Լրահոս
2022-05-28
-
ՀասարակականՊետք է արժանի լինենք օրվա խորհրդին․ Սոս ՀակոբյանԱյսօր 18:00-ին լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում: Մայիսի 28-ը հաղթանակների արդյունք է, մեր ժողովուրդը այն վաստակել է ծանր, բայց արժանի պայքարի միջոցով: Պետք է արժանի լինենք օրվա խորհրդին և մեր վաղվա հաղթանակների համար անձնվեր պայքար մղենք այսօր»։Ավելին12:3528.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Երկաթյա արգելապատնեշներ ու ոստիկանական պատ՝ Սարդարապատում. Հանրապետության օրն էԱվելին12:3028.05.22 -
ՀասարակականՄահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ ՎարդանյանըՄահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը․ «Շատ ցավալի, տխուր լուր․․․Մեզնից հեռացավ «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․Լույսեր մեջ մնաս,Դավիթ ջան․․»։ Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Սովորել է Երեւանի պետական համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին։ Ստացել է ֆիզիկոս-տեսաբանի որակավորումը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։Ավելին12:2728.05.22 -
ՀասարակականՓլուզում Արշակունյաց պողոտայում․ կա տուժածՄայիսի 28-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական երկու խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։Ավելին12:2428.05.22 -
ԱրցախԲրյուսելյան վերջին հանդիպումները լրջագույն ահազանգ են հայ հասարակության համար․ հայտարարություն«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․հայտարարությունը՝ ստորև․ Բրյուսելյան վերջին հանդիպումները և դրանց բովանդակության հանրայնացումը ԵԽ նախագահ Շարլ Միշելի կողմից լրջագույն ահազանգ է հայ հասարակության համար, որը պարտադրում է մեր ժողովրդին հստակ դիրքորոշում որդեգրել և այն ամրագրել ներքին ու արտաքին քաղաքական բոլոր հարթակներում: «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ ներկայիս իշխանության քայլերը՝ մերժելով ցանկացած բանակցություն և պայմանավորվածություն, որ կվտանգեն Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ հարատևումը։ Փաստ, որը ամրագրված է 1988 թվականից սկսված մեր ազգային-ազատագրական պայքարի ձեռքբերումներով՝ միջազգային իրավունքի նորմերին համաձայն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմամբ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով միջազգային դիտորդների մասնակցությամբ դե ֆակտո անկախ ու լեգիտիմ սուբյեկտ Լեռնային Ղարաբաղի, ապա՝ Արցախի Հանրապետության ձևավորմամբ: Իշխանությունների նպատակադրումը՝ բավարարվել Արցախի հայ բնակչության սոսկ անվտանգության երաշխիքներով, կործանարար է՝ ելնելով Նախիջևանի ԻՀ և Ադրբեջանի այլ շրջանների հայ բնակչության էթնիկ զտումների ցեղասպան գործողությունների և հայոց մշակույթի հետևողական ոչնչացման իրողություններից։ Ն․Փաշինյանի բոլոր մեկնաբաննություններն անցյալում տեղի ունեցած բանակցային գործընթացի մասին խեղաթյուրված են, քանի որ իշխանության գալով ՝ մեծամտաբար դրանք առ ոչինչ համարեց՝ խոստանալով իր «սեփական» զրո կետից սկսել Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Իր վարած քաղաքականության հետևանքով Ադրբեջանը և Թուրքիան օգտվեցին և ագրեսիա սանձազերծեցին Հայաստանի և Արցախի դեմ։ Արդյունքում՝ հազարավոր զոհեր, վիրավորներ, գերեվարված, պատանդառված և անհայտ կորած հայրենակիցներ, տասնյակ հազարավոր բռնի տեղահանվածներ, տարածքային ահռելի կորուստներ, թշնամու կողմից նսեմացած պետության ղեկավար։ Առավել քան զարմանալի է, որ հայկական դիվանագիտությունը մոռացության է տվել իր իսկ կողմից պաշտոնապես ձևակերպած Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության սկզբունքներն ու գերակայությունները։ Ադրբեջանի հետ բանակցությունները կարող են առարկայական բնույթ ունենալ, երբ գերությունից վերադարձած կլինեն մեր հայրենակիցները, Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս կգան հակառակորդի ստորաբաժանումները և օրակարգի՝ որպես առաջնային խնդիր կհամարվի Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Առավել ևս անընդունելի է բանակցությունների այն ձևաչափը, որը շրջանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, և, հատկապես, բանավոր բնույթի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արցախի խնդրի կարգավորումը պետք է լուծվի միջազգայնորեն ընդունված նորմերով և սկզբունքներով և ոչ թե պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների անձնական պատկերացումներով և հայեցողությամբ, ուժային ճնշմամբ։ «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը համոզված է, որ քանի դեռ ձեռքբերված չեն հայկական