիեզերք նվաճել չի կարող․ թյուրքագետՊատմական գիտությունների դոկտոր, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Հայաստանում կա ու պետք է լինի բացառապես մեկ քննարկման օրակարգ. ազատվել դե ֆակտո թուրքամետ իշխանությունից, որպեսզի կարողանանք փրկել Արցախն ու Սյունիքը և հայկական պետականությունը։ Մնացած ամեն բան՝ Եվրատեսիլից մինչև արբանյակ կեղծ օրակարգ է, Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, Հայաստանի առաջնահերթ խնդիրների հետ՝ առավել ևս։ Մի՛ տրվեք կապիտուլիանտի քարոզչությանը։ Երեկոյան կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում։ հ.գ. Հող հանձնողը տիեզերք նվաճել չի կարող։ Իսկ երբ հող չունես, ստիպված խոսում ես անհողեղեն երևույթներից»։Ավելին15:5526.05.22 -
ՍպորտՀովհաննես Բաչկովը իր առաջին փայլուն հաղթանակը նվիրել է կնոջըԲռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ իր մեկնարկային մենամարտում փայլուն հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նկատմամբ: 3 ռաունդում էլ Բաչկովը մեծ առավելություն է ունեցել և հաղթանակից հետո դուրս է եկել ԵԱ քառորդ եզրափակիչ: Հաղթանակից հետո Բաչկովը շնորհակալություն հայտնել աջակցության համար և իր այս հաղթանակը նվիրել է կնոջը` Գոհարին, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը:Ավելին15:5226.05.22 -
ԱշխարհԻսպանիայի իշխանությունները հաստատել են կապիկի ծաղիկի առնվազն 84 դեպքԻսպանիայի իշխանությունները հաստատել են թագավորությունում կապիկի ծաղիկի առնվազն 84 դեպք։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 59 դեպքի մասին։ Հիշեցնում ենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:Ավելին15:4726.05.22