կողմի համար հստակ և ընդունելի պայմանավորվածություններ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ, անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների գործունեությունը: Հիշեցնում և զգուշացնում ենք Ն․Փաշինյանին և նրա թելադրանքով գործող պաշտոնյաներին՝ «խաղաղության դարաշրջան» ապահովելու ժողովրդին մոլորեցնող կարգախոսի ներքո ցանկացած զիջողական որոշում, որով կխախտվեն մեր պետության շահերը և համայն հայության օրինական պահանջները, պատժվելու են ՀՀ Սահմանադրության, նրա անբաժանելի մաս կազմող Անկախության հռչակագրի սկզբունքներից և հոդվածներից բխող օրենքների համաձայն։ Եվ այդ օրը հեռու չէ։ «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության անդամներ՝ Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան - «Ազատություն» կուսակցության նախագահ Վահան Բադասյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ-գնդապետ, ՀՀ Բանակի հիմնադիրներից, ՌԴ, Մոսկվա Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լենսեր Աղալովյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Զարուհի Փոստանջյան – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Ալեքսանդր Մանասյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ․գ․դ, պրոֆեսոր Լևոն Ստեփանյան – Նախիջևանցիների ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Նարինե Դիլբարյան – ԵՊՀ դոցենտ, ՀԴԿ փոխնախագահ Դավիդ Ջամալյան – ռազմական փորձագետ Էդգար Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ադելա Աղաջանյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության Գ․Խ անդամ Կարո Վարդանյան – գրող, գրականագետ, ՀՀ արվեստի գործիչ Միհրան Շահզադեյան – փ․գ․թ, քաղաքագետ Գայանե Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ Ժասմինա Ղևոնդյան – «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀԴԿ փոխնախագահ Աշոտ («Երկաթ») Մինասյան – Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Արագած Ախոյան – քաղաքական գործիչ, «Վերադարձ» հիմնադրամի հիմնադիր Լիանա Ստեփանյան – հոգեբան, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ փոխնախագահ Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, ՄԱՆԲ-ի հայկական բաժանմունքի նախագահ Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ Ժասմինա Թելյան – «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը – աջակցություն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումար» ՀԿ նախագահ Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման «Ահազանգ» ՀԿ նախագահ Մարտին Իսրայելյան – «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ Կարինե Սահինյան – «Մ․ Բուատ» ՍՊԸ-ի հաշվապահ Սերյոժա Սարգսյան – ճարտարապետ Մեսրոպ Եղիազարյան – ՀՅԴ կուսակցության անդամ Արա Սիմոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավորԱվելին12:1528.05.22 -
ԱշխարհՖրանսիայում կապիկի ծաղկի կանխարգելման շրջանակում առաջին պատվաստումներն են իրականացրելՖրանսիայում կապիկի ծաղկի տարածումը կանխարգելելու շրջանում առաջին պատվաստումներն են իրականացվել: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով բժշկական ոլորտի պատասխանատուներին: Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահական գերագույն վարչությունը պատվաստման խորհուրդ էր տվել այն անձանց, ովքեր շփվել են վարակակիրների հետ: Նշվում է, որ ուրբաթ Փարիզում 2 մարդ է պատվաստվել: Ֆրանսիայում հայտնաբերվել է կապիկի ծաղկով վարակման 7 դեպք:Ավելին12:0528.05.22 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա․ Սոս ՀակոբյանMediaHub.am-ը Արթուր Վանեցյանի՝ արտերկիր մեկնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին ճշտում կատարելու նկատակով, կապ է հաստատել «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ։ Վերջինս նշել է, որ Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա։ «Մեր թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին», - նշել է նա: արցին, թե արդյո՞ք Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես շարունակելու է պայքարը, խոսնակը պատասխանել է․ «Այո՛, պարոն Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես, կշարունակի իր պայքարը», - հավելել է Հակոբյանը։Ավելին12:0028.05.22 -
Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։ Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։ Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ: Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում»։Ավելին11:5528.05.22 -
ՀասարակականԱրարատի մարզում՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դիՄայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վարչական տարածքում՝ գնացքի գծերի մոտ, տղամադու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Երևան-Երասխ գնացքի գծերի Գինեվետ գյուղի վարչական տարածքում, մարդատար գնացքից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու դի: Տեղում աշխատում է քննչական խումբը: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և սլաքավարի ինքնությունը:Ավելին11:5028.05.22 -
ՀասարակականԱզգային շահերի բացակայությունը մեզ վերածում է այլոց հետաքրքությունները բավարարելու գործիքի․ Արմեն ԳևորգյանԱզգային շահերի բացակայությունը մեզ վերածում է այլոց հետաքրքությունները բավարարելու գործիքիԱվելին11:4428.05.22 -
ՔաղաքականԱդրբեջանցիների թղթերով հաստատվածներ, բանակից թռածներ. Նիկոլի ֆան-ակումբի անդամները«Oragir.news»-ը գրում է․ «Վերջերս Նիկոլ Փաշինյանին՝ առանց «Նիկո՛լ, դավաճան»-ի Բրյուսելում դիմավորած մի խումբ մարդիկ, պարզվում է, այդտեղ ապաստանած, գրող-հրապարակախոս ներկայացող Սոնա Արշունեցու ընտանիքի անդամներն են: Այս կինը, որ կարողացել է ինչ-ինչ թղթերով դասավորվել Բրյուսելում, մի 1000 եվրո թոշակ ու բժշկական ապահովագրություն «կպցնել» Բելգիայի կառավարության հաշվին, հիմա էլ որոշել է հեռվից փրկել հայրենիքը եւ անձամբ Նիկոլին: Նա ֆեյսբուքի իր էջում պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, վիրավորական արտահայտություններ անում արցախցիների ու բոլոր նրանց հասցեին, ում կարծիքը տարբերվում է իր սիրելի վարչապետի կարծիքից: Բոլոր գրառումներն էլ եզրափակում է «դուխով» չարչրկված բառով: «Բելգիահայությունը թիկունքիդ է, դուխով, վարչապե՛տ ջան»,- Նիկոլին սատարող մի գրության մեջ ասում է սույն տիկինը, բելգիահայությունն էլ պարզվում է միայն իր ընտանիքի անդամներն են: Մեկ այլ գրառմամբ այս «գրողը» գուժում է, թե Արցախից զենք են բերում Հայաստան, ու իր սրտի վարչապետին խորհուրդ տալիս ցրել ցույցերն ինչպես Եվրոպայում՝ ջրաշիթով ու գազով, մյուսով պահանջում է պատասխանատվության ենթարկել արցախցի մանկավարժին՝ վարչապետի հանդեպ ատելություն սերմանելու համար: Իր գրական «արտաթորանքը» թողած՝ նա հիմա էլ անցել է «քաղաքական վերլուծությունների»: Ու քանի որ Սոնա Արշունեցի կոչվածը պարբերաբար հատում է «կարմիր գծերը», որոշ շրջանակներ մտադիր են հարցում ուղարկել Բելգիայի համապատասխան մարմիններին՝ պարզելու, թե նա ինչ հիմքով է ապաստան ստացել, որովհետեւ նրա նման շատերը Բելգիայում ապրում են որպես Հայաստանից փախած ադրբեջանցիներ, որոնց իբրև թե հայերը «բռնաբարել» են: Նրանցից շատերի զավակները «թռել» են հայկական բանակից: Ու հենց այս մարդիկ են խոսում հայրենիքից ու ազգային շահից եւ հեռվից մեզ դասեր տալիս: Նրանք Նիկոլի ֆան-ակումբի անդամներն են»:Ավելին11:3928.05.22 -
ԱշխարհԱմբողջ աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 դեպքԱպրիլի սկզբից աշխարհում անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք է հայտնաբերվել 33 երկրներում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հավելելով, որ վտանգը ողջ աշխարհում գնահատում է որպես չափավոր։ «2022 թվականի ապրիլի 5-ից մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ԱՀԿ-ին հաղորդվել է անհայտ էթիոլոգիայի սուր հեպատիտի 650 հավանական դեպք ԱՀԿ-ի հինգ տարածաշրջանների 33 երկրների երեխաների մոտ: Այս ծանր սուր հեպատիտի էթիոլոգիան մնում է անհայտ և գտնվում է հետազոտության փուլում»,-ասված է հայտարարության մեջ: ԱՀԿ-ի տվյալներով՝ առնվազն 38 հիվանդի համար փոխպատվաստում է պահանջվել, 9 երեխա մահացել է։Ավելին11:3428.05.22 -
Քաղաքական«Պետական դավաճանություն և կույր, խուլ ու համր իրավապահներ»Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանի հարցազրույցի վերնագիրն ու գրել. «Հոդված 299. Պետական դավաճանությունը 1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, (…) կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության: Կույր, խուլ ու համր իրավապահներ…»։ Հիշեցնենք, որ սույն քաղաքական գործիչն «Իրավունք»-ի հետ զրույցում մասնավորապես ասել էր. «Իհարկե, մեր Արցախն է, մեր պատմական հայրենիքի մասն է, բայց եկեք նայենք աշխարհի տեսանկյունից: Կարող ենք բոլորս էլ պնդել, թե «Արցախը մերն է, մերն է...», բայց ինչպե՞ս է դիտարկում աշխարհի հասարակությունն ու առհասարակ բոլոր երկրները: Ինչքան էլ աչքներս փակենք դրա վրա, խուսափել հնարավոր չէ: Այսքան տարի մեզ միջազգային հանրությունն ընկալել է «օկուպանտ», որովհետեւ մեր հայրենիքն ենք համարել միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի կազմում ընդգրկված նախկին Սովետական Միության Ղարաբաղի ինքնավար մարզը»։Ավելին11:2928.05.22 -
ԱշխարհՊաղեստինցի դեռահաս է զոհվել իսրայելցիների հետ բախումների ժամանակՊաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պաղեստինցի դեռահաս է մահացել Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորների հետ բախումների ժամանակ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Այսօր 15-ամյա պաղեստինցի դեռահասը մահացել է իսրայելցի զինվորների հետ բախումների ժամանակ Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլահի շրջանի ալ-Խալեր գյուղում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Մինչ այդ Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել էր, որ ուրբաթ օրը Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս նահանգում իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով 88 պաղեստինցի է վիրավորվել, նրանցից ինը, այդ թվում՝ դեռահասը, հրազենային վնասվածքներ են ստացել։Ավելին11:2428.05.22 -
ՀասարակականԱվելի քան հարյուր տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում ու կրկին պետք է գլուխ բարձրացնի հայի պայքարող տեսակը․ Առուշ ԱռուշանյանԳորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։ 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր ցանկությունը: Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք լինելու ենք և տարածաշրջանում կանք՝ որպես պայքարող և արժանապատվություն ունեցող տեսակ, վճռականորեն ենք պաշտպանելու մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակներ: Ավելի քան հարյուր տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում ու կրկին պետք է գլուխ բարձրացնի հայի պայքարող տեսակը։ Այսօր էլ մեր ուժերի համախմբումը անհետաձգելի հրամայական է, քանի որ մենք պետք է արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին: Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսների հիշատակին։ Մաղթում եմ ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն: Լինենք միասնական, պայքարենք մեր պետականության պահպանման, հանուն ազգային պետություն ունենալու համար»։Ավելին11:1828.05.22 -
Հասարակական24-ամյա վարորդը MINI COOPER-ով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ բախվել է ծառին և գլխիվայր շրջվելԱյսօր՝ մայիսի 27-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գալստյանը իր վարած MINI COOPER մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/27/1214429/Ավելին11:1328.05.22 -
ՀասարակականՀամոզված եմ՝ այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս․ Գևորգ ԳևորգյանՄայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է: Եվ ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև: Հովհ․ Քաջազնունի Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ․ Ամբողջ հոգով ու սրտով շնորհավորում եմ այս պատմական և մեծախորհուրդ տոնի առթիվ: Համոզված եմ՝ այս մեծ տոնի խորհրդով և պատմական դասերով կերտելու ենք նոր Արշալույս: Եվ հավատում եմ քո Ոգու և Բազկի անսասան ուժին․․․ Խոնարհվում եմ այս մեծ տոնի և մեր բոլոր անմահ հերոսների հիշատակի առջև՝ որպես հայրենատեր և արժանապատիվ հայ:Ավելին11:0828.05.22 -
ՀասարակականՔաղաքացուն բերման են ենթարկում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹՍարդարապատի հուշահամալիրի մուտքի մոտ քաղաացու են բերման ենթարկել «Նիկոլ, դավաճան» գոռալու համար: Այս մասին հայտնում է 168. am կայքը: Նշենք, որ հուշահամալիրի բոլոր մուտքերը փակ են քաղաքացիների եւ լրագրողների համար: Հուշահամալիրում Առաջին հանրապետության օրվա առթիվ հարգանքի տուրք են մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ բարձրաստիճան անձիք:Ավելին11:0328.05.22 -
ՀայաստանՊետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ պետականության պահպանման, ամրապնդման ու արժեվորման մեր ուղին. ՀՀ ՄԻՊԱնկախ պետականության ստեղծումը մեր նախնյաց դարավոր ու նվիրական երազանքն է եղել, և այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդն ունի։ Պետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ պետականության պահպանման, ամրապնդման ու արժեվորման մեր ուղին։ Հայկական պետականությունը խարսխված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների վրա։ Այսինքն, մեր պետականությունն անձանց իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության մեր բանաձևն է ու գործուն միջոցը։ Մենք ժառանգորդն ենք մաքառման ուղի անցած, միասնության ու անկոտրում կամքի, ստեղծարար աշխատանքի արդյունքում ձևավորված մի պետականության, որի պահպանման ու ամրապնդման համար յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունն ու անելիքը։Ավելին11:0028.05.22